.
Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Արսեն Հարությունյանը պարտվեց Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
 Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել  Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ  Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել  Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել  Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես Բանակում զոհվածներին փող տա, որ ի՞նչ անի․ նրանք էլ հո Քլոյաններ չե՞ն, որ էդ 30 միլիոնը տաս ու ոոոոնց ուզես` օգտագործես  «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն»  Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ  Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ  Արսեն Հարությունյանը պարտվեց Արսեն Հարությունյանը պարտվեց  Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում  Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում  Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի  «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին  Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է  Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)  5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ  «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին  Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ  Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն  Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին  «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը  Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն  Երևանի ՃՈ պետը փոխվել է Երևանի ՃՈ պետը փոխվել է  Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ  Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ  ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար  «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան


Մանսուրյանի 80-ամյակի արծաթյա առաջին հուշանվերը հանձնվել է մաեստրոյին

Մանսուրյանի 80-ամյակի արծաթյա առաջին հուշանվերը հանձնվել է մաեստրոյին

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (Արցախ): Հայկական երկրորդ հանրապետությունում այդ օրերին Երևանի օրեր են: Ստեղծագործական ու ծրագրային առումով միջոցառումները հագեցած են: Կազմակերպված համերգները կնվիրվեն Վազգեն Սարգսյանի և Տիգրան Մանսուրյանի հոբելյաններին:

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոբելյանական միջոցառումների ու սպասվող համերգաշարի մասին են խոսել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Իրադարձությունը կարևոր է ու պարտավորեցնող»,- նկատել է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնել մաեստրոյին՝ նախաձեռնության կողքին կանգնած լինելու համար. «Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Մանսուրյանը: Հազարապատիկ երջանիկ եմ, որ կարող եմ լինել իր կողքին և մաեստրոյի հետ ինչ-որ ծրագրեր ներկայացնել, խոսել ու մտքեր փոխանակել»:

Հոբելյանական համերգաշարի աշխարհագրությունը մեծ է. փառատոնի շրջանակներում համերգներ տեղի կունենան Երևանում, Ստեփանակերտում և Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում:

«Ընդհանուր առմամբ` այս համերգների շարքը շատ կարևոր է նաև մեր երիտասարդների համար: Վերհիշում եմ այն համերգը, որ տեղի ունեցավ Ազգային ժողովի բակում, ինչն էր հետաքրքիր, որ շատ երիտասարդություն ու մանուկներ կային, որոնք ուղղակի վայելում էին Ձեր երաժշտությունը: Ես այդտեղ հասկացա, որ մենք մեծ բացթողումներ ունենք և պետք է լրացնենք դրանք: Սա նաև սկիզբ է՝ նոր շունչ տալու որակով երաժշտությանը»,- նշել է քաղաքապետը:

«Տեխնիկապես բարդ համերգ է լինելու, բավականին մեծ քանակությամբ տեխնիկա արդեն ուղարկվել է Ստեփանակերտ։ Համերգաշարը կշարունակվի Երևանում, սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մանսուրյանի կամերային երաժշտությունը, սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Մաեստրոյի սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները, սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, սեպտեմբերի 13-ին համերգաշարի ծրագիրը կավարտվի Գյումրու «Սև բերդ» ամրոցում, կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը»,- նշել է քաղաքապետը:

Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ «Սա հոբելյանական մեծ տարվա շարունակությունն է: Այս տարի մենք նշում ենք նաև Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակը: Պատահական չեն ընտրված քաղաքները, մենք ուզում ենք լայն ընդգրկում ունենալ, և Ստեփանակերտը, Երևանը, Գյումրին այդ խնդիրն են լուծում: Շատ շփվելով Վարպետի հետ՝ հասկացա, որ այս 80-ամյակը շատ հարաբերական է, որովհետև նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է, որ նա ունի: Վստահ եմ, որ արդեն ամփոփելով կարձանագրենք, որ 2019թ.-ի մշակութային կյանքում այս իրադարձությունը եղել է նշանակալիներից մեկը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու նոր մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Ինձ համար, որպես երաժիշտ, անիրական երջանկություն է Մաեստրոյի հետ շփվել և խոսել երաժշտությունից։ Աշխարհը գիտի երկու Մանսուրյան, ում գիտի Հայաստանը և ում գիտի աշխարհը։ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, ում հետևում է աշխարհը, երաժշտական այն էլիտան, որը հետևում է, թե ինչ է ստեղծվում աշխարհում։ Հայ ունկնդիրը այս համերգաշարի ընթացքում կլսի Մանսուրյան, որը շատ չի հնչել՝ նրա կամերային և սիմֆոնիկ գործերը»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:

Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում թողարկվել են արծաթյա հուշանվերներ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին նմուշը հանձնել է հենց Տիգրան Մանսուրյանին:
«Պարոն Մարությանի հետ հունվարի առաջին օրերին որոշեցինք իրականացնել մի այսպիսի տարի, բայց դա դրսի իրադարձություն է, ներսը՝ ես ոչ 80 եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ: Տա Աստված, նոր սերնդից շատերը հասնեն իմ տարիքին և ունենան այս ուշադրությունը, այս սերն իրենց նկատմամբ: Ես ինձ, ճիշտն ասեմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ապահով զգացի և հիմա ճիշտ այդ ապահովության տարածքում եմ, լավ բարեկամների հետ: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ է դրված, միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում: Շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի միջով ես պիտի անցնեմ»,- ասել է մաեստրոն:

Ամփոփելով ասուլիսը՝ քաղաքապետ Մարությանը նկատել է՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ համերգաշարի կազմակերպման ողջ թիմը աշխատանքից ու պարտականությունից բացի, յուրօրինակ տրամադրություն ու պատասխանատվություն է ներդնում նախագծի կյանքի կոչման հարցում:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company