.
Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Արքան մերկ է «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում
ԼՐԱՀՈՍ
 Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում  Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գրել է նրա օգնական՝ բանաստեղծ Արմեն Դավթյանը  Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Պաշտոնանկ կլինեն նաև Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը. Ովքեր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Սկզբից մեզ ասում են՝ «մեր դեմ խաղ չկա», իսկ հետո այն վերածվելու է «ինչքան ուզենք՝ խփենք»-ի Սկզբից մեզ ասում են՝ «մեր դեմ խաղ չկա», իսկ հետո այն վերածվելու է «ինչքան ուզենք՝ խփենք»-ի


Փաշինյանի մասնակցությունը «օլիգարխիկ» հարսանիքին կազմաքանդեց  «հայ հեղափոխականների» մասին հանրության պատկերացումները. լուսանկար

Փաշինյանի մասնակցությունը «օլիգարխիկ» հարսանիքին կազմաքանդեց  «հայ հեղափոխականների» մասին հանրության պատկերացումները. լուսանկար

Փաշինյանը վերջին 20 տարիների ընթացքում եղել է, այսպես կոչված  «հակաօլիգարխիկ քարոզի» առաջամարտիկներից մեկը: Իհարկե  քչերը  գիտեին, որ նա այդ քարոզը իրականացնում էր 90-ականներից առաջացած առաջին օլիգարխ`Խաչատուր Սուքիասյանի ռեսուրսների օգնությամբ:  Հանրության մեծ մասն այդ մասին տեղյակ չի եղել: Իսկ Փաշինյանի հռետորաբանության մեջ «օլիգարխ» բառին  այնքան բացասական իմաստ էր տրված, որ ոչ մեկին հետաքրքիր չէր, թե ով է կանգնած Փաշինյանի թիկունքին:

2007 թ.-ին իր կողմից սկսված արշավի գլխավոր կարգախոսներից էր՝ «ոչ ռոբոտացման...»-ը, և այն պետք է հանրությանը լրացուցուցիչ համոզմունք փոխանցեր, որ ինքը`Նիկոլ Փաշինյանը, «կասկածելի ձևերով հարստություն ձեռք բերած մարդկանց  դեմ պայքարում անողոք է լինելու»: Բնականաբար, դա Խաչատուր Սուքիասյանին չէր վերաբերվում:

Հենց այդ կրեդոն իրեն դարձրեց շատերի կուռքը դեռ մինչև հեղափոխությունը: Նրան աջակցող մարդիկ չէին սիրում ոչ միայն օրվա իշխանություններին, այլև կոնկրետ այն օլիգարխներին, որոնց հարստության ֆոնին այդ մարդիկ աղքատ էին մնացել:

Բացի ավանդական «անարդար իշխանություններ-խեղճ ժողովուրդ» պարադիգմայից, այդ մարդկանց մոտ կար նաև « սրիկա հարուստներ- աղքատ ժողովուրդ»  մտածողության  պարադիգման: Եվ եթե իշխանություններին շատերն էին քննադատում, ապա «սրիկա հարուստներին»  հիմնականում քննադատում էր Փաշինյանը: Եվ դրա համար էր նա դարձել  հանրության առավել աղքատ զանգվածների հերոսը: Եթե Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ աջակցում էին՝ որպես ընդդիմության առաջնորդներ, ապա Փաշինյանին մարդիկ աջակցում էին նաև որպես «աղքատների շահերն հետապնդողը»: Եվ այդ իմաստով Փաշինյանը դարձել էր այդ մարդկանց «բարեկամն ու ընկերը»:

Իսկ անցած տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո Փաշինյանի ընկալումը հանրության առավել աղքատ զանգվածների մոտ մրցում էր  Հիսուս Քրիստոսի կերպարի հետ, քանզի այդ զանգվածները անկեղծորեն հավատում էին, որ կարճ ժամանակ անց Փաշինյանը կուլակաթափելու է օլիգարխներին,  իսկ նրանց հարստությունը բաժանելու է աղքատներին:

Երբ հեղափոխությունից հետ Փաշինյանը գրկախառնվում էր Ծառուկյանի հետ, հանրության այդ զանգվածը դա համարում էր «տակտիկական քայլ»: Երբ անցած տարվա հոկտեմբերին  Փաշինյանը հուշագիր կնքեց Ծառուկյանի հետ,  քայլն ընկալվեց որպես «ժամանակավոր», քանզի առջևում ընտրություններն էին և բացի այդ պետք էր զսպել «ռևանշիստական մութ ուժերին», որոնք չէին ուզում կիսվել իրենց հարստությունը աղքատների հետ:

Հետո եկավ Քոչարյանի գործը, հետո առաջացավ դատարանների խնդիրը, և հանրության աղքատ զանգվածները սկսեցին տարակուսել

«Ինչո՞ւ է ուշացնում Փաշինյանը»,-  հարցնում էր  հանրության այդ աղքատ, բայց հպարտ մասը:

«Դեռ ժամանակը չի»,- խորիմաստ տոնայնությամբ պատասխանում էին Փաշինյանի շրջապատից:

Երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյանների ու Սուքիասյանների երեխաների հարսանիքին  հյուրնկալվել է նաև Փաշինյանը շատերը խղճում էին վարչապետին, քանի որ  նա անընդատ հայտնվում է դժվար երկրնտրանքների   առջև: Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, դատարաններ և վերջապես օլիգարխիկ հարսանաքին մասնակցել-չմասնակցելու խնդիրը:

Փաշինյանի մասնակցությունն այդ հարսանիքին, և դրա ձևը ցույց  տվեց, որ նա  այդ հարցերում այլևս բարոյահոգեբանական բարդույթ չունի  և որոշում կայացնելիս երկար չի մտածում: Հակաօլիգարխիկ պայքարը երեկ էր, երբ իր աղքատությունը դեռ չէր հաղթահարել, իսկ այսօր կյանքը նրանից պահանջում է  «ոչ ռոբոտացման...» փոխարեն սելֆիներով հանդես գալ  այդ միջավայրից:

Հասարակ մարդիկ արդեն սկսում են հասկանալ, որ աղքատությունից հաղթահարելը քչերին է հաջողվելու: Նրանց՝ ովքեր Փաշինյանի կողքին են, իսկ աղքատների ճնշող մեծամասնությունը այս ամենից խաբված շարունակելու են  աղքատ ապրել:

Իսկ միգուցե՞ Փաշինյանի փոխարեն Հայաստանում կան ավելի անկեղծ հեղափոխականներ: Եթե խոսքը «Սասնա Ծռերի» մասին է, ապա սրանց վարքաբեկման գործընթացի համար  նույնիսկ ժամանակ չպահանջվեց:

Դատեք ինքներդ,  նրանք արդեն մի քանի ամիս է ինչ քծնում են Փաշինյանին, որ վերջինս նրանց հետ հանդիպի: Ի՞նչ «հեղափոխականների» մասին է խոսքը: Այն «հեղափոխականների» որոնք քծնում են Փաշինյանին, որն էլ իր հերթին սելֆիներ է անում օլիգարխների հարսանիքից:

Հիշեցնենք, որ ըստ «Սասնա Ծռերի», օլիգարխները պիտի կուլակաթափվեին» մինչդեռ  նրանք  հյուրընկալում են, ծռերի պատկերացմամբ, «կեղծ հեղափոխականի», սակայն որին իրենք  շարունակում են քծնել:

Իսկ իրականությունն այն է, որ իրական  հեղափոխականներ Հայաստանում գոյություն չունեն, այդ մասին   արդեն սկսում են հասկանալ նույնիսկ հանրության աղքատ շրջանակները:

Եվ հեռու չէ այն օրը, երբ մարդիկ կհասկանան, որ իրենց խոշոր  հաշվով  խաբել են, ժարգոնի լեզվով ասաց՝  քցել:

Իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, այլ խոսակցության թեմա է: Պարզ է միայն մեկ բան, Հայաստանում սուտի հեղափոխականների ժամանակներն սրընթացորեն ավարտվում են, իսկ իրական հեղափոխականներ  չկան և չեն էլ եղել:

Իսկ թե ինչ է պետք, որ  Հայաստանում մարդիկ սկսեն մարդավայել ապրել և միաժամանակ երկրում տիրի արդարություն,  բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company