.
«Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Արսեն Հարությունյանը պարտվեց Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին
ԼՐԱՀՈՍ
 «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն» «Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն»  Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ  Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ  Արսեն Հարությունյանը պարտվեց Արսեն Հարությունյանը պարտվեց  Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում  Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում  Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի  «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին  Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է  Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)  5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ  «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին  Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ  Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն  Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին  «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը  Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն  Երևանի ՃՈ պետը փոխվել է Երևանի ՃՈ պետը փոխվել է  Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ  Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ  ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար  «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան  Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել  Փաշինյանական «գիծը» պահպանեք․ փակ հանդիպում՝ ՀԱԿ-ում Փաշինյանական «գիծը» պահպանեք․ փակ հանդիպում՝ ՀԱԿ-ում  Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար դիմել են գլխավոր դատախազին Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար դիմել են գլխավոր դատախազին  Վաշինգտոնը Փաշինյանին  բոյկոտ է հայտարարել. ինչո՞ւ է ձախողված նրա այցը ԱՄՆ Վաշինգտոնը Փաշինյանին  բոյկոտ է հայտարարել. ինչո՞ւ է ձախողված նրա այցը ԱՄՆ  Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը


Ստեղծվելու է հայկական առաջին մարզական հեռուստաալիքը

Ստեղծվելու է հայկական առաջին մարզական հեռուստաալիքը

V Sport հեռարձակող ընկերությունն աշխատում է հայկական առաջին մարզական հեռուստաալիքի վրա: Նախագծի մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցել է պրոդյուսեր Վլադ Սահակյանը, որն ավելի հայտնի է որպես «Վիտամին ակումբի», «Վիտամին ակումբի» անդամների մասնակցությամբ նախագծերի, ինչպես նաեւ «Women's Club»-ի պրոդյուսեր: Նա պատմեց աշխատանքներից ու խոսեց հնարավոր ժամկետների մասին:

«Հիմա ավարտին ենք հասցնում տաղավարների հարդարման աշխատանքները: Կարծում ենք՝ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, աշնանը՝ նոր մրցաշրջանում, կունենաք հնարավորություն անխտիր բոլոր հանդիպումները հեռարձակելու, ու խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ. օրինակ, հիմա բասկետբոլի 2 լիգա ենք սպասարկում»,- ասաց նա:

 

Հեռուստաալիքը կոչվելու է V Sport: Լինելու է համացանցում, սակայն Սահակյանը չի բացառում, որ այն կարող է հայտնվել տարբեր հեռուսաալիքների փաթեթներում: Սովորաբար հեռուստաալիքների 1 օրվա եթերի թարմ հատվածը լինում է 8 ժամ: V Sport-ի հեղինակները կարծում են, որ կհասցնեն այդքան, նույնիսկ երբեմն իրենց բովանդակությունը կարող է գերազանցել դա: Եթերը հիմնված է լինելու հայկական սպորտի վրա: Հնարավոր են վերահեռարձակումներ այն դեպքում, եթե նպատակը լինի հայ մարզիկներին ցուցադրելը: 

Այս շրջանում V Sport-ի թիմը նաեւ մշակում է հաղորդումները, որոնք, բացի ուղիղ հեռարձակումներից, լինելու են եթերում: Արդեն 17 նախագիծ ունեն: Շատ են կարեւորում մասսայական սպորտը եւ մեծ շեշտադրում են կատարելու դրա վրա: Հաղորդումները լինելու են ինչպես մեծ սպորտի, այնպես էլ մասսայականի վերաբերյալ: Որոշ փակագծեր Սահակյանը բացեց:

«Օրինակ, եթե երեկոյան սպորտային շոու լինի, որում հայտնի արտիստները եւ մարզիկները միասին բասկետբոլի գնդակը նետում են զամբյուղի մեջ, նման հաղորդումների դիտողականությունն ավելի բարձր է, քան մեր բասկետբոլի A լիգայի խաղերը: Բայց մեկը մյուսին կօգնի, ու այնտեղի մասսայականությունը կբարձրանա: Մեծ ուշադրություն ենք դարձնելու պատանեկան միջոցառումներին: Նախատեսում ենք շաբաթ, կիրակի օրերին առավոտյան միջդպրոցական մրցումներ կազմակերպել, այդ ամենը հեռարձակել ամենաբարձր որակով: Պատկերացրեք՝ թիվ 183 դպրոցի 8-րդ դասարանի վոլեյբոլի թիմը խաղում է Սեւանի թիվ 2 դպրոցի վոլեյբոլի թիմի դեմ, ու դա ոչ թե փլատակ դահլիճում, անմխիթար կադրով, այլ ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է դահլիճներին, ապա դրանց համար էլ ունենք ռեալիթի-շոուի գաղափար: Պետք է վերանորոգենք դահլիճները ու դրանից սարքենք շոու: Հովանավորներ գտնենք, ընտրենք լքված մարզադահլիճ, վերանորոգենք, հանձնենք համայնքին»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ սպորտը գրավիչ դարձնելու համար դրան վերաբերող նախագծերում պետք է կիրառել շոու բիզնեսին հատուկ հնարքներ:

Հեռուսաալիքի հիմքը ներկայիս V Sport հեռարձակման նախագիծն է, որը սկսվել է 2015 թ.: Թիմի անդամներն ուղիղ եթերով ցուցադրում են հայաստանյան ֆուտբոլային, բասկետբոլային հանդիպումներ, ըմբշամարտի, բռնցքամարտի մրցաշարեր: Վերջերս իրենք են կազմակերպել բասկետբոլի միջազգային մրցաշարի՝ ԵԱՏՄ գավաթի խաղարկության հեռարձակումը: Տարիների ընթացքում հասել են նրան, որ հիմա կարող են բազմատեսախցիկանոց հեռարձակումներ իրականացնել մարզադաշտերից, եթե առաջարկ լինի: Հեռարձակումներ կազմակերպելու գաղափարը Սահակյանի մոտ ծվել է 2012 թ. օլիմպիական խաղերի ընթացքում, որից նրա քեռու որդին՝ օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, վերադարձավ բրոնզով:

«Ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ հայերս հետեւում ենք մեր այն մարզիկներին, որոնք արդեն բարձունքների են հասել: Օրինակ, Հենրիխ Մխիթարյանին սկսում ենք ճանաչել Դորտմունդի «Բորուսիայից», բայց, երբ խաղում էր «Փյունիկում», շատ քիչ էին նրան ճանաչում: Ֆիքսեցի խնդիրը, որ մեր մարզիկներին չենք ճանաչում նրանց՝ աճելու ընթացքում, հայրենիքում եղած ժամանակ: Այն մարդկանցից չեմ, որ մտածում եմ՝ նստենք թախտին, սպասենք բախտին: Ուղղակի մի քիչ դադաղ եղավ, քանի որ օգնություն չկար ոչ մի կողմից: Ունեինք որոշակի տեխնիկական միջոցներ, եւ ես անձամբ իմ հետագա աշխատանքից ինչ կարողանում էի առանձնացնել, ներդնում էի այս ուղղությամբ: Վերազինվեցինք ու 2015 թվականից պատրաստ եղանք հեռարձակումներ անել»,- պատմել է նա:

Թիմում 10-12 հոգի են, բոլորը, ինչպես Սահակյանն ընդգծում է, էնտուզիաստներ են ու իրենց մասնակցությունը ցուցաբերում են սիմվոլիկ վարձատրության դիմաց: Նույնիսկ կան մարդիկ, որոնք նոր մասնագիտություն են ձեռք բերել V Sport-ում ներգրավվելու համար: Սահակյանը նշում է, որ ինքը ոչ պետությունից, ոչ էլ կառավարությունից գումար չի սպասում, քանի որ կիսում է գաղափարը, որ ամեն մեկն իր աշխատասիրության հաշվին պետք է առաջ գնա: Սակայն խոստովանում է, որ այսպես էլ դժվարությունների են բախվում. նախագծերը դանդաղ են առաջ գնում: Բացի այդ՝ աշխատանքը նաեւ ծանրաբեռնված է ու ֆիզիկապես հոգնեցնող: Այնուամենայնիվ գաղափարը, որին նվիրված են, փոխհատուցում է ամեն ինչ:

«Ես կուզենայի՝ մեր սերնդին՝ մանավանդ դպրոցականներին, վարակենք առողջ ապրելակերպով: Մեր թիմի առաջ ունենք դրած լավ նպատակ եւ բավարարվածություն ենք ստանում դրանից: Արդեն 4-րդ տարին է, ու բավականին աճ ենք գրանցել մասնագիտական առումով: Որ դիտում եմ մեր առաջին հեռարձակումներն ու հիմա, սարերի-ձորերի տարբերություն է: Բայց ամենկարեւորն այն է, որ ամբողջ անձնակազմը հաճույք է ստանում իր կատարած աշխատանքից»,- ասաց նա:

V Sport-ը, սակայն, ինչպես Սահակյանը նշում է, շահույթ չունի: Հեռարձակումներից ունեցած մուտքերը չեն բավականացնում նույնիսկ ծախսերը հոգալու համար: Ստիպված այլ աղբյուրներից են ներդրումներ անում: Շահույթի ակնկալիք չունեն նաեւ հեռուստաալիքից: Սահակյանը նշում է, որ պետք է գիտակցել, որ նման նախագծերն անմիջապես շահութաբեր չեն դառնում. տարիներ են պետք մանավանդ այս պարագայում, քանի որ Հայաստանում շուկա չկա, եւ այն դեռ պետք է ձեւավորել:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company