.
Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ 4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին Ադրբեջանում զինծառայող է մահացել Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները Անձրևները կդադարեն Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
 Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները  18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել  Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները  Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE  Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ  Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված  ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ  4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին 4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին  Ադրբեջանում  զինծառայող է մահացել Ադրբեջանում զինծառայող է մահացել  Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան  Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին  Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ  Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները


Մարտի 1-2-ի դեպքերին մասնակից ոստիկաններին փոխհատուցում կտրվի որոշակի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով. Մ. Պողոսյան. Տեսանյութ

Մարտի 1-2-ի դեպքերին մասնակից ոստիկաններին փոխհատուցում կտրվի որոշակի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով. Մ. Պողոսյան. Տեսանյութ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իրադարձությունների ընթացքում տուժած քաղաքացիներին, տուժածների իրավահաջորդներին ու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասվածք հասցված անձանց պետության կողմից փոխհատուցում տալու հարցում շահերի բախում կա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովի և Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Ես իրականում տեսնում եմ շահերի բախում ու դրա հետ կապված էլ արձագանքել եմ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ տուժած քաղաքացիներին պետությունը որոշակի աջակցություն տրամադրի, կլինի դա Մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին, թե կարկտահարությունից կամ այլ իրադարձություններից տուժածներին, բայց երբ տվյալ աջակցությունը տրամադրվում է կոնկրետ քրեական գործի շրջանակում, որի քննությունը դեռևս չի ավարտվել և որի կապակցությամբ ներկայիս իշխանության վերին օղակներն ուղղակի շահագրգիռ անձինք են, ապա ես այդտեղ խնդիր եմ տեսնում: Ժամանակը ցույց է տալիս, որ այժմ ՀՀ իրավապահ մարմինները զբաղված են միայն Մարտի 1-2-ի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելով»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հատկանշական է նաև կառավարության որոշումը, համաձայն որի՝ փոխհատուցում տրվելու է ծառայողական պարտականությունները կատարող անձանց և քաղաքացիներին, որոնք տուժել են:

«Եղել են բազմաթիվ անձինք, ովքեր տուժել են զանգվածային անկարգություններ իրականացնելու հետևանքով: Արդյոք արդա՞ր է, որ զանգվածային անկարգություն իրականացրած անձը ստանա փոխհատուցում, չէ՞ որ քրեական գործով վերջնական գնահատական չի տրվել ո՛չ քաղաքացիների գործողություններին, ո՛չ էլ իրավապահ մարմինների գործողություններին: Բացի այդ, շատ կարևոր էր ինձ համար ծառայողական պարտականություններ իրականացնող ոստիկաններին և քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հիմնավորվածության տարբերակումը, որովհետև երբ այդ պատճառաբանումն ու տարբերակումը տալու է վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ևս մի շահագրգիռ կողմ սույն քրեական գործով, ես չեմ բացառում, որ այդ փոխհատուցումը կտրվի քրեական գործով որոշակի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ կոնկրետ այդ գործով տուժածներին ու տուժածների իրավահաջորդներին փոխհատուցում տալը խնդրահարույց է, և հետևաբար, հարցեր են առաջանում, թե այլ գործերով տուժողներին ինչո՞ւ փոխհատուցում չեն տալիս:

«Ինչո՞ւ փոխհատուցում չի տրամադրվում «Էլեկտրիկ Երևան» իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին, այն ժամանակ ևս տուժած անձինք կային կամ 2016-ին Խորենացի փողոցում տուժած քաղաքացիներին:

Եթե այդ անձանց չի տրամադրվում փոխհատուցում միայն այն պատճառով, որ տվյալ շարժումները չէին առաջնորդում օրվա իշխանությունները, ապա այստեղ քրեական գործով լրջագույն խնդիր է առաջանում, որովհետև արդեն այդ անձանց ցուցմունքների հավաստիության հարց է առաջանում, որը ես ինքս արդեն դատական քննության ընթացքում բարձրացնելու եմ»,-նշեց Պողոսյանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ փոխհատուցման անվան տակ գործով որևէ կարգավիճակ ունեցող ոստիկանները կարող են վարույթն իրականացնող մարմնին հաճո ցուցմունքներ տալ և դրան համարժեք պատասխա՞ն ստանան փոխհատուցման ժամանակ, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչև 2018 թվականն այս գործով ոստիկանները, ովքեր մասնացել են այդ իրադարձություններին, նշում էին, որ ժողովուրդն իրականացրել է զանգվածային անկարգություն, քարեր է նետել և այլն, ինչի պատճառով իրենք տուժել են:

«Այժմ ոստիկանության ծառայողի հայտնած նման կերպ տեղեկությունը ձեռնտու չէ վարույթն իրականացնող մարմնին, որովհետև վարույթն իրականացնող մարմինը 10 տարի անց հանգել է այն եզրակացության, որ բողոքը կրել է խաղաղ բնույթ, ցուցարարները չեն իրականացրել զանգվածային անկարգություններ: Այս պարագայում, կարծում եմ, որ ոստիկաններին փոխհատուցում տրամադրելու միակ նախապայմանը լինելու է ոչ թե այն, ինչը սահմանված է օրենքով՝ որ պետք է քրեական հետապնդման ենթարկված չլինեն կամ արդարացված լինեն, այլ միայն այն, որ իրենք խաղաղ կանգնած են եղել խաղաղ բնակիչների դեմ և այլ անձանց կողմից ստացել են վնասվածքներ, այսինքն՝ ցուցմունքներն այդ բովանդակությունն են ստանալու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին, ապա Պողոսյանի խոսքով՝ կատարվածը մեր՝ որպես իրավական պետության վրա խորը հետք է թողնելու:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company