.
Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Արսեն Հարությունյանը պարտվեց Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
 Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ  Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել  Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել  Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես  «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն»  Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ  Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ  Արսեն Հարությունյանը պարտվեց Արսեն Հարությունյանը պարտվեց  Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում  Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում  Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի  «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին  Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է  Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)  5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ  «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին  Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ  Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն  Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին  «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը  Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն  Երևանի ՃՈ պետը փոխվել է Երևանի ՃՈ պետը փոխվել է  Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ  Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ  ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար  «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան  Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել


Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի համերգին

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի համերգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: 

Ինչպես Zham.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները: 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է: 

Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի, որովհետև հասկացա, որ այն ընկալումը, որ սովորաբար ունենում են մարդիկ և վստահաբար ունեն նաև Տիգրան Մանսուրյանի դեպքում, որոշակի վերանայման կարիք ունի, որովհետև համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն: 

Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ, որովհետև մարդ, ով ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար: 

Այս պատմությունն է ինձ համար ահա ավելի կարևոր, որովհետև երբ մաեստրոն այդ օրը պատմում էր իր պատմությունները, այդպես լինում է Հայաստանի ընտանիքների 90 տոկոսում, հարազատներն ասում են՝ լավ, այդ դժվար պատմությունների,  դժվարությունների, խնդիրների մասին պետք չէ պատմել և այլն, ես ասում էի՝ ոչ, հակառակը, դա է պետք պատմել՝ ցույց տալու համար մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ: Որովհետև այդ պատմությունն ինձ համար կարևոր է ոչ թե Տիգրան Մանսուրյանին բնորոշելու, այլ կարևոր է ուրիշներին, մանավանդ այսօր ցույց տալու համար, որ ահա կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար, ինքն իրեն հաղթահարելու համար, պարտության դատավճիռը հաղթահարելու և հաղթելու համար: 

Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուհասատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից: 

Եվ ահա այդ փաստը, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ ասածը, որովհետև, այո, այդ գլուխգործոցը նույնպես ցույց է տալիս մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ, մարդու ազատագրումն իրեն պարտադրված պայմաններից, մարդու ուժը, մարդու կամքը, մարդու հզորությունը, և կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հզորությունը հենց դրա մեջ էՏիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն, որովհետև մենք, գուցե օրվա ընթացքում տարբեր տեղեր գտնվելով, տարբեր զգացողություններ ենք ունենում՝ երբեմն պոզիտիվ, երբեմն նեգատիվ, բայց երբ մենք հավաքված ենք այս դահլիճում և հնչում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ մենք բոլորս միավորված ենք նույն զգացողությամբ, այդ ստեղծագործությամբ, այդ հանճարի, այդ տաղանդի, հրճվանքի զգացողությամբ: 

Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը բարձր, արժանի և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: «Եվ այսպիսի դահլիճն իսկապես երազանքների դահլիճ է: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային բոլոր իրադարձությունների բոլոր դահլիճները լինեն այսպիսին, այսպես լեցուն, այսպես միասնական և այսպես գնահատող՝ արվեստը, մշակույթը, այն արվեստը և մշակույթը, որը մենք հիրավի կարող ենք անվանել ազգային արժեք, պետական արժեք, որը մեզ դեռ շատ երկար պետք է ուղեկցի: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և, իհարկե, շնորհակալություն բոլոր ներկաներին, ովքեր ճշգրիտ արձանագրել են, որ այսօր այս ժամին գտնվելու ամենալավ տեղն այս դահլիճն է՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ընկերակցությամբ»,- ասել է վարչապետը: 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company