.
Արարատ-Արմենիա-ն հաղթեց Դյուդելանժին «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան Երեւանում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավորին. նոր հրահա՞նգ է իջեցվել Ահազանգ է ստացվել, որ 45-ամյա կինը ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին Տնտեսագիտականի ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ Գասպարիին. Տեսանյութ Ցիանիդից շատ ավելի կործանարար ու թունավոր բան կա` ներքին ատելությունն ու թշնամանքը Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան Ես չեմ խոսք տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը. գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարության օրակարգում է. ՀՀ ԱԳՆ
ԼՐԱՀՈՍ
 Արարատ-Արմենիա-ն հաղթեց Դյուդելանժին Արարատ-Արմենիա-ն հաղթեց Դյուդելանժին  «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է  Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան  Երեւանում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է Երեւանում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է  Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավորին. նոր հրահա՞նգ է իջեցվել Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավորին. նոր հրահա՞նգ է իջեցվել  Ահազանգ է ստացվել, որ 45-ամյա կինը ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը Ահազանգ է ստացվել, որ 45-ամյա կինը ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը  ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի  Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին  Տնտեսագիտականի ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի Տնտեսագիտականի ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի  Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ Գասպարիին. Տեսանյութ Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ Գասպարիին. Տեսանյութ  Ցիանիդից շատ ավելի կործանարար ու թունավոր բան կա` ներքին ատելությունն ու թշնամանքը Ցիանիդից շատ ավելի կործանարար ու թունավոր բան կա` ներքին ատելությունն ու թշնամանքը  Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը  Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան  Ես չեմ խոսք տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը. գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք Ես չեմ խոսք տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը. գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք  ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարության օրակարգում է. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարության օրակարգում է. ՀՀ ԱԳՆ  Բշտիկներ եւ ճարպային փայլ. Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել առանց դիմահարդարման. Լուսանկարներ Բշտիկներ եւ ճարպային փայլ. Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել առանց դիմահարդարման. Լուսանկարներ  «Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ». Արմեն Աշոտյան «Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ». Արմեն Աշոտյան  Բանակցային գործընթացը չի կանգնել. ԱԳ նախարար Բանակցային գործընթացը չի կանգնել. ԱԳ նախարար  Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են  Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար  Նոր` անտոկոս վարկ զինծառայողների համար․ ովքեր և ինչպես կարող են օգտվել ծրագրից. Տեսանյութ Նոր` անտոկոս վարկ զինծառայողների համար․ ովքեր և ինչպես կարող են օգտվել ծրագրից. Տեսանյութ  Արդյոք այս պարագայում դու որպես վարչապետ կոմպետենտ ես․․․ Արդյոք այս պարագայում դու որպես վարչապետ կոմպետենտ ես․․․  Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը․ աննախադեպ որոշում է․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը․ աննախադեպ որոշում է․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ  Պրն. Փաշինյան, մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին, ով Սոլթ Լեյք Սիթիի մասին սուտ ինֆորմացիա է տրամադրել Պրն. Փաշինյան, մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին, ով Սոլթ Լեյք Սիթիի մասին սուտ ինֆորմացիա է տրամադրել  Նոր` անտոկոս վարկ զինծառայողների համար․ ովքեր և ինչպես կարող են օգտվել ծրագրից. Տեսանյութ Նոր` անտոկոս վարկ զինծառայողների համար․ ովքեր և ինչպես կարող են օգտվել ծրագրից. Տեսանյութ  Եթե տաքսիստները 6 ամսում վճարեն պետտուրքի մայր գումարները, տույժերից կազատվեն. նախարարության պարզաբանումը Եթե տաքսիստները 6 ամսում վճարեն պետտուրքի մայր գումարները, տույժերից կազատվեն. նախարարության պարզաբանումը  Ողջ պետական կառավարման ապարատը այսօր ձախողված է Ողջ պետական կառավարման ապարատը այսօր ձախողված է  Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից


Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու

Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալվող բուռն քննարկումներին ՀՀ կառավարությունն արձագանքել է Սահմանադրական դատարանի ոճով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարություն տարածեց, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Ռ.Բադասյանը նշել է, որ Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես նախարարությունն այն կհրապարակի:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ է դիմել Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ: Նրա կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է: Եվ Վենետիկի դրական եզրակացությունը, ըստ Ա.Զոհրաբյանի, ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ՝ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով:

Դիտարկմանը, որ անկախ այդ հանձնաժողովի պատասխանից՝ հայ հասարակությունը, կարծես, դեմ է կոնվենցիային՝ ակտիվ ստորագրահավաք է ընթանում, Հանրային խորհուրդը դեմ արտահայտվեց, արդյո՞ք սա չպիտի լինի իշխանությունների համար գլխավոր ցուցիչը, Ա. Զոհրաբյանը նշեց.

«Իշխանության ներկայացուցիչները, ի վերջո, ներկայացնում են ժողովրդին: Այո՛, ժողովրդի դիրքորոշումը պետք է կաշկանդի իշխանություններին: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»:

Հարցին, որ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ մշտապես մանևրել են, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնեն, նաև խոսում են արտաքին ճնշումների մասին, փաստաթուղթը ստորագրելու և այժմ վավերացնելու հարցում եղե՞լ են ու կա՞ն ճնշումներ և ո՞ւմ կողմից, նա պատասխանեց, որ դա ինքնախաբեություն է.

«Ի՞նչ է նշանակում՝ ստորագրենք-չվավերացնենք: Ստորագրելուց հետո հաջորդելու է վավերացման փուլը: Այսօրվա իշխանությունն էլ չպետք է նույն ձևաչափով առաջնորդվի՝ ասելով՝ վավերացնենք-չենք կիրառի: Ճնշումները կարող են լինել փափուկ ուժի տեսքով: Օրինակ՝ ֆինանսավորում տրամադրելու կամ չտրամադրելու»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ է նշանակում այս իրավիճակը, որ Հայաստանն այսպիսի հաճախականությամբ դիմում է միջազգային ատյաններին՝ իրավական կարծիք ստանալու նպատակով, արդյո՞ք մեր երկրում իրավական միտքն այդ մակարդակի է, Ա.Զոհրաբյանը նկատեց. «Հայտնի ճշմարտություն կա: Եթե չգիտես՝ ինչ անես, ճիշտն արա: Իմ կարծիքով՝ այլ կառույցներին դիմելու ցանկացած գործողություն ճնշումները թուլացնելու կամ հարցի լուծումը ժամանակավոր հետաձգելու նպատակով են»:

ԵՊՀ դոցենտ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե կառավարությունը դիմել է ՎՀ-ին, փաստորեն՝ դրա անհրաժեշտությունը զգացել է։ Ըստ նրա՝ քանի որ հանրային դիսկուրսում կան տարբեր մոտեցումներ, մեկնաբանություններ, հավելյալ փորձագիտական, մասնագիտական կարծիքներն ամեն դեպքում չեն խանգարի։

«Կարծում եմ՝ ճիշտ են արել։ Ամեն դեպքում, մասնագիտական կառույց է, ինչքան շատ լինեն կարծիքները, չեմ կարծում, որ դրանք խանգարող լինեն։ Սա այն դեպքն է, որ թեր ու դեմ փաստարկները պետք է հավասարակշռված, մանրամասն վերլուծվեն, որպեսզի քաղաքական շահարկումների դաշտը հնարավորինս պակասի»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հասարակության մեջ էլ կարծիքները տարամիտված են, սպեկտրը բավականին խայտաբղետ է, թեև 2 բևեռներ նշմարվում են, և դժվար է ասել՝ կառավարությունը կառաջնորդվի Վենետիկի հանձնաժողովի՞, թե՞ հասարակության գերակշիռ մասի կարծիքով. «Այս պահին չեմ կարող կանխատեսել՝ ինչ կանեն»։

Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը ոչ թե դեմ է արտահայտվել, այլ հաշվի առնելով հանրային դիսկուրսում եղած խայտաբղետ մոտեցումները և տարակուսանքի որոշ դրսևորումները՝ խորհուրդ է տվել, որ այս պահին կարելի է վերապահումով մոտենալ և ձեռնպահ մնալ վավերացնելուց, քննարկումների նոր փուլ անցկացնել.

«Թեև կարծում եմ, որ երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք կանանց իրավունքների պաշտպանության իմաստով, քան դա։ Չեմ կարծում, որ կանանց դեմ բռնությունները մեր երկրում ազգային գերխնդիրների շարքում են։ Մենք ունենք արտագնա աշխատանքային միգրանտներ, որոնց կանայք ընտանիքում միայնակ երեխաներ են մեծացնում, ունենք ամուսնալուծությունների մեծ թիվ, որտեղ միայնակ մայրեր կան, ունենք զոհված ազատամարտիկների կանայք, որոնք աշխատանք չունեն, հոգեբանական աջակցության խնդիր ունեն, և այլ բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք մեր ազգայն հետաքրքրությունների ու շահերի դաշտում են, և երբեմն բերում ենք օրակարգ թեմաներ, որոնք եթե ոչ՝ տարակուսանք, ապա՝ խայտաբղետ կարծիքների առիթ են տալիս։ Այնուհանդերձ, մենք էլ ԵԽ անդամ ենք և պետք է ԵԽ-ի հետ համաքայլ գնանք։

Այստեղ այդ 2 գործոնները պետք է հաշվի առնենք։ Նաև պետք է և՛ դերային, և՛ ֆակտորալ վերլուծություններ արվեն, և՛ տրամաբանական, և՛ իրավաբանական համատեքստում վերլուծություններ արվեն, որի արդյունքում ավելի ծանրակշիռ ու հավասարակշռված դիրքորոշում կարող է կառավարությունը դրսևորել։ Այնպես որ, այս քննարկումները կառավարությանը կարող են օգնել և չեն խանգարի»։

Թեև Քրեական օրենսգիրքն արդեն իսկ պատասխանատվություն սահմանում է բռնության համար, Հ.Հովհաննիսյանը արձանագրեց, որ կոնվենցիայի վավերացմանը կողմ անձինք պնդում են, որ դրանով նոր իրավական գործիքներ չեն ստեղծվում այս պահին, բայց կառավարության պատասխանատվությունն է ավելացվում եղած գործիքների կիրառման առումով, իսկ հետագայում կոնվենցիան կարող է ենթադրել ինստիտուցիոնալ նոր մեխանիզմներ, ինչպես, օրինակ՝ ապաստարաններն են, կանանց հոգեբանական աջակցման կենտրոնները, իրավապաշտպան այլ կառույցները, որոնք ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում ստեղծվում են, փակվում ու նորից ստեղծվում են։

«Եթե մի բան պետք է մեր մոտ քաղաքական բարիկադներ ստեղծի և քաղաքական շահարկումների արդյունքում նորից «սևերի» ու «սպիտակների» բաժանի մարդկանց, կարծում եմ, ավելի լավ է չստորագրենք այդ կոնվենցիան, առանց դրա էլ մեր իրավական փաստաթղթերը բավարարում են։ Բայց եթե քննարկումների ընթացքում գտնենք, որ դրա արդյունքում կանանց վիճակը մի քանի տոկոսով կբարելավվի, կարելի է ընդունել»,- հավելեց Հ.Հովհաննիսյանը։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company