.
Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը Պայքար սեփական «ես»–ի դեմ 140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան
ԼՐԱՀՈՍ
 Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ) Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ)  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ  Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ  Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության  Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը  Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն  Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ  Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ  Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ  Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք  «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ  Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը  Պայքար սեփական «ես»–ի դեմ Պայքար սեփական «ես»–ի դեմ  140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է 140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է  Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան  Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. ՈՒՂԻՂ  Փաշինյանը պատրաստվում է  ու՞ժ կիրառել Ամուլսարի ճանապարհը փակող ցուցարարների դեմ Փաշինյանը պատրաստվում է ու՞ժ կիրառել Ամուլսարի ճանապարհը փակող ցուցարարների դեմ  Սերժ Սարգսյանի կալանավորման լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել. որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից Սերժ Սարգսյանի կալանավորման լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել. որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից  Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է  Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել, գերադասում է լինել զուսպ. խոսնակ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել, գերադասում է լինել զուսպ. խոսնակ  Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը  Լիլի Մորտոն սեքսուալ լուսանկարներ է հրապարակել Դուբայից Լիլի Մորտոն սեքսուալ լուսանկարներ է հրապարակել Դուբայից  Թարգեք «в любой непонятной ситуации ձերբակալի» պրինցիպով պետություն կառավարել Թարգեք «в любой непонятной ситуации ձերբակալի» պրինցիպով պետություն կառավարել  «Նիկոլն այսօր աշխարհում շոուների լավագույն մասնագետն է». Գ. Եղիազարյան. Տեսանյութ «Նիկոլն այսօր աշխարհում շոուների լավագույն մասնագետն է». Գ. Եղիազարյան. Տեսանյութ  Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան  Դուք դիրք գրավող չեք տիկնայք, պարոնյք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք Դուք դիրք գրավող չեք տիկնայք, պարոնյք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք  Տեսնես վարչապետը մի օր կհասկանա, որ ժողովրդին այլևս հետաքրքիր չեն ո՛չ հհկ-ական մի քանի հոգու անիմաստ մուտիտները, ո՛չ էլ դրանց հերքումը Տեսնես վարչապետը մի օր կհասկանա, որ ժողովրդին այլևս հետաքրքիր չեն ո՛չ հհկ-ական մի քանի հոգու անիմաստ մուտիտները, ո՛չ էլ դրանց հերքումը


7 կուսակցությունների հայտարարությունը դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ

7 կուսակցությունների հայտարարությունը դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ

«Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հ. Յ. Դաշնակցություն, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունների համատեղ հայտարարությունը Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ

Պետական իշխանության թևերի միջև հավասարակշռության և փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեությունը ցանկացած երկրի զարգացման գրավականներից է:

Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախությունն ու ինքնուրույնությունը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանության հաստատման հիմնական նախադրյալներից է: Այս առումով` դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է։

Արդարադատության արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնույթն ու անկախությունը օրենսդիր և գործադիր իշխանությունից: Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված և սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա և տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը:

Սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ՝

1. Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա:

2. Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:

3. Դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: Արհամարհելով իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, սեփականության անձեռնմխելիության սկզբունքներն ու աղավաղելով դատաիրավական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարվածի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգը և երկրի կայունությունը:

4. Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին և խաթարում մեր պետականության հիմքերը:

Ըստ այդմ,

1. Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային և մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ դատարանների ձևավորումը՝ ՀՀ Սահմանադրության պահանջների և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ:

2. Պահանջում ենք Հանրապետության նախագահից՝ որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող անաչառ և բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:

3. Դիմում ենք քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները, համախմբվել դատական համակարգի բնականոն բարեփոխումների օրակարգի շուրջ՝ հանձնառու լինելով ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն դրանց իրականացմանը և ձևավորել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգ:

4. Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company