.
ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Արքան մերկ է
ԼՐԱՀՈՍ
 ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում  Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը  Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները


Փաշինյանը փորձում է Ամուլսարի հարցում  դրական որոշում կայացնել` հասկանալով  իր համար վտանգավոր հետևանքների մասին

Փաշինյանը փորձում է Ամուլսարի հարցում  դրական որոշում կայացնել` հասկանալով  իր համար վտանգավոր հետևանքների մասին

Ինչպես և կանխատեսում էինք  Ամուլսարի հարցը Փաշինյանի համար դարձել է ռուբիկոնային խնդիր: Միաժամանակ նա այս հարցում հայտնվել է քաղաքական թակարդում, եթե նա չի բացում այս նախագիծը և նոր ՇՄԱԳ-ի որոշում է կայացնում, ապա անմիջապես հայտնվում է Լիդիանի կողմից ներկայացվելիք միջազգային դատարանում, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ընդ որում այստեղ ամենավտանգավորը ոչ թե պատժաչափն է, այլ այդ գործընթացը որտեղ պետությունը արձանագրելու է անվերադարձ ձախողումներ: Փաշինյանը  շատ լավ հասկանում է և այդ պատճառով փորձում է խոսափել դրանից: Եթե  զարգացումները գնան այդ ուղիով, ապա նույնիսկ Փաշինյանը կհասկանա, որ իր կողմից խոստացված տնտեսական հեղափոխության գաղափարի վրա կարող է խաչ քաշել:

Արդյունքում Փաշինյանի առաքելությունը կավարտվի դրանից բխող հետևանքներով:

Դրա համար է, որ Փաշինյանը փորձում է ամեն գնով բացել հանքը,  բայց մյուս կողմից նրա շրջապատի մեծ մասը դեմ է հանքի շահագործմանը: Ավելին՝  հանքի բացումը հակասում է հանրության այն հատվածին հեղափոխական հռետորաբանությանը, որով  դարձավ ապրիլյան հեղափոխության հիմնական հենարանը: Եվ այստեղ կապ չունի, թե ով է «Իմ քայլը» դաշինքի անդամ, ով «ՔՈ»-ի անդամ , ով «Սասնա Ծռերի»-ի անդամ, ով «բնապահպանների»-ի շարքից:

Բոլոր այս շրջանակները հանդիսացել են փաշինյանական հեղափոխության հիմնական հենասյունը, բոլոր այս շրջանակներն  իրենց պահանջներում ունեցել են բազմաթիվ հեղափոխական պահանջներ՝ ունենալով զրոյական պատասխանատվություն դրա հետևանքների մասին, քանզի չլինելով իշխանության մեջ՝  անկեղծորեն չեն մտածել դրա մասին:

Բայց աշխարհի ոչ մի հեղափոխական, բացի իր պոպուլիստական պատկերացումներից և երազանքներից այլ բանի համար պատասխանատվություն չի ուզում կրել: Դա իրենց բնույթն է և դրա համար է, որ այդ շրջանակները  մեծ մասամբ օգտագործվում են դրսի ուժերի կողմից: Սա  քաղաքագիտական աքսիոմ է, որը գործել է գրեթե բոլոր երկրներում: Թե ինչ հետևանքներ է ունեցել նրանց գործնեությունը այս կամ այն երկրի վրա, կախված է եղել տվյալ երկրի սպեցիֆիկայից:

Ոչ մի հեղափոխական իշխանություն ինքնուրույն չի կարող գործել, թեև ամենաբարձրն է հայտարարում դրա մասին:

Հենց դրա պատճառով են հեղափոխականների առջև առաջանում երկընտրանքներ կամ շարունակել մնալ հեղափոխականներ՝  ստանալով դրսից աջակցությունը,  կամ էլ դառնալ պետության առջև պատասխանատվության զգացողություն  ունեցող գործիչներ՝  փոխարենը  դեմ գնալով հեղափոխական մի շարք սկզբունքներին:

Կոմունիստական հեղափոխականները աջակցություն էին ստանում ԽՍՀՄ-ից, իսկ «գունավոր» հեղափոխականները իրենց հակառուսական դիրքորոշման աջակցություն էին ստանում Արևմուտքից:

Հայաստանը այդ առումով  դրսի աջակցության հնարավորություն չունի, քանի որ դրա դիմաց չի կարող կտրուկ փոխել իր դիրքորոշումը Մոսկվայի հանդեպ, որովհետև   ի տարբերություն Ուկրայինայի և Վրաստանի  մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրն, իսկ վերջնաարդյունքում պետականությունը:

Այդպիսին է Հայաստանի սպեցիֆիկան: Մենք ոչ տարածքի խորություն ունենք, ոչ էլ բարենպաստ աշխարհագրական դիրք:

Այդ առումով Փաշինյանը դատապարտված է  գնալ հեղափոխական պարադիգմաների դեմ, սակայն արդյունքում նրա իշխանությունն կարող է փլուզվել, քանզի հանրության մեջ այլ շերտերի աջակցությունը չունի: Նա չունի բավարար հենարան, որպեսզի կարողանա գնալ հեղափոխության դեմ, մյուս կողմից հակառակ որոշումը կնշանակի գնալ դանդաղ քաղաքական մահվան:

Դասական  քաղաքագիտական տեսանկյունից  Փաշինյանը ընտրության «երրորդ» ուղիով պիտի գնա, որպեսզի կարողանա փրկվել, սակայն դրա համար  ոչ թիմ ունի,   ոչ էլ պատկերացումն : Ահա թե ինչու մոտ ժամանակներս երկրին սպասում են լուրջ քաղաքական ցնցումներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company