.
«Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ֆեյք քաղաքականություն
ԼՐԱՀՈՍ
 «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ «Օգանովսկու ձերբակալությունը կարագացնի այս իշխանությունների հեռանալը». Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ  «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան «Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի». Ստեփան Դանիելյան  Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը Գոյություն ունեն միայն երկու անվերջություններ՝ տիեզերքը և հիմարությունը  ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը  «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը. Տեսանյութ  «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին «Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին  29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ 29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Տեսանյութ  Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը  Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան  Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. Տեսանյութ  Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և... Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և...  Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին  Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Ֆեյք քաղաքականություն Ֆեյք քաղաքականություն  Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ  Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին Մոսկվան շռնդալից քաղաքական ապտակ հասցրեց Փաշինյանին  Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան  Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները  Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի  ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն  Եզրահանգման սպասումով Եզրահանգման սպասումով  Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի» Աննա Հակոբյան. «Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն էի»  Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց Ստեղծված իրավիճակում, թերևս, միակ ճիշտ որոշումն այն է, որ աշխատասեյակը Հանրապետության հրապարակից տեղափոխի Ծերեթելի փոխոց  Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան Խնդիրները լուծելի են, երբ կա հայացակարգ և իշխանությունը ժողովրդի հետ միասին ձգտում են դրան  Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է Սիսիանում մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդի վիճակը ծանր է  6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա  Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և 8 մարզում


Ի՞նչ է կատարվում Ղրղզստանում և ինչո՞ւ են հետապնդում նախկին նախագահին

Ի՞նչ է կատարվում Ղրղզստանում և ինչո՞ւ են հետապնդում նախկին նախագահին

Փոքրիկ տեղեկանք Ղրղզստանի մասին

Ղրղզստանը սահմանակից է Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Չինաստանի հետ: Ռուսաստանի հետ ընդանուր սահման չունի:

Ղրղզստանի տարածքի ընդանուր մակերեսը կազմում է մոտ 200 000 ք.կմ., Հայաստանից իր տարացքով մեծ է ավելի քան 6 անգամ: Բնակչության թիվը ավելի քան 6 մլն է, որից 65 տոկոսը կազմում են ղրղզները: Երկրում ապրում են ուզբեկներ (մոտ 1մլն), ռուսներ (մոտ 300 000), նաև տաջիկներ և այլ ազգային փոքրամասնություններ:

Երկրի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 8 մլրդ դոլար, ինչը շատ քիչ է 6 մլն-անոց բնակչության համար: Համեմատության համար նշենք, որ 3 մլն-անոց Հայաստանի ՀՆԱ-ն 12 մլրդ դոլարի կարգի է: ՀՆԱ–ից մեկ շնչին բաժին է հասնում ընդամենը 1.200 դոլար: Ինչը նշանակում է, որ ղրղզների կենսամակարդակը մեզնից ցածր է մոտ երեք անգամ:

Ղրղզները պետականություն երբեք չեն ունեցալ, սակայն ունեցել են իշխանական տոհմեր: Այդ երկիրը պայմանականորեն միշտ բաժանված է եղել երկու մասի` հյուսիսային և հարավային տարածաշրջանների:

Հյուսիսային ղրղզները ավանդապահ ավելի աշխարհիկ են եղել, հարավայինները` ավելի կրոնապաշտ: Հյուսիսայինները ավելի ռուսամետ են եղել, կամավոր են ցանկացել միանալ Ռուսական Կայսրությանը 19-րդ դարի կեսերին: Հարավայինները՝ ճիշտ հակառակը։ Հարավայիններին Ռուսաստանը գրավել է զենքի ուժով:

ԽՍՀՄ-ի ժամանակ, Ղրղզստանը հանրապետության կարգավիճակ ստացավ 1936 թվականին, իսկ մինչև այդ Խորհրդային Ռուսաստանի կազմում ինքնավարության կարգավիճակ ուներ:

Ղրղզստանի տնտեսությունը ԱՊՀ տարածքի բոլոր երկրների պես թույլ է զարգացած: Երկրի արտաքին առևտրի շրջանառությունը կազմում է մոտ 6,6 մլրդ դոլար, որից 1,7 մլրդն արտահանումն է կազմում, իսկ 4,9 մլրդը՝ ներմուծումը:

Բնակչության մոտ 20 տոկոսը մշտապես մեկնում է արտագնա աշխատանքի։ Խոպանչիների հիմնական ուղղությունն է Ռուսաստանը և Չինաստանը: Այդ երկիրը գոյատևում է հիմնականում դրսից եկող տրանսֆերտների հաշվին: Այդ իմաստով, Ղրղզստանը հիշեցնում է Հայաստանը:

Ղրղզստանի քաղաքական զարգացման պատմությունը վերջին 30 տարվա ընթացքում

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Ղրղզստանը, ինչպես ԱՊՀ մյուս երկրները, դառնում է կիսանախագահական կառավարման երկիր: Երկրի առաջին նախագահի պաշտոնում ընտրվում է Ասկար Ակաևը: Նա ունենալով դեմոկրատի համբավ և ստանալով այն ժամանակվա Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի աջակցությունը՝ փաստացի ոչնչացնելով, իբր կոմունիստամետ համբավ ունեցող խորհրդարանի լիազորությունները 1993-ին ընդունված նոր Սահմանադրությամբ, փաստացի երկրում հաստատում է միապետություն: Իսկ 1996-ի սահմանադրական փոփոխություններից հետո այդ երկրի օրենսդիր մարմինը ամբողջովին հայտնվում է Ակաևի գրպանում: Ինչպես, որ այսօր Հայաստանում է: Պարզապես մեզ մոտ այդ պատկերը սահմանադրական բնույթ չի կրում:

Ակաևը, այսպես կոչված, հյուսիսային Ղրղզստանի ներկայացուցիչ էր, և այդ իմաստով նրա հանդեպ երկրի հարավում դժգոհությունն անչափ մեծ էր:

2000-ին, երբ Ելցինը հեռացավ իշխանությունից Ռուսաստանում, Ակաևի դիրքերը Ղրղզստանում նույնպես թուլացան: Հենց այդ ժամանակ մեծացավ ղրղզական «Պուտինի» համբավ ունեցող Ֆելիքս Կուլովի դիրքերը: Սակայն Ակաևը նրան շանս չթողեց իշխանության գալու համար:

Նախ Ակաևը 2001-ին երկրում հիմնեց ամերիկյան ռազմակայան, որպեսզի, հիմնվելով ամերիկացիների վրա, փորձի ճնշել ավելի ռուսամետ Կուլովին, որն, ի դեպ, նույնպես երկրի հյուսիսից էր, և այդ իսկ պատճառով նա նույնպես չուներ մեծ աջակցություն երկրի հարավում:

Երկրի կառավարման ավանդույթն այնպիսին էր, որ եթե երկրի նախագահը հյուսիսից էր, ապա վարչապետը անպայման պետք է լիներ հարավից, որպեսզի երկրում դժգոհություն չլիներ: Այդ իմաստով Ղրղզստանը փոքր ինչ նման է Ուկրաինային, որտեղ նույնպես կար քաղաքական բաժանում՝ ռուսամետ արևելյան շրջանների և արևմտամետ արևմտյան շրջանների:

2002-ին, նախագահ Ակաևի վարչապետը հարավի ներկայացուցիչ Բակիևն էր: Սակայն երբ նույն թվականին բռնկվեց զանգվածային հակամարտություն երկրի հարավում, Բակիևը կամովին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և դարձավ հարավային ղրղզների սիրելին: Երկրում սկսվեց, այսպես կոչված, «կակաչների հեղափոխություն», որն իրականում երկրի հարավային մասի ազատագրական պայքար էր հիշեցնում՝ ընդեմ հյուսիսային կլանների, որի առաջնորդը հենց Ակաևն էր:

Երկրում փաստացի սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ բախումների արդյունքում զոհվեցին ավելի քան հինգ հազար մարդ:

Ակաևը այդ պատերազմում պարտվեց, որովհետև երկրի հյուսիսը պառակտված էր Ակաևի ու Կուլովի միջև, իսկ երկրի հարավը համախմբված էր իրենց նոր առաջնորդ Բակիևի շուրջ:

2005-ին «կակաչների հեղափոխությունը» իր ավարտին հասցվեց, և Ակաևը ստիպված հեռացավ երկրից:

2005-ի հեղափոխության արդյունքում, երկրի ղեկավար ընտրվեց հարավի ներկայացուցիչ Բակիևը: Որպեսզի բալանսը պահպանվեր, երիկրի վարչապետի պաշտոնում նշանակվեց Ակաևի վաղեմի հակառակորդ, հյուսիսի ներկայացուցիչ Կուլովը: Սակայն հարավի ներկայացուցիչ Կուռամբեկ Բակիևը այդպես էլ չկարողացավ համախմբել երկրի հարավային և հյուսիսային մասերը, որի արդյունքում այս անգամ արդեն Բակիևից սկսեցին դժգոհել երկրի հյուսիսային բնակչությունը:

2010 թվականին երկրում իրականացավ նոր հեղափոխություն, որի արդյունքում, երկրի ժամանակավոր նախագահ ընտրվեց Ռոզա Օտունբաևան: Այս կինն ուժեղ գործչի համբավ չուներ և ընկալվում էր բացառապես որպես ժամանակավոր ֆիգուր:

Եվ ահա, որպեսզի երկրի հարավի և հյուսիսի միասնության հարցը լուծվի արդարացի կերպով, այդ երկրի վերնախավը մի քանի սկզբունքային որոշումներ կայացրեց:

Նախ փոխվեց երկրի Սահմանադրությունը այնպես, որ այսուհետ, ցանկացած գործիչ նախագահի մեկ ժամկետից ավելի այլևս չէր կարող վերընտրվել իր պաշտոնին: Բացի այդ, որոշվեց նաև մի չգրված օրենք էլ ընդունել, որ եթե նախագահն ընտրվում է հյուսիսից, ապա վարչապետ պետք է անպայման նշանակվի հարավից: Նաև որոշվեց, որ հաջորդ ընտրություններում գերադասելի կլինի, որ նախագահն ընտրվի հարավից, իսկ վարչապետը նշանակվի հյուսիսից:

Պետք է նշել, որ Ռոզա Օտունբաևին հաջողվեց կյանքի կոչել այս պայմանավորվածությունները և 2011-ին երկրի նախագահ ընտրվեց երկրի հյուսիսի ներկայացուցիչ Ալմազբեկ Աթամբաևը:

Վերջինս էլ իր հերթին, պայմանավորվածության համաձայն, երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց երկրի հարավի ներկայացուցիչ Սորոնբայ Ժեենբեկովին:

Պետք է նշել, որ Աթամբաևը դարձավ իսկապես հաջող նախագահ: Նա շեշտակիորեն մեծացրեց երկրի տնտեսությունը: Մարդկանց կենսամակարդակը բարձրացավ ավելի քան 20 տոկոսով:

Արտաքին ներդրումները շեշտակիորեն ավելացան: 2014-ին նա դուրս բերեց ամերիկյան ռազմակայանը երկրից, որի արդյունքում, Ռուսաստանից ստացավ ավելի քան 1 մլրդ դոլարի նվեր:

Ղրղզական գրեթե բոլոր փորձագետների կարծիքով երկրի վերջին 30 տարվա ընթացքում Աթամբաևը ամենահաջողված նախագահն է եղել:

Նրա հանդեպ մեծ հարգանք կա ոչ միայն երկրի հյուսիսում` իր հայրենիքում, այլև երկրի հարավում: Քանզի Աթամբաևին հաջողվեց շեշտակիորեն կրճատել գործազրկությունը երկրի այդ հատվածում:

Հաջող կառավարումից հետո, Աթամբաևը, ինչպես և նախատեսում էր Սահմանադրությունը, այլևս չէր կարող ընտրվել նախագահի պաշտոնում, քանզի մեկ ժամկետից ավելի գործիչը իրավունք չուներ ընտրվելու այդ պաշտոնում: Հենց դրա համար էլ, նա առաջադրեց 2017-ին նախագահի պաշտոնում իր վարչապետին`Սորոնբայ Ժեենբեկովին, որը երկրի հարավից էր:

Ինչո՞ւ Ժեենբեկովը որոշեց հետապնդել Աթամբաևին

Այս հարցի պատասխանը մի քանի վարկածով կարելի է ներկայացնել:

Վարկած առաջին

Ժեենբեկովը լավ հասկանում է, որ Աթամբաևի բարձր վարկանիշն իրեն խանգարելու է լիարժեք նախագահ դառնալու համար: Բացի այդ, հինգ տարի անց, Ժեենբեկովը այլևս նախագահ չի կարողանա ընտրվել, փոխարենը կրկին այդ պաշտոնին կարող է հավակնել Աթամբաևը: Դա հասկանում են թե՛ երկրի քաղաքական, թե՛ տնտեսական վերնախավերը: Այդ իսկ պատճառով, Ժեենբեկովը իր հետևում զգալու է Աթամբաևի շունչը, ինչը, բնականաբար, խանգարելու է իրեն լիարժեք նախագահ դառնալու համար:

Վարկած երկրորդ

Շարունակելով առաջին վարկածի տրամաբանությունը, հարավի ներկայացուցիչ Ժեենբեկովը, չեզոքացնելով ուժեղ գործչի համբավ ունեցող հյուսիսի ներկայացուցիչ Աթամբաևին, ամեն ինչ անելու է, որպեսզի, հինգ տարի անց, իշխանությունը հանձնի մի որևէ խամաճիկի, քանզի ինքն էլ չի կարողանա ընտրվել կրկին նախագահի պաշտոնում նույն սահմանադրական արգելքի պատճառով:

Այդպիսով, ըստ Ժեենբեկովի, եթե իր ծրագրերը իրականանան, ապա 2022-ին, ինքը`Ժեենբեկովը, իշխանությունը կհանձնի մի որևէ խամաճիկային գործչի, ով կլինի հյուսիսից, սակայն կընտրվի նախագահ՝ կախված լինելով իրենից`Ժեենբեկովից:

Վարկած երրորդ

Ժեենբեկովը ընդանրապես ուզում է փոխել երկրի Սահմանադրությունը, որպեսզի կարողանա հաջորդ անգամ ստանալ իրավունք կրկին ընտրվելու նախագահի պաշտոնում:

Եթե այդ վարկածն է առաջ քաշելու Ժեենբեկովը, ապա դա միանշանակ հանգեցնելու է երկրում քաղաքացիական պատերազմի: Քանզի դա կնշանակի, 2011 թվականի միջվերնախավային համաձայնության կոպիտ խախտում:

Անկախ նրանից, թե որ վարկածն է մոտ ճշմարտությանը, Աթամբաևի հանդեպ այս ճնշումները արդեն խոր կասկածներ են առաջացնելու Ժեենբեկովի հանդեպ, որի արդյունքում երկրում կրկին առաջանալու է միջվերնախավերի անվստահության խոր ճգնաժամ:

Իսկ ինչ վերաբերվում է Աթամբաևի՝ կոռուպցիայի մեջ լինելու մեղադրանքներին կամ քրեական աշխարհի հետ կապերին, ապա բոլորը գիտեն, որ երկրի հարավային շրջանները ավելի շատ են եղել ավանդաբար մխրճված կոռուպցիայի մեջ: Բացի այդ, այս տարածաշրջանով է անցնում նաև աֆղանական նարկոտրաֆիկի ճանապարհը:

Այդ իսկ պատճառով, Աթամբաևի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները լուրջ չեն ընդունվում նույնիսկ այդ երկրի հարավային շրջաններում:

Համակարգային կոռուպցիա միշտ էլ եղել է այդ երկրում, որից անմասն չեն մնացել ոչ մի շրջանակ, և ոչ մի երաշխիք չկա, որ այս մեղադրանքները ժամանակի ընթացքում, բումերանգի օրենքի համաձայն, չեն վերադառնա Ժեենբեկովին:

Այդ երկրի պատմությունը հուշում է, որ հենց այդպես էլ լինելու է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company