.
Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին
ԼՐԱՀՈՍ
 Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները  «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում


Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 1–ին

Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 1–ին

Ապրիլյան հեղափոխությունից մեկուկես տարի անց, մինչև այսօր էլ քննարկում են, թե «ունե՞ր արդյոք այդ հեղափոխությունը արտաքին կառավարիչ, թե ոչ»: Պատասխանները տարբեր են և բազմաբնույթ: Հասկանալի է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հերքում են ցանկացած կապ դրսի ուժերի հետ: Ցույց տվեք հեղափոխականների, որոնք բացահայտ հայտարարել են, որ իրենց հետևում կանգնած է այս կամ այն դրսի ուժը:

Բայց մի կողմ թողնենք այս հարցադրումը և փորձենք հասկանալ, թե ո՞վ է եղել իրականում այս հեղափոխության հոգևոր, գաղափարական «հայրը»: Խոսքը, իհարկե, ուղիղ պատվերի մասին չէ: Ինքը` Փաշինյանը, հայտարարել է, որ իրեն ուղենիշ է համարել Նելսոն Մանդելային, ավելի քիչ խոսվում էր նաև Մահաթմա Գանդիի մասին: Հայաստանում, Փաշինյանի «հոգևոր հայր» շատերը համարում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես ասում են՝ ինչքան մարդ կա, այդքան էլ տեսակետ կա:

Սակայն լռում են այն մարդու մասին, ում մասին չեն խոսում ոչ Փաշինյանը, ոչ էլ փորձագետները, սակայն իր գաղափարներով այդ մարդը նշանակալի դեր է կատարել այս հեղափոխության ժամանակ։

Ծանոթանանք այդ մարդու հետ՝ խոսքը աշխարհում հայտնի «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների հիմնադիր, «ընդդեմ բռնատիրական ռեժիմների խաղաղ հնազանդության պայքարի» ճարտարապետ,  փիլիսոփայության դոկտոր Ջին Շարպի մասին է:

                                              Ո՞վ է Ջին Շարպը

Շարպը ծնվել է 1928 թվականին, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Բոլտիմոր քաղաքում: Իր պատանեկության ընթացքում նա շատ է լսել նացիստների դաժանությունների մասին և տպավորվել դրանից: 1951-ին ավարտել է Օհայոյի համալսարանը և ստացել է սոցիոլոգիայի գծով մագիստրոսի կոչում:

Մեկ տարի անց նա խուսափել է բանակում ծառայելուց, քանի որ այդ ժամանակ կորեական պատերազմ էր ընթանում, և նրա մեջ, տպավորվելով նացիստների  դաժանություններից, վախ էր մտել թե՛ պատերազմներից, և թե՛ պետության կողմից ցանկացած ճնշումներից:

Եվ այդ իմաստով հասկանալի էր, նրան այդ ժամանակ առավել հրապուրեց Մահաթմա Գանդիի շարժումը: Բանակից ծառայելուց խուսափելու համար նա դատապարտվեց 9 ամսվա կալանքի: Բանտից ազատվելուց հետո նա լքում է Միացյալ Նահանգները և տեղափոխվում է Անգլիա, այնուհետև՝ Նորվեգիա:

1964 թվականին Օքսֆորդում նա պաշտպանում է իր դոկտորական ատենախոսությունը՝ «Խաղաղ միջոցներով իշխանությունների տապալումների մասին» թեմայով:

Մեկ տարի անց տեղափոխվում է Հարվարդի համալսարան և սկսում դասավանդել նույն թեմայով:

1972-ից Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է:

Ջին Շարպը համաշխարային հայտնություն ձեռք բերեց 1973 թվականին, երբ հրապարակեց իր հիմնական աշխատություններից մեկը, որը կոչվում էր այսպես՝ «198 մեթոդ խաղաղ պայքարելու համար բռնատիրական ռեժիմների դեմ»:

Այդ աշխատությունը հետաքրքրեց ԱՄՆ-ի իշխող վերնախավին մեկ տարի անց, երբ 1974-ին Պորտուգալիայումկատարվեց խաղաղ իշխանափոխություն: Բռնատիրությունը փոխարինվեց դեմոկրատիայով, և միաժամանակ, կոմունիստները իշխանության չանցան: Այս էքսպերիմենտը ռուբիկոնային բնույթ ուներ ԱՄՆ–ի համար, քանզի մինչ այդ իրենց գլխավոր պայքարը ԽՍՀՄ-ի և կոմունիզմի դեմ էր: Եվ այդ պայքարում ամերիկացիները կիրառում էին ցանկացած մեթոդ:

Իսկ 1975-ին Իսպանիայում Ֆրանկոյի ռեժիմից դեպի դեմոկրատիայի անցում վերջնականապես համոզեց ամերիկացիներին, որ իրենք գտել են պայքարը կոմունիզմի դեմ՝ միաժամանակ չհենվելով նաև աջ հակակոմունիստական դիկտատուրաների վրա:

Եվ դրանից հետո Շարպի ուսմունքը հետաքրքրեց արդեն ԱՄՆ-ի քաղաքական վերնախավին, ուժային կենտրոններին, այդ թվում նաև CIA-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության ղեկավարությանը:

1983-ին Ջին Շարպը հիմնեց  Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտ, որը պաշտոնապես պիտի զբաղվեր ողջ աշխարհով մեկ «խաղաղ պայքարներով բռնատիրական ռեժիմների դեմ»:

Միաժամանակ, այդ ինստիտուտի ստեղծման պահից, նրան պաշտոնապես սկսեցին ֆինանսական աջակցություն ցույց տալ զուգահեռաբար ստեղծված Ազգային դեմոկրատական հիմնադրամը/NDI/, Միջազգային հանրապետական ինստիտուտը/MPI/ և հանրահայտ RAND Corporation-ը:

Շարպի ինստիտուտի հետ  ստվերային համագործակցությունն իրականացնում էր ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական ղեկավարությունը:

Ինչո՞ւ ԱՄՆ-ին հետաքրքրեցին  Ջին Շարպի «խաղաղ պայքարի» տեխնոլոգիաները

Բանն այն է, որ մինչև 1973 թվականը՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ն գրեթե բոլոր տարածաշրջաններում մրցակցությունը պարտվում էր: Աֆրիկայում ընթանում էր հակագաղութատիրական պայքար, որը իր գլխավոր դաշնակիցն էր համարում Մոսկվային:

Լատինական Ամերիկայում ամենուրեք ընթանում էր ձախակողմյան ուժերի պայքար՝ ընդդեմ հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների: Որտեղ ժողովուրդների սիմպատիան նույնպես ԱՄՆ-ն չէր: Իսկ  Ֆիդել Կաստրոյիհաղթանակից հետո Կուբան դարձավ այդ տարածաշրջանի յուրօրինակ պայքարի փարոսը:

Հարավարևելյան Ասիայի երկրներում նույնպես ամերիկացիները պարտվում էին ռուսներին և կոմունիզմի դեմ պաշտպանվում էին հիմնականում հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների միջոցով:

Այստեղ հակաամերիկյան փարոսի դերն ստանձնեց Վիետնամը:

Նույնիսկ Արևմտյան Եվրոպայի երկրներում Միացյալ Նահանգները դժվարանում էր պայքարել ԽՍՀՄ-ի կոմունիստական քարոզչության դեմ:

Իսկ բռնատիրական Ֆրանկոյի, Սալազարի, սև գնդապետների ռեժիմները հաստատ ԽՍՀՄ-ի հակառակորդների համար օրինակ չէին կարող ծառայել:

Իսկ 1973-ին Պինոչետի կողմից իրականացված ռազմական հեղաշրջումը Չիլիում վերջնականապես համոզեց, որ Միացյալ Նահանգները հաստատ չի կարողանա դիմագրավել ԽՍՀՄ-ին գաղափարական մրցակցության մեջ:

Ռուսական КГБ-ն հաղթում էր ամերիկյան CIA-ին՝ նախևառաջ գաղափարական ճակատում: Ամենուրեք ձախակողմյան ուժերը բարոյական հաղթանակ էին տանում աջ ուժերի նկատմամբ:

Պարզ էր, որ այս ամենը խորապես մտահոգում էր ամերիկացիներին: Կուբայում, Վիետնամում պարտությունները ստիպեցին ամերիկացիներին փոխել իրենց ռազմավարությունը և պաշտպանվողական մարտավարությունից անցնել հարձակվողական մարտավարության:

Բայց դրա համար անհրաժեշտ էին գաղափարախոսություն և քաղաքական տեխնոլոգիաներ:

Հետհեղափոխական Հայաստանում մոդայիկ դարձած ձևակերպմամբ՝ եթե ԽՍՀՄ-ը և կոմունիստները հենվում էին հիմնականում «պողոսների» վրա, ապա ամերիկացիները այդ «պողոսներից» պաշտպանվում էին  «հակապողոսական», հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների միջոցով:

Սկսած  անցյալ դարի 70-ականների կեսերից ամերիկացիները որոշեցին ամբողջովին փոխել իրենց պայքարի ռազմավարությունը և հրաժարվել բռնատիրական ռեժիմներին  աջակցելուց՝ նոր ճակատ բացելով կոմունիստական  բռնատիրական ռեժիմների դեմ:

1983-ին արդեն պաշտոնապես Ջին Շարպի ինստիտուտը դարձավ այն կենտրոնը, որից սկսվեցին ներմուծվել, այսպես կոչված, «թավշյա, ոչ բռնի խաղաղ պայքարի մեթոդները բռնատիրական ռեժիմների դեմ»:

Այսպիսով Ջին Շարպը դարձավ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «ոչ բռնի հեղափոխությունների»  տեխնոլոգիաների հիմնադիրը:

Պորտուգալիայից ու Իսպանիայից հետո Շարպի տեխնոլոգիաները կիրառվեցին արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, Ռուսաստանում՝ 1991-ին:

2003-ին այն կիրառվեց Վրաստանում, իսկ մեկ տարի անց `Ուկրաինայում:

Հետո այն կիրառվեց Ղրղզստանում և 2014-ին՝ կրկին Ուկրաինայում:

2018-ի ապրիլին այն կիրառվեց նաև Հայաստանում:

-Ինչպե՞ս կիրառվեցին այդ մեթոդները,

-Որո՞նք են այն 198 մեթոդները ոչ բռնի խաղաղ պայքարի համար,

— Ի՞նչ  դեր են կատարում ամերիկացիները այդ հեղափոխություններում,

—  Ի՞նչ աշխարհաքաղաքական նպատակներ են հետապնդում,

—  Ինչպե՞ս են պլանավորում, հիմքեր պատրաստում և նախագծում այդ հեղափոխությունները

կներկայացնենք  հոդվածի երկրորդ մասում:

Երվանդ Բոզոյան

Շարունակելի

Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company