.
«Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ
ԼՐԱՀՈՍ
 «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում


Նորից ազգայինի ու ապազգայինի մասին

Նորից ազգայինի ու ապազգայինի մասին

Եթե ազգային ես, ուրեմն պետականամետ ես, իսկ եթե ապազգային ես, ուրեմն պետության դեմ ես, որովհետև ազգը պետականություն կրող հանրույթն է: Կոնկրետ մեր հանրույթը միատարր է, մենք ավելի քան 95%-ով հայեր ենք, այսինքն մեր ազգային-պետական գաղափարախոսությունը բացառապես հայկական նացիոնալիզմի վրա պետք է  հիմնված լինի:

Կան պետություններ, որոնց բնակչությունը տարբեր էթնիկ խմբերից է կազմված, այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի ընդունելի է քաղաքացիական ազգի հասկացողությունը, այսինքն նրանց ազգային գաղափարախոսությունը մուլտիկուլտուրալիզմի վրա է հիմնված, որպեսզի ոչ մի էթնիկ ու կրոնական համայնք իր նկատմամբ պետության կողմից կիրառվող որևէ խտրականություն չզգա: Մուլտիկուլտուրալիզմի հիմքով քաղաքացիական ազգի կոնցեպցիան առավել արդյունավետ է գործում այն պետությունների պարագայում որտեղ բնակչությունը բաժանված է երկու կամ մի քանի միմյանց հետ քանակական առումով համադրելի էթնիկ ու կրոնական համայնքներից, որոնք միավորվում են միմյանց հետ քաղաքացիության ինստիտուտի հենքի վրա:

Կան նաև պետություններ, որտեղ կա մեկ դոմինանտ էթնիկ խումբ, իսկ մնացած էթնիկ խմբերը, որոնք քանակապես համադրելի չեն դոմինանտ խմբի հետ, միավորվում են վերջինիս հետ՝ նույնպես քաղաքացիության ինստիտուտի հենքի վրա, այսինքն այստեղ նույնպես բոլոր էթնիկ խմբերը միավորվելով հանդես են գալիս որպես մեկ միասնական քաղաքացիական ազգ: Օրինակ Ռուսաստանում դոմինանտ էթնիկ խումբը ռուս ժողովուրդն է, սակայն նրանց ազգային-պետական գաղափարախոսությունը, չնայած հիմնվելով հիմնականում ռուսական պետականության ավանդույթների ու հատկապես ռուսական մշակույթի վրա, այնուամենայնիվ մուլտիկուլտուրալ է, և դա է պատճառը, որ նրանց պետական գաղափարախոսությունը կառուցվում է ոչ թե ռուսական նացիոնալիզմի վրա, այլ ռուսաստանյան կամ որ նույնն է՝ ռուսաստանցու նացիոնալիզմի վրա:

Իսկ Հայաստանում պետական գաղափարախոսությունը միայն հայկական նացիոնալիզմը կարող է լինել, մեզ մոտ չի կարող լինել հայաստանյան նացիոնալիզմ կամ հայաստանցու նացիոնալիզմ: Այ երբ որ Հայաստանից հայ ժողովրդի արտագաղթը (բռնագաղթը) շարունակվի այս տեմպերով ու մինչև 2050 թվականը Հայաստանը բնակեցվի միլիոնավոր հնդիկներով (ասել են չէ՞, որ 2050-ին Հայաստանում բնակչությունը պիտի լինի 5 միլիոն), այդ դեպքում նոր Հայաստանում պետականամետ գաղափարախոսությունը կլինի հայաստանյան նացիոնալիզմը, չնայած նույնիսկ այդ բառը օգտագործելու կարիք չի լինի արդեն, քանզի հնդիկներով բնակեցված Հայաստանը երևի թե կդառնա Հարավային Կովկասում Հնդկաստնի անկլավ նահանգ՝ ոչ թե Հայաստան անունով, այլ մեկ այլ անունով, ասենք օրինակ Երևանպուր Պրադեշ անվանմամբ:

Ինչևէ, հուսանք որ այդ տխուր սցենարը իրականություն չի դառնա, ու 2050 թվականին Հայաստանում այնուամենայնիվ հայ ժողովուրդը կմնա որպես դոմինանտ էթնիկ խումբ (չնայած 100%-անոց փաստ է, որ այդ ժամանակ այլևս չենք ունենա այն միատարությունը, որը ունենք հիմա), և հուսանք, որ մինչ այդ, թոթափած լինելով ապազգայինների իշխանությունը, մեր ազգային պետականության հիմքերը դրած կլինենք արդեն և վերածված չենք լինի գաղութի, հանուն ինչի, այսօրվա դրությամբ, ակտիվ գործունեություն է ծավալել մեր թավշյա ապազգային կառավարությունը, քանզի այն, ինչը որ անում են իրենք այսօր՝ պարտադիր կերպով Հայաստանը կդարձնի խիստ հետամնաց ու ինքնիշխանությունից զուրկ ինչ-որ փսևդոպետության (օտարների կողմից կառավարվող վարչական տարածք):

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը`politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company