.
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն
ԼՐԱՀՈՍ
 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և  9 մարզերում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում  ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ  «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին  Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է  Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ  Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում  Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից  «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ  Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում  Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ  Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում  Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է


Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում

Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում

Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր:

«Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանոթներ ունեին Սիլիկոնի հովտում, տեղի հայ համայնքում: Ցավոք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսվա ընթացքում առհասարակ հնարավորություն չեմ ունեցել` շփվելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրվելը շատ դժվար էր, սփյուռքահայությունը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխվող հայաստանցիների, ես ինձ օտար էր զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խոսում էի մաքուր հայերեն, մարդիկ զարմանում էին, որովհետև սովոր չէին լսել հայերեն, միմյանց հետ խոսում էին անգլերեն, իսկ հայերեն` միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»:

Միգուցե, մտածում էր Սուրենը, Լոս Անջելեսում ավելի հեշտ կլինի ինտեգրվել հայ համայնքին, բայց երբ վերջապես տեղափոխվեց, ԱՄՆ-ում ապրել էր արդեն 8 տարի ու գիտեր, որ սփյուռքն իր տեղը չէ: Ըստ Սուրենի` միգուցե հենց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան:

«Եթե հենց սկզբից Լոս Անջելես գնացած լինեի, միգուցե այնտեղ էլ մնայի: Ինչ խոսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակություն հաստատեցինք Սան Խոսեում, որովհետև հենց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆ-ն չէ»:

Ավարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը և Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը` Սուրենը 2 տարի աշխատեց որպես բյուջեի վերլուծաբան: ԱՄՆ-ում 10 տարի բնակվելուց հետո` 2009 թվականին, նա կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան և այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտավ, որը նրա համար ճանապարհ հարթեց դեպի ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դոյչե Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նյու Յորքում:

«Նյու Յորք տեղափոխվելիս ես տարիքով ավելի մեծ էի ու կարիքը չէի զգում` մշտապես ակտիվորեն ներգրավված լինելու հայկական սփյուռքում, ինչպես 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ավելի հասուն մարդ էի, գիտեի, թե ինչ է ինձ հարկավոր: Նյու Յորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփվում, որովհետև քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կա մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրյա պատարագին: Նյու Յորքում ես աշխատում էի որպես ՏՏ բիզնես-վերլուծաբան և նախագծերի ղեկավար, մինչև առաջարկ ստացա Ամերիաբանկից»:

Ըստ Սուրենի, կյանքը Նյու Յորքում շատ դժվար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական սփյուռքը ցրված է քաղաքով մեկ, նաև դժվարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թվականին Սուրենի ծնողները վերադարձել էին Հայաստան, և նա շատ էր կարոտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան և ամեն ինչ սկսել նորից:

«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթե աշխատանք գտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուստի Նյու Յորքում երեք ու կես տարի աշխատելուց հետո ես դիմեցի Ամերիաբանկ և ստացա աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետև գոհ էի իմ այն ժամանակվա աշխատանքից, իսկ տեղափոխությունը նշանակում էր, որ պիտի հրաժարվեի մեծ հնարավորություններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լավ բաներ էի լսել և ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»:

Ներկայումս Սուրենն աշխատում է Ամերիաբանկում որպես նախագծերի ավագ ղեկավար: Նրան են վստահվում ամբողջ կազմակերպության մակարդակով իրականացվող նախագծերը: Օրական Սուրենն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում և կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացվող պահանջների: Սուրենը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպության միջավայրից և ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամեն օր ձգտել դեպի կատարելությունը: Ըստ նրա` աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարությունը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամեն օր հնարավորություն է տալիս` նոր մարտահրավերներ հաղթահարելու:

«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամեն օր նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆ-ում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերություններ, իսկ այստեղ ես հնարավորություն ունեմ` ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցությամբ»:

Սուրենի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղավ նրա կյանքի համար:

«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ աշխատատեղը գտնվում էր մարքեթինգի և PR-ի թիմերի հարևանությամբ: Ավելի կոնկրետ` ես նստում էի իմ ապագա կողակցի կողքին: Իմ` Հայաստանում մնալու որոշման մեջ հսկայական դեր խաղաց ամուսնությունս»:

Սուրենի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրավերներից մեկն այն էր, որ հնարավոր չէր առավոտյան ժամն 9:00-ին հանդիպում նշանակել: Այժմ` 3 տարի անց, նա արդեն սովոր է դրան և բացահայտել է հայրենիքում ապրելու բազում առավելությունները` կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ` թեկուզ ընդամենը 20 րոպե առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնությունը: Ամեն օր Սուրենի համար նոր բացվող էջ է` լի նոր բացահայտումներով ու մարտահրավերներով:

«Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»:

Աղբյուրը՝ RepatArmenia

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company