.
ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Արքան մերկ է
ԼՐԱՀՈՍ
 ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում  Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը  Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները


Արման Բաբաջանյանը հայտ է ներկայացնում դառնալ արմատական հակառուսական ընդդիմության  առաջնո՞րդը

Արման Բաբաջանյանը հայտ է ներկայացնում դառնալ արմատական հակառուսական ընդդիմության  առաջնո՞րդը

Շատերը  չզարմացան, որ Արման Բաբաջանյանը որոշեց դուրս գալ Լուսավոր Հայաստանի խմբակցությունից և հանդես գալ «ինքնուրույն»  քաղաքական դիրքերից:

Հետաքրքիր էր, որ Բաբաջանյանի այս որոշումը համընկավ Ամուլսարի խնդրի շուրջ ծավալվող  վերջին իրադարձությունների հետ:

Շատ դիտորդների կարծիքով  Բաբաջանյանի այս որոշումը մեծապես թելադրված էր դրսից: Բանն այն, որ Ապրիլյան հեղափոխությունից  ավելի քան մեկ տարի անց Արևմուտքը դժգոհ է  Փաշինյանից:

Ի տարբերություն ուկրայինական և վրացական հեղափոխությունների  Փաշինյանը հենց սկզբից հայտարարեց, որ իր հեղափոխությունը աշխարհաքաղաքական փոփոխության չի գնալու:

Նրա այս քայլը այդքան էլ դուր չեկավ Արևմուտքի որոշ շրջանակներին. նրանց համար  հեղափոխության գլխավոր իմաստը հենց այդ փոփոխության մեջ էր:

Փաշինյանի այս որոշումից դժգոհում էին նաև  մեր տեղական «արևմտամետները», սակայն սկզբնական փուլում այդ դժգոհությունը հրապարակային բնույթ չէր կրում:

Հույս կար, որ Փաշինյանը իրենց գործի կվերցներ, սակայն դա էլ չեղավ և արդյունքում Փաշինյանին չքննադատելու մոտիվացյան  վերացավ: Առաջին քայլերից մեկը կատարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:  Հետո նրան միացան մյուսները:

Այդ հարցում Փաշինյանին զգուշավոր քննադատում էին նաև «Սասնա Ծռերը»: Եվ ահա այդ շարքին միանում է Արման Բաբաջանյանը:

Ո՞վ է Բաբաջանյանը և ինչո՞ւ  որոշեց միանալ Փաշինյանի քննադատողների շարքին

Բաբաջանյանը հայտնի դարձավ դեռ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակներից, երբ  անխնա քննադատում էր վերջինին: 2008 թ.-ին նա աջակցում էր Տեր-Պետրոսյանին, սակայն նրա պարտությունից հետո սկսեց ստվերային կարգով համագործակցել Սերժ Սարգսյանի հետ:

Պայմանավորվածության բանաձևը հետևյալն էր, նա ոչ թե հրապարակային ձևով աջակցում է Սերժ Սարգսյանին, այլ՝  քողարկված: Սկսում էր  անխնա քննադատել բոլոր այն գործիչներին, որոնք տվյալ պահին վտանգում են  Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Սկսած 2009 թ.-ից  քննադատության թիրախում հայտնվեց նույն Տեր-Պետրոսյանը, որին նա նախկինում աջակցում էր:

Սկսած 2011թ.-ից  քննադատության թիրախում հայտնվել Գագիկ Ծառուկյանը:

2015 թ.-ից հետո, երբ այդ վտանգավոր թիրախները վերացան  Արման Բաբաջանյանի  քաղաքական նախագիծը կարող էր ավարտվել, սակայն հենց այդ պահին վրա եկավ 2016-ի ապրիլյան պատերազմը: Ամռանը «Սասնա Ծռերը» հայտնվեցին ասպարեզում և Արման Բաբաջանյանը դատապարտեց նրանց «ահաբեկչական գործողությունները»:

Նույն թվականի աշնանից առաջացավ նոր քննադատության թիրախ՝  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընդ որում Բաբաջանյանի գործնեությունը այնքան տեսանելի դարձավ հանրության համար, որ նա այլևս չէր թաքցնում, որ իշխանություններին օժանդակելու դիմաց   իր բնորոշմամբ  «լողում է գովազդների մեջ»:

Նրա վերջին նախագիծը դարձավ «Ելք» դաշինքին աջակցելը, որին հովանավորում էր նաև այն ժամանակվա իշխանությունը:

Եվ այդ իմաստով բնական էր, երբ Փաշինյանը սկսեց իր քալերթը Գյումրիից Երևան Բաբաջանյանը առաջիններից էր, որ սուր քննադատության  ենթարկեց Փաշինյանի գործողությունները.  նա վախենում էր փաշինյանական  հեղափոխության  արդյունքում այլևս չկարողանալ «գովազդների մեջ լողալ»:

Սակայն,  երբ իշխանությունն անցավ Փաշինյանին Բաբաջանյանը իր բնավորության համաձայն որոշեց անցնել  «ուժեղի կողմը»: Նա սկսեց քծնել Փաշինյանին՝ հույս ունենալով, որ նոր հեղափոխական իշխանությունն իրեն չի մոռանա: Չար լեզուները պնդում էին, որ նույնիսկ Բաբաջանյանի սիրտը ԱԳ նախարարի պաշտոն էր ուզում: Այդ իմաստով նա մրցում էր մեկ այլ «արևմտամետի»` քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Սակայն Փաշինյանը չէր մոռացել, թե ով էր Բաբաջանյանը և բնականաբար իր պլաններում Բաբաջանյանը գոյություն չուներ:

Հասկանալով, որ Փաշինյանից խեր չի լինելու Բաբաջանյանը անցած խորհրդարանական ընտրություններում  լուսավորների ցուցակով ընտրվեց ԱԺ պատգամավոր: Թե ինչու Մարուքյանը Բաբաջանյանի առջև բացեց ԱԺ-ի դռները այդպես էլ մութ մնաց: Չար լեզուների պնդմամբ այստեղ մեծ դեր էր խաղացել  փողի գործոնը: Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը դժվար է ասել, սակայն պարզ է նաև այն, որ Բաբաջանյանի պլաններում հենց սկզբից չէր մտնում լինել շարքային պատգամավոր: Նա ակտիվ հանդես էր գալիս ելույթներով, դատապարտում էր նախկին իշխանություններին և նույնիսկ վերջերս իշխանությունից պահանջում էր կալանավորել Սերժ Սարգսյանին:

Հավանաբար Բաբաջանյանի կարծիքով քաղաքականության մեջ բարոյական նորմերով չպիտի գործել,  այլ պահի նպատակահարմարությամբ:

Բաբաջանյանը այդ հայտարարություններն կատարում է, որպեսզի շահի հանրության հեղափոխական հատվածի էմոցիաները: Քանզի համոզված է, որ Փաշինյանը կարող է հեղինակազրկվել, սակայն հեղափոխական պահանջները՝ ոչ:

Հետաքրքիր է, որ Ամուլսարի հարցում նախկինում լինելով հանքի շահագործմնա կողմնակից այսօր, երբ պարզ դարձավ, որ հանքի բացմանը դեմ է հանրության զգալի մասը, նա քաղաքական կոնյուկտուրայից ելնելով փոխեց իր դիրքորոշում և արդեն պահանջում է, որպեսզի բացահայտվի, թե ինչ պայմաններում են թույլատրել, որ այդ հանքը շահագործվի:

Իսկ որպես հիմնավորում բերում է այն թեզը, թե «... նախկին իշխանության պայմաններում ոչ ոք հենց այնպես, առանց կաշառքի չէր կարող այսպիսի հանքի շահագորշման իրավունք ստանար...»:

Թե ինչու է նա որդեգրել այսպիսի դիրքորոշումը  նույնպես հասկանալի է: Լրագրող Բաբաջանյանի տեսակետը հասկանալի էր, բայց քաղաքական հայտ ներկայացնող Բաբաջանյանի տեսակետը պիտի այլ լինի:

 Ո՞րն է Բաբաջանյանի հույսը նոր քաղաքական խաղ սկսելու հարցում

Անկասկած այստեղ մեծ դեր է կատարում այն, որ Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում: Եվ Բաբաջանյանը հանրության հեղափոխական հատվածում իր համար հնարավորություն է տեսնում  դառնալ «նոր Փաշինյան»: Մանավանդ, որ այդպիսի շահագրգռվածություն կա նաև դրսի շրջանակներում, որտեղ մի քանի պատճառներով ակնհայտորեն հիասթափվել են Փաշինյանից:

Փորձենք հասկանալ, թե որոնք են այդ պատճառները. 

Պատճառ առաջին

Փաշինյանը հեղափոխությունից հետո չփոխեց երկրի արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես Սաակաշվիլին կամ  Պորոշենկոն:

Պատճառ երկրորդ

Տեր-Պետրոսյանի օրինակով Փաշինյանը Ղարաբաղի հարցում զիջումների չի գնում: Մինչդեռ «արևմտամետները» հանուն Մոսկվայի ազդեցությունից ազատվելու  պատրաստ են գնալ այդ քայլին:

Պատճառ երրորդ

Փաշինյանը հրաժարվում է հայկական հեղափոխության արտահանումը դեպի ԱՊՀ տարածք: Նա հրաժարվում է դա անել հրապարակավ, թեև քողարկված այդպիսի փորձեր կատարվում են:

Վերը նշած պատճառներով Փաշինյանը Արևմուտքի համար  դարձել է  ոչ պետքական: Նրան ֆինանսապես չեն աջակցելու, նույնիսկ բարոյական աջակցություն չեն ցուցաբերելու, քանզի այդպիսի մոտիվացիա չունեն:

Հայաստանի հակառուսական շրջանակները օդի մեջ են որսացել այս հանգամանք և փորձելու են Արևմուտքին ապացուցել, որ իրենք կդառնան «ավելի լավ Փաշինյան», քան ինքն Փաշինյանն է:

Ամուլսարի հարցը դառնում է այն ջրբաժանը  որտեղ Արևմուտքը փորձարկելու է իր նոր խաղը, այս անգամ արդեն ընդդեմ Փաշինյանի:

Եվ այս հարցում Արևմուտքն ուզում է հասկանալ, թե Հայաստանում ո՞վ կարող է ստանձնել այդ «Նոր Փաշինյանի» դերը:

Արևմուտքի առջև  նոր  հակառուսական լիդերի ձևավորման հարցում  այսօրվա քաղաքական քասթինգին արդեն սկսվել է: Ինքնառաջադրվել են Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը և արդեն նախկին լուսավոր Արման Բաբաջանյանը: Ով կլրացնի  այս շարքը դեռ պարզ չէ:

Սակայն պարզ է այն, որ քաղաքական նոր սեզոնը սկսվել է:

Բայց եթե նախկինում այս ամենը տեսանելի չէր և հայաստանակենտրոն ուժերը շփոթված վիճակում Էին, ապա այսօր իրավիճասկն բոլորովին այլ է:

Մարդիկ զարթնել են քաղաքական թմբիրից և սկսել են հասկանալ, որ եթե իրենք չզբաղվեն իրենց երկրով, ապա դրանով կզբաղվեն դրսի ուժերը՝ 5-րդ շարասյան միջոցով: Քանզի, եթե նրանք մինչ այսօր չեն կարողացել հաղթել մեզ կռվի դաշտում, ապա փորձելու են այն իրականացնել երկրի ներսից:

Ինչպես 1917 թ.-ին գերմանացիները բոլշևիկների ձեռքերով Ռուսաստանը պարտության մատնեցին, իսկ 1920-ին  թուրքերն ու բոլշևիկները հայ թրքաբոլշևիկների միջոցով կարողացան պարալիզացնել  հայկական բանակը հայ-թուրքական պատերազմի ընթացքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company