.
Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Արսեն Հարությունյանը պարտվեց Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
 Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ  Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել  Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել  Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես  «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն»  Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ  Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ  Արսեն Հարությունյանը պարտվեց Արսեն Հարությունյանը պարտվեց  Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում  Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում  Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի  «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին  Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է  Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)  5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ  «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին  Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ  Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն  Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին  «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը  Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն  Երևանի ՃՈ պետը փոխվել է Երևանի ՃՈ պետը փոխվել է  Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ  Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ  ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար  «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան  Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել


Պաշտպանության բանակն ամուր կանգնած է Արցախի անկախության պաշտպանության դիրքերում. Կարեն Աբրահամյան

Պաշտպանության բանակն ամուր կանգնած է Արցախի անկախության պաշտպանության դիրքերում. Կարեն Աբրահամյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: 

«Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձևավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես և ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել և հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միևնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր և առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ և վճռական է, քան երբևէ:

Այս տոնը հերթական առիթն է նաև նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

         Փառք մեր զոհված զինակիցներին:

         Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

         Սիրելի հայրենակիցներ,

         Հարգելի ազատամարտիկներ,

         Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ և անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է: Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company