.
«Տաքսավատ կենենք». Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել Թավշյա հետույքները գնալով ավելի բծախնդիր են դառնում կոմֆորտի հարցում, բայց դուք մի շեղվեք ու ոչխար պահեք Միլիարդատեր Բերոն Հիլթոնը մահացել է՝ գրեթե ոչինչ չթողնելով իր ընտանիքին «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ. Տեսանյութ «Կարևոր հաղթանակ»․ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Վրաստանում ուժգին քամին տանիքներ է պոկել և արմատախիլ արել ծառեր. Լուսանկարներ Աննան էլ է ինձ հետ, հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսից. Տեսանյութ Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան. Տեսանյութ «Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». Գոհար Աբաջյան Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով Սա Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր
ԼՐԱՀՈՍ
 «Տաքսավատ կենենք». Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել «Տաքսավատ կենենք». Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել  Թավշյա հետույքները գնալով ավելի բծախնդիր են դառնում կոմֆորտի հարցում, բայց դուք մի շեղվեք ու ոչխար պահեք Թավշյա հետույքները գնալով ավելի բծախնդիր են դառնում կոմֆորտի հարցում, բայց դուք մի շեղվեք ու ոչխար պահեք  Միլիարդատեր Բերոն Հիլթոնը մահացել է՝ գրեթե ոչինչ չթողնելով իր ընտանիքին Միլիարդատեր Բերոն Հիլթոնը մահացել է՝ գրեթե ոչինչ չթողնելով իր ընտանիքին  «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել  Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար. Ուղիղ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար. Ուղիղ  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ. Տեսանյութ  «Կարևոր հաղթանակ»․ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «Կարևոր հաղթանակ»․ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել  Վրաստանում ուժգին քամին տանիքներ է պոկել և արմատախիլ արել ծառեր. Լուսանկարներ Վրաստանում ուժգին քամին տանիքներ է պոկել և արմատախիլ արել ծառեր. Լուսանկարներ  Աննան էլ է ինձ հետ, հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսից. Տեսանյութ Աննան էլ է ինձ հետ, հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսից. Տեսանյութ  Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է  Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան. Տեսանյութ Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան. Տեսանյութ  «Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». Գոհար Աբաջյան «Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». Գոհար Աբաջյան  Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը  «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով  Սա Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր Սա Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր  Քաղաքապետն աշխատանքից ազատել է երեք դպրոցի տնօրենների Քաղաքապետն աշխատանքից ազատել է երեք դպրոցի տնօրենների  Քաղաքական "աբիժնիկներին" Քաղաքական "աբիժնիկներին"  Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ  Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար  Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին  Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար  Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը  Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում  Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն  Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր  Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ  Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև  «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել


Ռուս-վրացական պատերազմից անցել է 11 տարի. ի՞նչ հետևություններ պետք է անեն նաև Հայաստանում

Ռուս-վրացական պատերազմից անցել է 11 տարի. ի՞նչ հետևություններ պետք է անեն նաև Հայաստանում

Հանգամանորեն վերլուծելու համար այս խնդիրը՝ նախ փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց 2008-ի օգոստոսին, և ինչով էր այն պայմանավորված:

Ովքե՞ր են օսերը` որպես ազգություն, և որտեղի՞ց են եկել

Օսերը երբեք պետականություն չեն ունեցել: Ավելին՝ լինելով իրանալեզու՝ նրանք չունեն նաև միասնական ինքնագիտություն: Հյուսիսային Օսիայում ապրում են հիմնականում երկու ազգություններ`իրոններն և դիգորները,իսկ Հարավային Օսիայում՝ կուդարները: Ավելին՝ իրենք իրենց տարածքն Օսիա նույնիսկ չեն անվանում: Եվ որպեսզի ձեռք բերեն հավաքական միասնականություն, այդ խմբերի վերնախավը եկել է այն տեսակետին, որ իրենց տարածքը պետք է վերանվանել Ալանիա, քանզի իրենք ժամանակին սերել են ալաններից:

Սակայն քաղաքական կոնյունկտուրան օսերին թույլ չի տալիս միանգամից հրաժարվել «օս» անվանումից, այդ իսկ պատճառով նրանց մոտ այս նպատակները փուլային են փորձում իրականացնել:

Օսերը իրենց միասնականությունը զգում են բացառապես այլ կովկասյան ժողովուրդների հետ հարաբերվելիս միայն: Հերիք է նշել, որ օսերը նույնիսկ միասնական կրոնական հավաքականության մեջ չեն գոյատևում: Նրանց մեծ մասն ուղափառ քրիստոնյաներ են, ինչը գալիս է ռուսական և վրացական ազդեցություններից: Մոտ 20 տոկոսը մահմեդական է, իսկ մնացած մասը՝ հեթանոս: Սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի թույլ է զարգացած նրանց մոտ ազգային-կրոնական ինքնագիտակցությունը:

Ո՞ւմ է պատկանել այս տարածքը

Այս տարածքում մի քանի հարյուր տարի է, ինչ օսերը կազմել են մեծամասնություն: Սակայն հարավային մասը միշտ եղել է վրացական թագավորական իշխանության տակ, իսկ հյուսիսայինը՝ Ռուսաստանի կայսրության մաս:

Հարավային Օսիայում հիմնականում իշխել է վրացական Մչաբելի տոհմը, որը, սակայն, հետագայում կորցրել է իշխանությունը, և այստեղ հաստատվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդի ուղիղ տիրապետությունը:

1793 թվականին Գեորգիևյան տրակտատի կնքման արդյունքում Արևելյան Վրաստանը, Հարավային Օսիայի հետ միասին, կցվում է Ռուսաստանին, որից հետո վրացական թագավորությունը կործանվում է, և այն Ռուսական կայսրության մեջ ստանում է մարզի կարգավիճակ:

Հյուսիսային Օսիան մտնում է Ռուսաստանի Ստավրոպոլյան նահանգի կազմ, իսկ Հարավային Օսիան`Թիֆլիսյան նահանգի:

Ինչո՞ւ վրացիները չեն վստահում Ռուսաստանին, և ո՞րն է նրանց ազգային գաղափարը

Ինչպես նշեցինք, 1793-ին Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդի խնդրանքով Արևելյան Վրաստանը Ռուսական կայսրության հետ կնքում է, այսպես կոչված,Գեորգիևյան տրակտատ, որի համաձայն՝ Վրաստանը դառնում է Ռուսական կայսրության բաղկացուցիչ մաս՝ այսպես կոչված, թագավորական ինքնավարության կարգավիճակով:

Սակայն կարճ ժամանակ անց Մոսկվան դրժում է իր խոստումը և վերացնում վրացական ինքնավարությունը՝ այն դարձնելով հասարակ մարզ:

Որքան էլ տարօրինակ լինի, վրացական թագավորության վերացման մեջ մեծ դեր է կատարել...Իրանը: Բանն այն է, որ Գեորգիևյան տրակտատի կնքումից հետո Իրանը վերջնագիր է ներկայացնում Հերակլ 2-րդին, որպեսզի վերջինս հրաժարվի Ռուսաստանի հետ միացումից և ընդունի պարսկական տիրապետությունը:

Հերակլ 2-րդը հրաժարվում է կատարել պարսից շահի պահանջը, քանի որ վրացիները երկար տարիներ գտնվելով պարսկական և օսմանյան կայսրությունների տիրապետության տակ՝ լիովին զգացել էին մահմեդական լծի ողջ դաժանությունը: Այդ իսկ պատճառով նրանք մեծ հույսեր ունեին, որ քրիստոնյա ռուսների օգնությամբ կազատագրվեն մահմեդականների տիրապետությունից: Մանավանդ որ այդ տիրապետության հետագա տրամաբանությունը հանգեցնելու էր նրան, որ Վրաստանը, միևնույն է, կորցնելու էր իր պետականությունը և ընկնելու էր Հայաստանի օրը, որի՝ այդ ժամանակվա հայ բնակչությունն արդեն վաղուց ոչ պետականություն ուներ, ոչ էլ պետականության գիտակցություն:

Ավելին՝ վրացի կանայք համարվում էին Կովկասի գեղեցկուհիները, որոնց անխնա ստրկացնում էին օսմանցի սուլթաններն ու Պարսկաստանի շահերը: Եվ այդ իմաստով վրացիների ուծացումը հայերի համեմատ շատ ավելի արագ կարող էր լինել:

Ահա թե ինչու Արևելյան Վրաստանի վերջին թագավոր Հերակլ 2-րդն ու Արևմտյան Վրաստանի թագավոր Սողոմոն 2-րդն ամեն կերպ փորձում էին դաշինք կնքել Մոսկվայի հետ:

Սակայն վերջինս անչափ դաժան վարվեց վրացիների հետ:

Նախ՝ Պարսկաստանի շահի սպառնալիքին ի պատասխան՝ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը խոստացավ Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդին օգնության հասնել: 1795-ին պարսկական զորքերը արշավ սկսեցին դեպի Թիֆլիս, 35–հազարանոց պարսկական զորքին դիմագրավում էր Հերակլի 5–հազարանոց զորքը, որին օգնության էր հասել նաև Սողոմոն 2-րդի 2–հազարանոց զորամիավորումը: Վրացիները մեծ հույս ունեին, որ օգնություն կստանան նաև ռուսներից: Սակայն վերջիններս օգնության չհասան, որպեսզի թուլացած վրացական իշխանությանն ավելի կոշտ պայմաններով ընդգրկեն իրենց կազմում:

1795-ին Կրծանիսի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում վրացիները խոշոր պարտություն կրեցին: Արդյունքում՝ պարսիկները գրավեցին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը և այնտեղ վրաց բնակչության համատարած կոտորած կազմակերպեցին:

Սկսած 1795 թվականից՝ Թիֆլիսի բնակչության 95 տոկոսը դարձավ հայ: Բանն այն է, որ պարսիկները, ցեղասպանելով Թիֆլիսի վրաց բնակչությանը, հայերին ձեռք չտվեցին՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենց արարքը կրոնական բնույթ չէր կրում:

Վրացական գիտակցության մեջ դա մեծ ողբերգություն է մնացել մինչ այսօր, քանի որ նախ ռուսները նրանց ստորաբար խաբեցին, հետո իրենց մայրաքաղաքը հայտնվեց հայերի ձեռքում: Հետո իրականացավ վրաց բնակչության ցեղասպանություն:

Ինչպիսին էր Թիֆլիսը 1795-ից հետ

Ինչպես նշեցինք, 1795-ի վրացական ցեղասպանությունից հետո Թիֆլիսի բնակչության 95 տոկոսը հայերն էին կազմում, իսկ մինչև 1917 թվականը Թիֆլիսի 47 քաղաքապետից 45–ը հայ է եղել:

Պետք է նշել, որ այդ՝ ավելի քան 100 տարվա ընթացքում Թիֆլիսը կառուցել են հիմնականում հայերը՝ որպես հայկական քաղաք: Հայերի գործոնը ուժեղացնում էին նաև ռուսական իշխանությունները, որպեսզի վրացիներն իրենց մայրաքաղաքում զրկվեին իշխանական ամբիցիաներից: Սակայն 100 տարի անց, երբ կապիտալիզմն իր բուռն զարգացումն էր ապրում, ցարական իշխանությունները սկսեցին ճնշել Թիֆլիսի հայկական տարրերին՝ նրանց անվանելով «կովկասյան հրեաներ»: Այդ պիտակն արդեն հերիք էր՝ հասկանալու համար, որ հայերի գերիշխանության ժամանակների ավարտը Թիֆլիսում արդեն մոտենում էր իր տրամաբանական ավարտին:

ԽՍՀՄ-ի ժամանակներում հայերի տոկոսը Թիֆլիսում արդեն իջնում էր վրացիների սրընթաց ավելացման արդյունքում: Այսօր արդեն Թբիլիսիում հայերի տոկոսը տատանվում է 7–ի սահմաններում:

Ո՞րն է այսօրվա վրացիների ազգային գաղափարը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչպես և մյուս հանրապետություններում, Վրաստանում էլ առաջ եկավ այդ երկրի տեղի և դերի նշմարման հարցը: Եվ հաշվի առնելով իր պատմության դասերը՝ Վրաստանի վերնախավը իր համար հետևյալ եզրակացությանը հանգեց. «Վրաստանն Արևմուտքի ֆորպոստն է, նրա դարպասն Արևելքում: Վրաստանն Արևմուտքի անբաժանելի մասն է, որը միայն աշխարհագրորեն և ճակատագրի բերումով է դարձել Արևմուտքի անկլավը Արևելքում»:

Ահա սա է այսօրվա Վրաստանի վերնախավի, մտավորականության, կուսակցությունների, հանրային գործիչների մտածողության հիմնական ուղենիշը: Ընդ որում, վրացիները Արևելքի տակ հասկանում են ոչ միայն մահմեդական աշխարհը, այլև Ռուսաստանը:

Մյուս կողմից, նրանք շատ լավ են հասկանում, որ ի տարբերություն Բալթյան երկրների և Ուկրաինայի՝ Վրաստանի՝ Արևմուտքի հիմնական հենարանը ոչ թե Գերմանիան է կամ Ֆրանսիան, այլ Թուրքիան:

Վրացիները շատ լավ են հասկանում, որ իրենց իրական մանևրի դաշտը հիմնականում գտնվում է Ռուսաստանի և Թուրքիայի արանքում: Ընդ որում, նրանց մեկի ազդեցության խիստ մեծացումը կարող է ճակատագրական լինել Վրաստանի համար, ինչպես որ դա կատարվեց 200 տարի առաջ: Ահա թե ինչու վրացիների մոտ թե՛ ռուսների և թե՛ թուրքերի հանդեպ զգուշավոր զգացմունքներ են գերակայում:

Վրացիների միակ հույսը վերազգային արևմտյան կառույցներն են, ինչպիսիք են ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը: Սակայն վրացիների դժբախտությունն այն է, որ արևմտյան վերազգային կառույցների դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում, շատ օբյեկտիվ պատճառներով, նույնպես անորոշ, լղոզված բնույթ ունի:

Իսկ այդ պայմաններում, երբ քո հիմնական հույսը դառնում են այդ կառույցները, վերջում, ինչպես ասում էր դասականը, «խիարը թարս է բուսնում»:

Այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայի շուրջ, դասական օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է չգործել:

Հարավօսական հակամարտության հետագիծը

Այս խնդրի շուրջ երեք վրացի նախագահները` Գամսախուրդիան, Շևարնաձեն և Սահակաշվիլին, գործել են գրեթե նույն ձեռագրով, և երեքն էլ իրենց լուման են դրել՝ այս տարածքը օտարելու Վրաստանից: Բնականաբար, նրանք չեն ցանկացել դա. պարզապես այդպես ստացվել է: Դա գալիս է Վրաստանում տիրող պատկերացումներից:

Պատկերացում առաջին

Այդ տարածքը բուն վրացական է և կոչվում է «Սամոչաբլո»: Տարածքի անվանումը գալիս է Մչաբելի տոհմի ղեկավարի անունից, ով հին ժամանակներում ղեկավարել է այն:

Սակայն Գեորգիևյան տրակտատից հետո քաղաքական իրավիճակ է փոխվել, որը չեն հասկանում վրաց գործիչները: Մոտ 200 տարի այս տարածքը եղել է ռուսների տիրապետության տակ, և այս փաստը հաշվի չառնելը պարզապես միամտություն է: Իսկ հույս դնել այն բանի վրա, որ Արևմուտքի միջոցով այն կարելի կլինի լուծել, արդեն վտանգավոր պարզունակություն է:

Առաջին փորձը՝ լուծելու այս խնդիրը, կատարեց Գամսախուրդիան: Սակայն նրա քայլերը ավելի շատ նպատակ էին հետապնդում «մաքրել» այդ տարածքը օսերից, ինչը, բնականաբար, դիմադրության արժանացավ օսերի կողմից, որոնց էլ իր հերթին աջակցում էր Մոսկվան:

Ավելին՝ Գամսախուրդիայի գործողությունների արդյունքում ռուսները լեգիտիմ հիմք ստացան՝ մշտական ռազմական ներկայություն ունենալու այս տարածաշրջանում, որն էլ ամրագրվեց 1992-ին Սոչիում:

Շևարնաձեն այլ ելք չուներ և ստիպված համաձայնեց Մոսկվայի լեգիտիմ ներկայությանը այս տարածքում: Բացի այդ, Մոսկվան էր օգնել Շևարնաձեին՝ տապալելու Գամսախուրդիայի իշխանությունը, և ուրեմն, դրա դիմաց պետք է ստանար հատուցում, ինչը և արձանագրվեց, այսպես կոչված, Դագոմիսյան համաձայնագրում 1992 թվականին:

2004-ին արդեն Սահակաշվիլին փորձեց փոխել այդ համաձայնագիրը, սակայն ապարդյուն:

Հասկանալով, որ արևմտյան երկրները, առանձին վերցրած, չեն ուզում մխրճվել այդ խնդրում և միայն օգտագործում են այդ հարցը ռուսների հետ իրենց հարաբերություններում, Սահակաշվիլին այս խնդրի լուծման հիմնական հույսը կապեց Հյուսիսատլանտյան կառույց փուլ առ փուլ ինտեգրվելու հետ:

Եվ մի պահ նրան դա կարող էր հաջողվել. 2008-ի ապրիլին Մոսկվային դժվարությամբ հաջողվեց համոզել գերմանացիներին ու ֆրանսիացիներին հեռու մնալ Վրաստանից, քանի որ նա ունի չլուծված խնդիրներ: Սակայն Արևմուտքը երբեմն կարող է գնալ ոչ ստանդարտ քայլերի, եթե նրանից մեծ ցնցումներ չսպասի: Իսկ Սահակաշվիլիին Արևմուտքը շատ բան էր խոսք տվել, և մի պահ Վրաստանը կարող էր NATO-ի հարցում անսպասելի նվեր ստանալ, եթե 2008-ի ապրիլին ընդուներ ծրագիր Վրաստանի անդամակցության մասով: Ահա թե ինչու, սկսած ապրիլից, Մոսկվան առիթ էր ման գալիս՝ պատժելու Վրաստանին:

Վրաստանին պատժելու մղումն ու հայ-թուրքական ֆուտբոլի կապը

Մոսկվան անհանգստացած էր, որ եթե 2008-ի ապրիլին չստացվեց, ապա նույն թվականի վերջին վրացիները կարող էին այդ կառույցի հատուկ նիստում կորզել այն: Ահա թե ինչու Մոսկվային անհրաժեշտ էր, որպեսզի, եվրոպացիներն իրենց աչքերով տեսնեին, որ «Վրաստանը Լիտվա չէ»:

Այսպիսով, արդեն ակնհայտ էր, որ Մոսկվային պետք էր պատրվակ Հարավային Օսիայում իրավիճակը սրելու համար: Հենց այդ ժամանակ էլ Պետդուման քննարկում էր պատժամիջոցների մասին օրենքի ընդունման նախագիծը, որը Դումայի կուլիսներում անվանում էին «Վրաստանին պատժելու նախագիծ»:

Սակայն Մոսկվայում անհանգստանում էին, որ եթե Վրաստանը պատժվի, ապա դրանից կարող է տուժել նաև տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակից Հայաստանը: Ահա թե ինչու այդ ժամանակ Մոսկվային անհրաժեշտ էր, որպեսզի, հայ-թուրքական սահմանը բացվեր: Եվ քանի որ միաժամանակ դրանում այլ պատճառներով շահագրգռված էին նաև ամերիկացիները, այն Հայաստանի իշխանությունները համոզված էին, որ սահմանը կբացվի:

Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ», ռուսները կարողացան հրահրել իմպուլսիվ Սահակաշվիլիին ռազմական գործողությունների, որոնց արդյունքում ռուսական զորքը ջախջախեց վրացական բանակին, և եվրոպացի ժողովուրդները հասկացան, որ «Վրաստանը խիստ վտանգավոր գոտի է, ու չարժե այդ երկրին ավելորդ խոստումներ տալ»:

Այդպիսով վրացական երազանքի այդ փուլն ավարտվեց երազխաբությամբ:

Ինչպե՞ս էր գնահատում Արևմուտքի գործողություններն այդ ժամանակ Սահակաշվիլին

Կարծում ենք, որ Սահակաշվիլիից ավելի լավ իր ձախողումների մասին ոչ ոք չի կարող ներկայացնել: Ստորև ներկայացնենք նրա վարկածը, թե ինչու պարտվեց Վրաստանն այդ պատերազմում:

Պարզապես մեջբերենք իր մտքերը՝ առանց մեկնաբանության:

«Արևմուտքը էգոցենտրիկ գաղութատիրական քաղաքականություն է վարում ուրիշ երկրների նկատմամբ: Իսկ արևմտյան լիդերները կեղծավոր և ցինիկ գործիչներ են, որոնց համար խաբելը սովորական երևույթ է, իսկ ուժին հնազանդվելը, մոռանալով իրենց արժեքները, բնական գործելաոճ»:

«Նրանք չեն սիրում, որ այլ երկրներում սեփական բիզնես ինստիտուտներ են ձևավորվում: Նրանք միայն հայտնի արևմտյան բրենդների ֆրանչիզաներ են պատկերացնում, որ կարող են լինել այլ երկրներում»:

«Նրանք երկակի ստանդարտներով ապրող գործիչներ են»։

«Գերմանացիները և ֆրանսիացիները, Շթանմայերը, Սարկոզին 2008-ի ապրիլին փաստացի դավաճանեցին Վրաստանին: Գերմանացիներին հետաքրքրում էին ռուսական էժան էներգակիրները, իսկ ֆրանսիացիներին հետաքրքրում էր, թե ինչ պայմաններով Մոսկվան կգնի ֆրանսիական Միստրալները»։

«Սարկոզին իրեն ծաղրածուի պես պահեց: Սկզբից դավաճանեց Վրաստանին, իսկ պատերազմից հետո Վրաստանի վզին փաթաթեց վիրավորական համաձայնագիր Մեդվեդևի հետ միասին: Այնուհետև, երբ բացահայտվեց իր ցինիզմը, վախեցավ և Միստրալները վաճառեց արաբներին, որպեսզի նրան չմեղադրեն, որ բացահայտորեն վաճառքի մեջ էր մտել ռուսների հետ»։

«Բուշը թույլ գործիչ էր, իսկ իր պաշտպանության նախարար Գեյթսն ատում էր Վրաստանին և հանուն Վրաստանի չէր ուզում իր հարաբերությունները փչացնել ռուս զինվորականների հետ»։

«Ինչ վերաբերում է Քոնդոլիզա Ռայսին, ապա այս կինը ոչինչ չէր հասկանում, թե ինչ է կատարվում եվրասիական տարածաշրջանում, և միգուցե նաև նրան այս տարածաշրջանը այդքան էլ հետաքրքիր չէր»։

Սահակաշվիլիի մյուս, ավելի վիրավորական ձևակերպումները իմաստ չունի ներկայացնել, քանզի դա ավելի շատ բնորոշում է իր վիրավորվածությունն արևմտյան գործիչներից: Մինչդեռ իրականությունն այն է, որ չարժե սեփական կուռքեր ստեղծել, որպեսզի հետո նրանց այսպիսի գնահատականներ տաս:

Ի՞նչ հետևություն պետք է անել այս ամենից

Անկեղծ ասած՝ 1920 թվականը արդեն հերիք էր, որ մենք առանց Սահակաշվիլու էլ լուրջ հետևություն անեինք:

Սակայն իրականում նույնիսկ մեր վերնախավի 90 տոկոսը չգիտի սեփական պատմությունը, նրա քաղաքական բովանդակությունը, թե ինչու մենք 1920-ին ունենալով 55 հազար քմ տարածք՝ կորցրեցինք այն շատ անփառունակ ձևով:

Այս իմաստով մեզ իսկապես նոր Հայաստան է պետք կառուցել, որտեղ պոպուլիստներն ու աճպարարները, ինչ իզմերով էլ որ փաթեթավորված լինեն, տեղ չեն ունենա քաղաքական դաշտում:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company