.
«Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ֆեյք քաղաքականություն
ԼՐԱՀՈՍ
 «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ  «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան  Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը  ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը  «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ  «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին  29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ  Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը  Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան  Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ  Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և...  Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին  Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Ֆեյք քաղաքականություն Ֆեյք քաղաքականություն  Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ  Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին  Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան  Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները  Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի  ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն  Եզրահանգման սպասումով Եզրահանգման սպասումով  Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի» Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի»  Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց  Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան  Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է  6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա  Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում


Դուք ևս կարող եք «գաղտնի» փաստաթուղթ ուղարկել կառավարությանը

Դուք ևս կարող եք «գաղտնի» փաստաթուղթ ուղարկել կառավարությանը

168.am-ը գրում է․ «Գաղտնի փաստաթղթի հրապարակումը ծայրահեղ անպատասխանատվության հերթական օրինակն է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած գաղտնի զեկույցին, որը, ըստ նրա՝ ապացուցում է, թե ՀՀ-ն գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2014թ. պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։

Նա նշել էր, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:

«Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչև անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, և այսպես շարունակ»,- ասել էր Փաշինյանը՝ շարունակելով, որ չպետք է խուճապահար վազել բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ պետք է հերթով լուծել խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին:

Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի կողմից նման փաստաթղթի գաղտնազերծումը գնահատում է՝ որպես  ծայրահեղ անպատասխանատվության հերթական օրինակ, պետական մտածողության բացակայության, պետության դերի անհասկանալի պատկերացումների արդյունք։

«Ի՞նչ է անում Փաշինյանի Կառավարությունը։ Մենք ունեցել ենք 3 նախագահ, նրանց գործունեության արդյունքում եղել է թե դրականը, թե բացասականը: Եկեք հիմա չգնահատենք, թե որն է շատ եղել։ Ինքը քանդում է այն դրականը, որը եղել է նպատակաուղղված կերպով, բացասականը՝ զարգացնում։ Ի՞նչ է նշանակում՝  գաղտնի կամ խիստ գաղտնի փաստաթուղթ։ Առաջին հերթին՝ դա նշանակում է, որ այդ փաստաթղթի գոյության փաստն ինքնին արդեն իսկ պետական գաղտնիք է»,- ասաց Շահնազարյանը։

Նա շարունակեց՝ ասելով, որ բազմաթիվ հարցեր կան՝ ո՞ւմ կողմից է պատրաստվել այդ փաստաթուղթը։ «Դուք ևս կարող եք փաստաթուղթ կազմել, խիստ գաղտնի որակել և ուղարկել ՀՀ կառավարությանը՝ Ձեր նկատառումներից ելնելով։ Հասարակական պահանջ կա՝ ոչ միայն հրապարակել, այլ լուրջ մանրամասներ տալ։ Նա ասում է, որ պետական համակարգ գոյություն չունի, բոլոր կառույցները գոյություն չունեն, մեկ տարի կառավարելուց հետո հասկացա՞ր, որ այդպես է։ Եթե դա նույնիսկ այդպես է, ինչն այդպես չէ, որովհետև նախորդ իշխանությունների օրոք պետական կառույցները շատ ավելի արդյունավետ էին աշխատում, քան հիմա, դու իրավունք չունես պատերազմող երկրի գործադիր ղեկավար լինելով՝ նման հայտարարություն անել»,- ասաց Շահնազարյանը։

Հարցին, թե ինչու է դա արվում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հայտնվել է փակուղային իրավիճակում, ՀՀ-ում կա կառավարման լրջագույն ճգնաժամ, նախարարների մակարդակով քաղաքական որոշումներ չեն ընդունվում։

«Ի՞նչ է նշանակում՝ արդյունավետ պետական կառավարում։ Ամեն պետական պաշտոնյա՝ սկսած ամենացածր օղակում գտնվող պաշտոնյայից մինչև ամենաբարձր, պետք է որոշում ընդունի, այնինչ միայն ինքն է որոշում ընդունում, դրա համար կա լուրջ ճգնաժամ, որն ակնհայտ է բոլոր ոլորտներում»,- նկատեց Շահնազարյանը։

Նա նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթի նախորդ օրն արված այդ հայտարարությունը Փաշինյանի հստակ գործելակերպի ցուցիչ է։

«Անընդհատ անկայունություն է տարածում իր կոչերով, հայտարարություններով, ստեղծում է սկանդալներ, այնուհետև այդ սկանդալները որտե՞ղ է քողարկում, նոր սկանդալների տակ, անընդհատ թեմաները փոխելով, որովհետև երբ հասարակությունը սկսում է ընդվզել, հարցադրումներ անել, նա անընդհատ թեմաները փոխում է։

Առայժմ, ցավոք սրտի, սա աշխատում է։ Քանի օրինակ կարող  եմ բերել։

Հիշեք անցյալ տարի այդ սկանդալային գաղտնալսումները։ Գործ էր հարուցվել, այդ գործի մասին ինչ-որ բան գիտե՞ք, չկա, փակել են և, ընդ որում՝ մեխը դրել էին այն  հանգամանքի վրա, թե որտեղի՞ց, ո՞վ է իրականացրել այն, բայց բովանդակային մաս կար, որն ապացուցում էր, որ արդարադատության համակարգն անկախություն չունի, և ուղղակի միջամտություն էր դա։

Հիմա իր այս հարձակումները դատական համակարգի, Սահմանադրական  դատարանի նախագահի վրա ուղղակի քաղաքական  հետապնդումներ են թե անձի, թե ընդհանրապես համակարգի նկատմամբ։

Անընդհատ սկանդալներով փորձում է փակել… հիմա ասում է՝ 2014 թվականին պարզ էր, որ ՀՀ-ում որևէ կառավարման համակարգ գոյություն չունի։ Դե ֆակտո պատերազմող երկրի համար նման հայտարարություններում քրեական առումով հանցակազմ եմ տեսնում։ Սա է իմ գնահատականն իր հերթական պոպուլիզմի վերաբերյալ և, կրկնում եմ, սկանդալները թաքցնել նոր սկանդալների տակ։

Ինչպես հանցագործ աշխարհում է հայտնի, որտե՞ղ է ամենալավ տեղը դիակները թաքցնել, նոր դիակների տակ։ Սա է կատարվում նրա կողմից։ Այս գործելաոճն է որդեգրել և դրանով շարժվում է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Շարունակելի…»։

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company