.
6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ են կայացրել Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ» Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով
ԼՐԱՀՈՍ
 6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ  են կայացրել 6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ են կայացրել  Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում  Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային  Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ  «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան  Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ  Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով  Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ  Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ» Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ»  Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է  Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ  Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ


Իմ հետ աշխատած թիմը թիրախավորվել է. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ

Իմ հետ աշխատած թիմը թիրախավորվել է. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ

Յոթ ուժերի հայտարարությունը շատ ավելի մեղմ էր, քան կարելի էր առհասարակ պատկերացնել: Դատական իշխանությունը ժողովրդավարական, իրավական պետության զարգացման հարցում ունի վճռական նշանակություն, և որևէ ձևով այն չի կարող քաղաքական ազդեցության ներքո գտնվել գործադիր և օրենսդիր իշխանությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», ՌԱԿ կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ դատական ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Այն սխալները, որ անցյալում եղել են, ներկա իշխանությունները, նրան սատարող անձիք փորձում են սևով ներկայացնել, բայց մյուս կողմից, երբ իրենց է վերաբերում գնահատականը, հանկարծ սկսում են չքմեղանալ, սկսում են մեղադրել, թե 7 ուժերի հայտարարությունը շատ խիստ է, տեղին չէ: Այս փաստաթղթի նախաբանում հստակ նշվում է, թե որքան կարևոր է դատական իշխանությունը պետության, իրավական անվտանգության գործում: Երկրորդ հատվածում գնահատական է տրվում, դատապարտվում են այն գործողությունները, որոնք ուղղված են դատական իշխանությունը նսեմացնելուն, քաղաքական իշխանության կողմից յուրացնելուն: Երրորդ հատվածում կոնկրետ պահանջներ են՝ ուղղված քաղաքական մեծամասնությանը, նախագահին և կոչ նաև հանրությանը, այն ուժերին, ովքեր կարևորում են դատական համակարգի անկախությունը»,-մանրամասնեց Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջադրում են բնականոն բարեփոխումների օրակարգ, որին ցանկացողները կարող են միանալ: Նա վստահեցրեց, որ հայտարարության կուռատորը ՀՅԴ-ն չէ՝ յոթ ուժերի համատեղ աշխատանքի արդյունք է. քննարկումների ընթացքում եղել են նաև ավելի կոպիտ գնահատականներ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներգրավմանը, ապա շեշտեց, որ ԲՀԿ-ի հետ հանդիպել են, ԼՀԿ-ի հետ նպատակահարմար չեն գտել այս փուլում հանդիպել:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն հանուն Ռոբերտ Քոչարյանի ռևանշի փորձ չի կատարում:

«Ռևանշի փորձի մասին մեղադրանքն, առնվազն, ծիծաղելի է, որովհետև նախ՝ մենք ասել ենք, անցյալին վերադարձ չկա, երկրորդ՝ ՀՀ-ում ընթացող բազմաթիվ դատական գործերի վերաբերյալ՝ ներառյալ երկրորդ նախագահի, հստակ արտահայտել ենք, որ մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն իրավական կարգի ապահովումը և արդարադատության հիմնարար սկզբունքները: Ներկայացնում եք 10 տարի ՀՀ նախագահի պաշտոն ունեցող մարդուն և որակում եք, որ դա որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Շատ կարևոր է, որ միջազգային հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ սա քաղաքական հետապնդում է, վենդետա է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք անտառահատության հետ կապված գործերով ԱԱԾ-ն կարող է նաև դաշնակցականների հետևից գնալ, քանի որ անտառտնտեսության ոլորտում, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում, առանցքային դաշնակցական պաշտոնյաներ են եղել, ինքն էլ ժամանակին բնապահպանության նախարար էր, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ ոլորտում հանցավոր խումբ կա. այդ առումով ԱԱԾ-ի գործողությունները ճիշտ է համարում, բայց այդ հանցախմբի, մաֆիոզ խմբավորումների մեջ ՀՅԴ-ականներ չկան:

«Դաշնակցական մեր ընկերներին, ովքեր տարբեր ժամանակահատվածում զբաղեցրել են պաշտոններ, որևէ ձևով կուսակցությունը չի հովանավորել: Կուսակցության մշտական պահանջը եղել է, որ լինեն ազնիվ, նվիրված: Ես բացառում եմ, որևէ կուսակցական ընկեր փորձ արած լինի դիրքն օգտագործի՝ այն հանգամանքից ելնելով, որ ինքը կուսակցության անդամ է. այդ ներքին զսպվածությունը, կարգապահությունը մեր կուսակցության մեջ շատ կարևոր է»,-ընդգծեց նա:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company