.
Ոստիկանները չեն թողնում առաջ գնալ, ինչ է թե պողոսապետը Սևանի ամառանոցում է Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում Նիկո՛լ ջան, այդքան փող է դրվել այդ ամենի վրա, ոչ նրա համար, որ Կերենսկին հա մուֆտա մուրաբա ուտի ՌԴ-ին Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունենալը ձեռք չի տալիս 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում
ԼՐԱՀՈՍ
 Ոստիկանները չեն թողնում առաջ գնալ, ինչ է թե պողոսապետը Սևանի ամառանոցում է Ոստիկանները չեն թողնում առաջ գնալ, ինչ է թե պողոսապետը Սևանի ամառանոցում է  Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները  Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում  Նիկո՛լ ջան, այդքան փող է դրվել այդ ամենի վրա, ոչ նրա համար, որ Կերենսկին հա մուֆտա մուրաբա ուտի Նիկո՛լ ջան, այդքան փող է դրվել այդ ամենի վրա, ոչ նրա համար, որ Կերենսկին հա մուֆտա մուրաբա ուտի  ՌԴ-ին Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունենալը ձեռք չի տալիս ՌԴ-ին Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունենալը ձեռք չի տալիս  56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար  Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց  Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին  Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը  Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս  Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է  Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան  Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար  Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը  Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում  Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում  Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում  Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ  Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ  ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են  3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել  Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին  Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը  Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ  «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան  Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա  Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան  Մեր արդյունաբերության արտադրանքը Մեր արդյունաբերության արտադրանքը


Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը

Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը

Միանշանակ չի կարելի պնդել, որ կառավարությունը հասցրեց ուրախանալ արտադրության ոլորտի կառուցվածքային փոփոխություններով։ Այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական տվյալների հրապարակումից առաջ ու հետո մեր կառավարությունն ուրախ-ուրախ խոսում էր արտադրության ոլորտի կառուցվածքում վերամշակող արդյունաբերության մասնաբաժնի մասին։ Հատկապես ընդգծվում էր այն, որ արտադրության ոլորտում կրճատվել է «հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործում» բաժնի տեսակարար կշիռը։

«Վերամշակող արդյունաբերության» նկատմամբ կառավարության ջերմ վերաբերմունքը ավելի քան հասկանալի է։ Մեր ՀՆԱ-ի կառուցվածքում երկնիշ ծավալ ունեցող ոլորտները ընդամենը երեքն են։ Եւ այդ երեքից ամենամեծն այս տարի հենց մշակող արդյունաբերությունն է՝ 12․2 տոկոս։ Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է (բնականաբար)՝ 11․3 տոկոս։ Երրորդը՝ 10․6 տոկոսով, այս տարի նվազող գյուղատնտեսությունն է։

Արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշը 6․9 տոկոս է։ Թվում էր, թե այն ապահովվել է հենց մշակող արդյունաբերության հաշվին։ Որովհետև արդյունաբերության մյուս ոլորտներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հարակից համարվողները նույնիսկ առայժմ չեն հավասարվել անցած տարի արձանագրված ցուցանիշներին։ Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը արդյունաբերության կառուցվածքում 3 տոկոսից պակաս է։

«Սիրելիի» կարգավիճակ ունեցող մշակող արդյունաբերությունը աճել է ավելի ցածր ցուցանիշով, քան ամբողջ ոլորտը։ Դա հնարավոր էր միայն մեկ դեպքում՝ եթե առաջանցիկ տեմպեր արձանագրեր մեր իշխանությունների բանավոր ելույթներում խորթ զավակի կարգավիճակ ունեցող հանքահումքային ու բացահանքերի շահագործումը։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժինը 3․3 տոկոս էր։ Երկրորդում նվազել և դարձել է 3 տոկոս։ Ոլորտի կրճատումն էականորեն կապված է «Լիդիան Արմենիայի» նկատմամբ վերջին 15-16 ամսում տարվող գործընթացների հետ։ Բայց այն, որ հանքահումքային ոլորտի նկատմամբ իշխանությունը հստակ մշակված ծրագիր չունի, ապացուցում են մյուս հանքերի թվերը։

Հանքահումքային ոլորտի աճն այս տարի կազմել է մոտ 159 մլրդ դրամ։ Այս գումարից 154․4 մլրդ դրամը ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մոտ 4․5 մլրդ դրամը բացահանքերի շահագործման բաժինն է։Միևնույնն է, զուտ թվաբանական տեսանկյունից աճի այս չափը կրճատում է հանքահումքային ոլորտի կշիռը արդյունաբերության ընդհանուր ծավալում։ Այս կրճատումը վերջին երկու տարիներին բնորոշ ցուցանշ է։

2018թ. առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ հանքահումքային ոլորտի «մասնաբաժինը» մոտ 20 տոկոս էր։ Այս տարվա առաջին կիսամյակում կշիռը 17․7 տոկոս է։ Կառավարությունը շատ էր գնահատում այս փաստը։ Որովհետև հանքահումքայինի նվազմանը զուգահեռ՝ աճում էր մշակող արդյունաբերության ծավալը։

2018թ. առաջին կիսամյակում այն մոտ 63 տոկոս էր։ Իսկ այս տարի արդեն գերազանցում է 67 տոկոսը։ Մեր իշխանություններին թվացել էր, թե այս տվյալներն արդեն բավարար են «էկո» ու «կանաչ» կոչվող արդյունաբերության կայացման մասին խոսելու համար։ Խոսելն, իհարկե, խոսեցին։ Բայց հետո հայտնվեց «Լիդիան Արմենիայի» հետ կապված միջազգային ու ստվարածավալ եզրակացությունը (հայերեն թարգմանությունը մոտ 300 էջ է)։ Ու կառավարությունն ու խորհրդարանական իշխող կուսակցության նկատելի մի հատված հայտարարեցին, որ կարդացել, հասկացել ու համաձայն են հանքի շահագործման առաջարկի հետ։ «Բա ինչո՞վ էիք զբաղված համարյա տարի ու կես» հարցը հիմա հակահեղափոխական է։ Բայց իր այդպիսի բնույթով հիմնովին խառնել է հեղափոխական ու հակահեղափոխական ձևակերպումները։ Թե՛ հասարակությանը, թե՛ բյուջեին հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հետևենք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company