.
Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ․ Ռաֆայել Երանոսյան Գագիկ Հարությունյանը «հեքիաթ» է որակել լուրը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից Ավանդույթի է վերածվում. պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճը կրկին դատարկ են թողել Վարնավան ներկայացել է ամբողջովին մերկ. լուսանկարներ Արման Բաբաջանյանն անբարոյական էակ է. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ 4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին Ադրբեջանում զինծառայող է մահացել Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան
ԼՐԱՀՈՍ
 Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ․ Ռաֆայել Երանոսյան Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ․ Ռաֆայել Երանոսյան  Գագիկ Հարությունյանը «հեքիաթ» է որակել լուրը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանը «հեքիաթ» է որակել լուրը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից  Ավանդույթի է վերածվում. պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճը կրկին դատարկ են թողել Ավանդույթի է վերածվում. պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճը կրկին դատարկ են թողել  Վարնավան ներկայացել է ամբողջովին մերկ. լուսանկարներ Վարնավան ներկայացել է ամբողջովին մերկ. լուսանկարներ  Արման Բաբաջանյանն անբարոյական էակ է. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Արման Բաբաջանյանն անբարոյական էակ է. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ  Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է  Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները  18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել  Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները  Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. Տեսանյութ Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. Տեսանյութ  Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ  Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված  ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ


Ի՞նչ կապ կա դատավորներին կաշառելու փորձի, կալվինիզմի և կենդանիների մեջ

Ի՞նչ կապ կա դատավորներին կաշառելու փորձի, կալվինիզմի և կենդանիների մեջ

Այն ինչ  կատարվում է այսօր Հայաստանում դժվար է մեկ բառով նկարագրել: Ասել, որ իշխանության եկած «երիթհեղափոխականները» իրականում շարքային խաբեբաներ են՝ նշանակում է ոչինչ չասել:

Ինչպես հայտնի է, Փաշինյանի գլխավոր կարգախոսներից է  եղել  «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսը: Սակայն ինչպես նրա հոգևոր հայրերը ժամանակին  խաբեցին ժողովրդին՝  ծակ կոշիկներով գալով իշխանության, կարճ ժամանակահատվածում դարձան  «մեծահարուստներ», այնպես էլ ինքը` «ժողովրդի վարչապետն է» փորձում խաբել նույն շարքային քաղաքացուն և կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով իրականացնում ներկայիս մեծահարուստների փաստացի «կուլակաթափություն» ի շահ իրեն և իր շրջապատին:

Հասկանալի է, որ ցանկացած խուժանություն երկար կյանք չի կարող ունենալ: Եվ դա շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ իսկ պատճառով «հպարտ քաղաքացիների» անունից փորձում է երկրում հաստատել դիկտատորական կարգեր:  Նույն բանն էին անում նրա հոգևոր հայրերը, երբ 1995-ին հիմնադրեցին երկրում կեղծված ընտրությունների ինստիտուտը, իսկ 96-ին տանկեր հանեցին մարդկանց դեմ:

Այսօր նույն քաղաքականությունը փորձում է իրականացնել Փաշինյանը: Արդեն զավթել է գործադիր և օրենսդիր իշխանությունները, հերթը հասել է դատական իշխանությանը:

Սակայն պետք է նշել, որ դատական իշխանությունն ամբողջովին զավթելը հեշտ գործ չէ: Նույնիսկ Հիտլերին 6 տարի պահանջվեց, որպեսզի դատավորները հայտնվեին իր գրպանում: Իսկ այսօր՝ 21 դարում եվրոպական կառույցների  առկայության պարագայում, դա թերևս ընթանրապես հնարավոր չի լինի կյանքի կոչել:

Եվ, ահա, Փաշինյանը, հասկանալով, որ դա հնարավոր չէ, փորձում է պետական մակարդակով կաշառք առաջարկել ՍԴ-ի դատավորներին:

Այն, որ սա ինքնին արդեն հանցագործություն է, հասկանալի է: Սակայն Փաշինյանը դա չի հասկանում, քանզի նա երբեք իրավական պատկերացումների մեջ չի ապրել: Նրա համար պետական կառույցները միշտ ընկալվել են որպես «թաշկինակներ», որոնց ոնց ուզում այնպես էլ փոխում է: Հիմա եկել է իր փոխելու ժամանակը, մտածում է Փաշինյանն ու սխալվում է, քանզի դատական համակարգի հետ հարաբերվելու իր մոտեցումը կործանարար հետևանքներ կունենա երկրի համար:

Հենց Փաշինյանի դատական «հարցը» բացեց մարդկանց աչքերը: Հանրության առավել գրագետ հատվածը արդեն հասկանում է, որ Փաշինյանը որևէ կապ չունի իրական Նոր Հայաստան կառուցման հետ: Այդ շերտի ավելի քան 80 տոկոսը գիտակցում է, որ երկրին անհրաժեշտ է նոր այլընտրանք:

Ինչ մնում է հանրության հետամնաց, առավել թերզարգացած հատվածին, ապա նրանց այդ խնդիրները քիչ են հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է բացառապես իրենց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հարցը: Այլ հարց նրանց կամ քիչ է հետաքրքրում, կամ էլ ընդանրապես չի հետաքրքրում:

Այդ իմաստով նրանց մոտ քաղաքացիական գիտակցությունը թույլ է զարգացած:

Այդ առիթով հիշեցնենք, որ դեռ հին ժամանակներից կալվինիզմի հավատքի սիմվոլի դոկտրինի համաձայն, հանրության այս թերզարգացած հատվածին ընդանրապես մարդ չէին համարում: Նույն դոկտրինի համաձայն, մարդը՝ դա բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող էակ է: Դրա համար է քրիստոնեությունը մարդուն տարանջատել կենդանական աշխարհից: Այդ իսկ պատճառով էլ հանրության թերզարգացած հատվածին չի կարելի մարդ համարել: Ըստ անգլոսաքսերի, սրանք «մարդկային կերպարներ ունեցող կենդանիներ են»: Ֆորմալ տեսանկյունից, նրանք տարբերվում են կենդանիներից` խոսում են, գրում են, կարդում են, ի տարբերություն ասենք շների, կատուների, բայց քաղաքացիական գիտակցություն չունեն և գործում են բացառապես կենդանական բնազդներով: Ըստ անգլոսաքսերի, հենց այդ զանգվածների պատճառով են առաջ եկել կոմունիստական և նացիստական գաղափարախոսությունները: Հենց այդ միջավայրից են դուրս գալիս պոպուլիստները:

Բայց հանրության այդ հատվածը չի կարող երկրի շարժիչ ուժը լինել: Նրանց գիրիշխանությունը սովորաբար կարճաժամկետ բնույթ է ունենում: Քանզի սոցիալական պայմանների չբավարարվածության պատճառով նրանք արագորեն հիասթափվում են իրենց սիրելի լիդերից և սկսում են նորին փնտրել:

Այդ ձևով են զարգացել գործընթացները տարբեր երկրներում, և բացառություն չի կազմելու նաև Հայաստանը:

Պարզապես խնդիրն կայանում է նրանում, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանն իր պլեբսի  դերակատարության ժամանակավոր գերիշխող լինելու այս  փուլի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company