.
Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Արքան մերկ է «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում
ԼՐԱՀՈՍ
 Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում  Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը  Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Սկզբից մեզ ասում են՝ «մեր դեմ խաղ չկա», իսկ հետո այն վերածվելու է «ինչքան ուզենք՝ խփենք»-ի Սկզբից մեզ ասում են՝ «մեր դեմ խաղ չկա», իսկ հետո այն վերածվելու է «ինչքան ուզենք՝ խփենք»-ի


Ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ. Շոու մաստեր. Լուսանկար

Ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ. Շոու մաստեր. Լուսանկար

«Շոու մաստեր» ընկերությունը միակն է Հայաստանում, որը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է բնակելի, արտադրական, հասարակական նշանակության շինությունների ճարտարապետական ակուստիկայի և ձայնամեկուսացման հաշվարկ, տարածքների ակուստիկ միջավայրի 3D մոդելավորում, ակնկալվող ակուստիկ միջավայրի չափորոշիչների չափագրում և ստացված արդյունքների հիման վրա նախագծում: Այս ընկերությունը հայկական ճարտարապետաշինարարական միջավայր է բերել ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ:

Գրեթե բոլորի հետ էլ պատահել է միջոցառման մասնակցել մի վայրում, որտեղ այնպիսի անտանելի աղմուկ է իշխում կամ այնպիսի վատ հնչողություն է, որ ցանկացել է րոպե առաջ դուրս պրծնել այդտեղից: Համենայն դեպս էլ այցելելու ցանկություն չեք ունենա այնտեղ, որտեղ մի անգամ ապրել եք աղմուկի պատճառած այդ տհաճ զգացողությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում  սրահների տերերը  առաջին հերթին չեն կարևորում լավ ակուստիկա և հնչողություն ունենալու անհրաժեշտությունը և ակուստիկա ասելով հասկանում են բարձրախոս (դինամիկ) , սովորաբար հնչեցնում 110 դԲ(տեղ-տեղ մինչև 120) բարձր երաժշտություն, այն դեպքում երբ միջազգային չափորոշիչների համաձայն ըստ տարածքի նշանակության երաժշտական միջավայրի  էկոլոգիապես մաքուր ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 95 դԲ: «Բայց պետք է ասեմ, որ վերջին շրջանում պատվիրատուները սկսել են գիտակցել, որ  լավ ճաշացանկից և սպասարկումից բացի պետք է ունենան նաև ձայնային հարմարավետ միջավայր, և ավելի են հաճախակիացել համագործակցության առաջարկները: Նաև սկսել են հաճախ դիմել գործող սրահների սեփականատերեր, որոնք խնդրում են կարգի բերել սրահների ակուստիկան, որովհետև վատ ակուստիկայի պատճառով հաճախորդները խուսափում են իրենց այցելել», - ասում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր ղեկավար Զորիկ Սահակյանը: Նա շատ է կարևորում այն փաստը, որ  Հայաստանում սկսել են ավելի շատ կարևորել ինժեներիան. «Դա շատ լավ միտում է: Հենց ինժեներիան է ապահովում տարածքի հարամարավետությունը, օդափոխության, ջերմության ու ձայնի հաճելի միջավայրը: Ճիշտ է՝ մենք դեռ հաճախ ստիպված ենք լինում աշխատել արդեն ձևավորված սրահներում, ինչը բարդացնում է մեր խնդիրը: Հայ պատվիրատուները դեռ չեն պատկերացնում, որ միայն բարձրախոս դնելով տարածքի ակուստիկ ճիշտ միջավայր չի ստեղծվում, ու վատ հնչողության պատճառով կորցնելու են իրենց հաճախորդներին»:

 «Շոու մաստեր» ընկերությունը տիրապետում է ցանկացած տարածքի ճարտարապետական և էլեկտրոնային ակուստիկայի նախագծման ու հաշվարկման արդիական լավագույն մեթոդներին: «Էլեկտրոնային ակուստիկ հաշվարկները ընդհանրապես իրականացվում են տարածքի  բազմաթիվ տվյալների հիման վրա կիրառման նպատակներից ելնելով. տարածքի նշանակություն, չափսեր, մարդկանց քանակ, նստելու տեղեր,  նաև երաժշտության տեսակ, սարքավորումների տեսակներ: Այդ տվյալների համաձայն էլ առաջարկվում են ձայնի ճնշման, համասեռ բաշխման տեխնիկական լուծումները։ Հենց դրանց շնորհիվ է, որ երաժշտությունն ու հարակից ձայները չեն վերածվում անտանելի աղմուկի»,- ասում է «Շոու մաստեր» ընկերության ղեկավարը: Ի դեպ ցանկալի է տարածքի ակուստիկ հաշվարկները իրականացնել դեռ նախագծման փուլում և նախօրոք ճարտարապետի հետ գտնել ակուստիկ խնդիրների լուծման եղանակները: Նախագծման ժամանակ «Շոու մաստերի» ակուստիկ ինժեներները եռաչափ մոդելավորմամբ (իհարկե դա պետք չէ շփոթել ճարտարապետական եռաչափ մոդելավորման հետ) հնարավորություն են տալիս պատվիրատուին լսել ձայնի ակնկալվելիք հնչողությունը տարածքում, որը բավականին բարձր ճշտությամբ համընկնելու է իրականին: Նրանք  հաշվարկում են ձայնի ճնշումը, հասցեականությունը, ձայնավորների կորուստի բացառումը, ձայնի բարձրությունը համապատասխան մակարդակում պահպանելը և այլն: Եվ արդյունքում կառուցվում է ձայնային շատ հարմարավետ ու բարեհունչ միջավայր, որը չի հոգնեցնում ու չի նյարդայնացնում:

«Շոու մաստեր» ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների միջազգային սերվերում, որտեղ հրապարակվում են առաջատար արտադրողների ակուստիկ նյութերի լաբորատոր տվյալները, նաև բարձրախոսների հաշվարկային տվյալները: «Շոու մաստերը» հանդիսանում է ClairBrothers,  FBT, d&b audio, HK AUDIO, K-Array, ALLEN&HEATH, SHURE, SGM, DSPPA, ELECTRON, RCS, DIGISYNTHETIC, AYRTON, ChamSys ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Եվ ընտրության լայն հնարավորությունը «Շոու մաստերին» թույլ է տալիս նախագծել էլեկտրոնային ճշգրիտ հաշվարկներով, լավ հնչողությամբ տարածքներ: Միակ խնդիրը, որ մատնանշում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր-ղեկավարը՝  հայկական աշխատաշուկայում կա շոուտեխնիկների, ձայնա-լուսային բարձրակարգ օպերատորների պակաս. «Այդ պակասը կա գրեթե բոլոր այն հանդիսությունների սրահներում, որոնք ունեն ժամանակակից տեխնիկական զինվածություն: Մենք տեղադրում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ սարքավորումներ, որը պետք է  կարողանա կառավարել տեխնիկապես գրագետ անձնակազմը: Բայց նրա բացակայության պատճառով սրահներում ձայնի հնչողությունը հաճախ տուժում է»:

«Շոու մաստեր» ընկերությունը գործում է 1998 թվականից, իր գործունեոթւան ընթացքում կյանքի է կոչել 100-ից ավելի նախագծեր: Գործունեության այս կարճ ժամկետում նման քանակի նախագծեր անելը ակուստիկ ինժեներիայում բացառիկ երևույթ է: Ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների եվրոպական սերվերում, որտեղ բոլոր այդ նախագծերի հեղինակային իրավունքը պաշտպանված է:

Առ այսօր «Շոու մաստեր»   ընկերությունը, որպես միակը հայաստանյան շուկայում ճարտարապետական ակուստիկայի ոլորտում, իր գործունեությամբ ստանձնել է ակուստիկ խնդիրների վերհանման, լուծման, ակուստիկ տեխնոլոգիական ինովացիոն մեթոդների մասին տեղեկատվական կենտրոնի առաքելությունը:

«Շոու մաստերն» այսօր Հայաստանում շոու տեխնոլոգիաների բնագավառում  գիտական շեշտադրմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն  Հայաստան է բերում գիտական ցանկացած նորություն, իր աշխատողներին ուղարկում է տարբեր  վերապատրաստողական ծրագրերի մասնակցելու՝ հայկական շոու տեխնոլոգիաների ոլորտը որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

 

 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company