.
Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ Անտեսել զինվորին, վճարել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին․ իշխանության հերթական անբարո քայլը
ԼՐԱՀՈՍ
 Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է  Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու  Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին  Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը  ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը  Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից  Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել  Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն  Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)  Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը  Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել  Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը  Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան  ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ  Անտեսել զինվորին, վճարել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին․ իշխանության հերթական անբարո քայլը Անտեսել զինվորին, վճարել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին․ իշխանության հերթական անբարո քայլը  Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը» Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը»  «Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և  ցուցակով ձերբակալելու». Արարատ Միրզոյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին «Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալելու». Արարատ Միրզոյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին  Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել. Տեսանյութ Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել. Տեսանյութ  Հոգեկան տվայտանքների 100 փաստերից մեկի մասին Հոգեկան տվայտանքների 100 փաստերից մեկի մասին  «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կանի ՔՊ գրասենյակում՝ կապված ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հետ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կանի ՔՊ գրասենյակում՝ կապված ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հետ  Արարատ ջան, ինչո՞ւ ես ավելի ծանր հանցագործությունների մասով հոդվածներ վերցնում քեզ վրա Արարատ ջան, ինչո՞ւ ես ավելի ծանր հանցագործությունների մասով հոդվածներ վերցնում քեզ վրա  Փաշինյանը որոշել է «փչացնե՞լ» Միրզոյանին, ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին Փաշինյանը որոշել է «փչացնե՞լ» Միրզոյանին, ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Վանաձորում. Ուղիղ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Վանաձորում. Ուղիղ  Հրշեջները 3 մոխրացած դիերը դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. Լուսանկար Հրշեջները 3 մոխրացած դիերը դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. Լուսանկար  «Գործ տալու» մասին աղմկահարույց օրինագիծն ընդունվեց. Տեսանյութ «Գործ տալու» մասին աղմկահարույց օրինագիծն ընդունվեց. Տեսանյութ  ԱԺ նախագահի այսօրվա հայտարարության գլխավոր նպատակը դատավոր Աննա Դանիբեկյանի վրա ճնշում գործադրելն է. Տեսանյութ   ԱԺ նախագահի այսօրվա հայտարարության գլխավոր նպատակը դատավոր Աննա Դանիբեկյանի վրա ճնշում գործադրելն է. Տեսանյութ    Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը  10 զոհերի մեղավորները Լևոնն ու Նիկոլն են․ քաղաքացու խոսք 10 զոհերի մեղավորները Լևոնն ու Նիկոլն են․ քաղաքացու խոսք


«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձել է ատելության քարոզը նախկինի և նախկինների նկատմամբ»․ Ռուբիկ Հակոբյան

«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձել է ատելության քարոզը նախկինի և նախկինների նկատմամբ»․ Ռուբիկ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, ինչը հղի է վտանգներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։

«Օրենսդիր մարմինն իմպոտենտ է քաղաքական ու օրենսդրական գործունեություն ծավալելու առումով: Իսկ գործադիր իշխանությունն այս 30 տարիների ընթացքում երբեք այսքան դիլետանտ ու քաղաքական դիմագիծ չունեցող մարմին չի եղել, որքան հիմա»,-ասաց նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ օրենսդիրն ու գործադիրը գտնվում են Փաշինյանի ազդեցության տակ, վերջինս փորձում է հակասահմանադրական քայլերի գնով նաև դատարանները ենթարկեցնել իրեն:

«Կան դատավորներ, ովքեր ուզում են մասնագիտության պատիվը բարձր պահել, ինչպիսին Ալեքսանդր Ազարյանն է, Դավիթ Գրիգորյանը, բայց տեսնում ենք, թե ինչպես են վարվում նրանց հետ: Հակասահմանադրական կեցվածք կա Սահմանադրական դատարանի նկատմամբ: Օրերս բացահայտ քաղաքական բարտեր առաջարկվեց, որ եթե դուք ենթարկվեք ինձ, ես ձեզ ցմահ ապահովեմ թոշակով: Սա պարզ կոռուպցիոն առաջարկություն է, որը, ինչպես տեսնում ենք, իրավացիորեն մերժվում է ՍԴ անդամների կողմից: Նրանք, ովքեր ծանոթ են Փաշինյանի ձեռագրին, նրա անհավասարակշիռ պահվածքին, կհամաձայնեն, որ լուրջ վտանգներ է սպառնում պետությանը, եթե Փաշինյանը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել. համակարգը նույնն է մնացել: Նա ասաց, որ ժողովուրդը իրավացիորեն դժգոհ էր նախկին համակարգից ու իշխանություններից, բայց դրա փոխարեն հիմա որևէ նոր համակարգ չկա, չի էլ առաջարկվել:

«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձավ ատելության քարոզը: Ատելության նման քարոզ, անհանդուրժողականություն, ինչպիսին այսօր էր, նախկինում երբևէ չի եղել: Քաղաքական դալտոնիզմը հասարակությանը բաժանեց սևի ու սպիտակի, ինչը կարող է բախումների պատճառ դառնալ: Անհանդուրժողականության նման չափաբաժին երբևէ չի եղել: Իսկ նման ապագան կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,-ասաց նա։

Դիտարկմանը՝այդ դեպքում ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ, Ռուբիկ Հակոբյանը հարցով պատասխանեց՝ ինչպե՞ս եղավ, որ «բռնապետական համակարգում» հնարավոր եղավ 50 հոգով հարձակվել և գրավել ռադիոտունը, որը պետական պահպանության ռազմավարական նշանակության օբյեկտ է ու մեկուսացնել զինված պահապանին և գրավելով ռադիոտունն ու ջարդելով ստուդիաներից մեկի դուռը պահանջել ուղիղ եթեր:

«Ժամանակը կտա գնահատական, թե ինչպես դա տեղի ունեցավ, ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ: Տարբերակներից մեկն այն է, որ սցենարը գրված է եղել Հայաստանից դուրս՝ համագործակցելով իշխանության ներսում գոյություն ունեցող դավադիր ուժերի և, կարծում եմ, հասարակական որոշ կազմակերպությունների հետ: Ժամանակն ամեն ինչ կբացահայտի ու իր տեղը կդնի:

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ բոլոր ընդդիմադիր ուժերն ու քաղաքական գործիչները, միավորեն իրենց ուժերը, ունենան մեկ օրակարգ՝ դիմակայելու Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգին»,-ասաց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ելույթի մասին, որում ասել էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ռուբիկ Հակոբյանը հայտարարությունը «բացահայտ ամբոխահաճո և սադրիչ» որակեց՝ պնդելով, որ այն հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծի:

«Ուսումնասիրելով ադրբեջանական թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական մամուլը, պարզորոշ երևում է, որ նրանք պատրաստվում են պատերազմի, իսկ առիթը կարող է հանդիսանալ այս դեպքում նաև Փաշինյանի հայտարարությունը»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը, ըստ էության, մեկուսացվել է արտաքին հարթակներից: Եթե տարիներ առաջ Հայաստանը դիտվում էր որպես կառուցողական գործընկեր, այդպիսի կարծիք ուներ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, իշխանափոխությունից հետո ՀՀ-ն դիտարկվում է որպես ապակառուցողական պետություն՝ «իր ապակառուցողական իշխանությամբ»:

«Չեմ ուզում ծավալվել, կասեմ միայն այն, որ նրանք, ովքեր համարժեք գնահատում են իրավիճակը, պետք է համախմբվեն՝ պատրաստ լինելով դիմակայելու բավականին լուրջ մարտահրավերները, որովհետև իշխանությունը ծրագիր չունի, աբխոխահաճությամբ ռեյտինգ ապահոված Փաշինյանը օր օրի կորցնում է իր համակիրներին: Ըստ էության, «Մերժի՛ր Սերժին» կարգախոսին կողմ մարդկանց մի զգալի մաս հիմա հիասթափվել է՝ տեսնելով, որ գործնականում այդ կարգախոսը վերաձևակերպվել է «մերժի՛ր Սերժին՝ հանուն Փաշինյանի»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company