.
«Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ֆեյք քաղաքականություն
ԼՐԱՀՈՍ
 «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ  «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան  Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը  ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը  «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ  «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին  29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ  Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը  Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան  Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ  Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և...  Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին  Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Ֆեյք քաղաքականություն Ֆեյք քաղաքականություն  Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ  Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին  Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան  Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները  Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի  ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն  Եզրահանգման սպասումով Եզրահանգման սպասումով  Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի» Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի»  Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց  Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան  Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է  6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա  Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում


«Պատասխանատու եմ խաբեբա բառիս համար»․ վարչապետ Փաշինյանին քննադատած կնոջ պարզաբանումը․ Տեսանյութ

«Պատասխանատու եմ խաբեբա բառիս համար»․ վարչապետ Փաշինյանին քննադատած կնոջ պարզաբանումը․ Տեսանյութ

Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին«խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը, որի արարքը բուռն քննարկումների, քննադատությունների թեմա է դարձել համացանցում, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու էր գնացել վարչապետի մոտ ու ինչու նրան ազգին խաբելու մեջ մեղադրեց՝ ասելով, որ ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանից։

«Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում, ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը թանկ է, ասում էր, որ խաբել են մեզ, լույսը թանկ է, խաբել են մեզ, նպաստառուն չի կարող միս ուտել ու բազմաթիվ նման բաներ․․․ Ես կողմնակից եմ եղել հեղափոխությանը, բայց Նիկոլ Փաշինյանի նստելուց հետո ես ոչ մի փոփոխություն չտեսա։ Ես մոտեցա իրեն, որ ասեի՝ ինչո՞ւ գազի գինը չիջավ, երեք տարի է՝ ջեռուցման համակարգ եմ քաշել, բայց ի վիճակի չեմ վառելու, ցելոֆոն ենք վառում ու ամեն օր հինգ կիլոմետր քայլում եմ․ տնից ոտքով քայլելով աշխատանքի վայր եմ գնում՝ 100 դրամ խնայելու համար։ Մանուշյան փողոցից գնում եմ կենտրոնական շուկա ու այնտեղից վերադառնում եմ էդ ցելոֆոնները ձեռքիս, ամենաքիչը մի 5-6 կիլոգրամ կլինի։

Ես գյուղի տները ծախեցի, ջեռուցման համակարգ քաշեցի Գյումրու մեր տանը, բայց ի վիճակի չեմ օգտագործել, որովհետև չեմ կարող մուծել։ Փաշինյանը խոսք տվեց, որ գազը պարտավոր է իջեցնել, որովհետև Սերժը սխալ է հաշվել գինը, բայց չիջավ, դա մեկ, ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար։ Նույնը լույսը, մտածում էի, որ Փաշինյանի օրոք գոնե կկարողանամ լույսով տաքանալ, ես իրեն հավատացել եմ, դա էլ չարեց ու բազմաթիվ այլ բաներ։ Խանութում առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էն աշխատավարձը չեմ ստանում, ինչ պետք է տան․․․ Վրդովվելու շատ առիթ կար, համ հավատացինք, համ էլ իրեն չարդարացրեց։ Ես իրեն գնացի այդ հարցերը տալու համար, բայց չգիտեմ, թե թիկնապա՞հն էր, թե ո՞վ էր, այդ մարդը չթողեց առաջ շարժվել, դրանից ավելի շատ վրդովվեցի։ Թողնում եք, որ մարդիկ վարչապետի հետ նկարվեն, իսկ բողոք ներկայացնող մարդուն չե՞ք թողնում երկու բառ խոսի, ինչո՞ւ, պատճառը։

Ես գնացել էի խոսելու, հարցնելու, բայց նորից եմ կրկնում՝ թիկնապահն չթողեց մոտ գնալու, երևի զգաց, որ բողոք ունեմ, հյուրանոցի դիմաց, որտեղից պետք է Փաշինյանը դուրս գար, ինձ հարցրեց՝ դու ո՞ւմ ես սպասում։ Ասի՝ կարո՞ղ եմ ձեր հարցին չպատասխանել, ասաց՝ հա, բայց դրանց հետո սկսեց պահել, որ առաջ չշարժվեմ, դրանից շատ վրդովվեցի, պահվածքը ինձ ջղայնացրեց, դուրս չեկավ։ Ես իմ անձնական խնդիրներ ունեմ, որ պիտի գնայի ու ներկայացնեի վարչապետին ու չթողեցին, թե չէ ինձ որևէ մեկը չէր դրդել, կամ հո ես չէի գնում փող ուզելու։ Ես ուղղակի պիտի իմ բողոքը ներկայացնեի, թե քեզ հավատալով, որ գազը 132 դրամից գոնե իջնի 90 կամ 80 դրամ ու չկա, սպասեցի ու չեղավ։Դրա համար էլ իրեն ասի՝ խաբեբա, չեմ սիրում, որ ինձ խաբում են»,-ասաց Մարիամը։

Նա նաև նշեց, որ իր ձայնը բարձր է, չէր գոռում վարչապետի վրա, դա իր խոսակցական սովորական տոնն է։ Մարիամը նաև պատմեց, որ մի անգամ փորձել է վարչապետին մոտենալ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցի մոտ, սակայն թիկնապահները հրել են, չեն թողել մոտենա, ավելին, ըստ տիկնոջ, բռնի ձևով մի պահ իր ձեռքից վերցրել են հեռախոսը, այնտեղ եղած հեռախոսահամարներն են գրել ու վերադարձրել, կանգնած մարդկանցից մեկն իրեն անվանել է՝ աղջի։ «Ես էլ ասի՝ աղջին գնա կնկադ ու աղջկադ ասա, բայց հեչ չգիտեմ ով էր էդ մարդը։ Դե ժողովուրդը գնում էր Փաշինյանին տեսնելու, ես էլ գնացի հյուրանոցի մոտ, որը բողոքս ներկայացնեի, մարդկանցից որը թոշակից էր խոսում, ես էլ ասի, տեսնեմ՝ ես ե՞րբ կարող եմ գազ վառել»,- ասաց Մարիամը։ Ըստ նրա, երկրորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն քայլում էր փողոցով, ինքը հույս էլ չուներ, որ իրեն մոտ կթողնեն, թեև վարչապետն ինքն է ասել՝ թողեք, մոտենա։ «Երբ առաջին անգամ հյուրանոցի մոտ մոտեցա ու ասի՝ դու խաբեցիր մեզ, սպասում էի, որ հարց տա, թե ինչո՞ւ խաբեցի, որ ես ասեի այսինչ, այսինչ հարցերի շուրջ, թիկնապահները միանգամից ինձ քաշեցին ետ, հետո հեռախոսս էլ ձեռքիցս առան, իսկ երկրորդ անգամ հույս էլ չունեի, որ ինձ մոտ կթողնեն, տեսա, որ փողոցում Փաշինյանի կողքբոլորը շատ մարդիկ չկային, նորից մոտեցա, Փաշինյանն ասեց՝ թողեք, թող մոտենա, բայց արդեն շատ վրդովված էի։ Ինչո՞ւ պիտի մեծ կանանց թողնեն մոտենալու, իսկ որ մարդիկ բողոք պիտի ներկայացնեն, հարցնեն՝ ե՞րբ կարող եմ մի քանի տեղ աշխատելու փոխարեն մի տեղ աշխատել ու մարդավայել աշխատավարձ ստանալ, չեն թույլատրում, ի՞նչ երկիր է որ, սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է։ Եվ հետո, որ գրում են ու տարածում, թե ես գնացել եմ « Կիսաբաց լուսամուտներ», ես ոչ միայն չեմ գնացել, այլ չեմ էլ նայում այդ հաղորդումը, ինձ նկարել են Հրաչի հետ, տեսա ու ապշեցի, ում ձեռքի գործն է, չհասկացա»,-ասաց Մարիամը։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company