.
6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ են կայացրել Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ» Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով
ԼՐԱՀՈՍ
 6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ  են կայացրել 6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ են կայացրել  Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում  Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային  Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ Որակյալ ապրանքատեսականի, բարձրակարգ սպասարկում` ՀՎԳ Համբարձումյաններ  «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան «Կանգ առեք, սթափվեք». Հայկ Ալումյան  Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով. ՀՔԾ  Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով  Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ Մարինա Խաչատրյանի տհաճ անակնկալը Լարիսա Մինասյանին և մյուս սորոսականներին. տեսանյութ  Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ» Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ»  Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է  Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ Հրայր Թովմասյանը հանցագործություն չի կատարել, այս գործում քրեորեն հետապնդելի արարք չկա. Էդմոն Մարուքյան. տեսանյութ  Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ Դատարանը չքննեց Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. նրան դատարան չէին բերել. Տեսանյութ


Փաշինյանը փորձում է վախեցնե՞լ դատավոր Գրիգորյանին, սակայն արդեն ուշ է.  գնացքն արդեն գնացել է

Փաշինյանը փորձում է վախեցնե՞լ դատավոր Գրիգորյանին, սակայն արդեն ուշ է.  գնացքն արդեն գնացել է

Ինչպես հայտնի է, եթե մարդը մի  հարցում ստում է, ապա մեծ հավանականություն կա , որ մեկ այլ հարցում էլ կստի: Հետո դա իր մոտ կդառնա ավանդույթ: Մոտավորապես հենց դա է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանի  վարվելակերպը գրեթե բոլոր հարցերում: Փաշինյանը չի զլանում նշել, թե իբր նա չի միջամտում դատարանների աշխատանքին, սակայն իրականությունը այլ բան է ցույց տալիս:

Վերջին  օրինակը դատավոր Գրիգորյանի հանդեպ իշխանության կողմից ակնհայտ ճնշումներ իրականացնելն էր: Հիշեցնենք, որ դա այն դատավորն էր, ով համարձակություն  ունեցավ փոխել  ՀՀ 2-րդ  նախագահի խափանման միջոցը:  Հետագայում, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը պարտվում է բոլոր ուղղություններում՝  կապված դատաիրավական փոփոխությունների հետ,  որոշում կայացրեց    ուղղակի,  բացահայտ ճնշումների դիմել կոնկրետ մարդկանց հանդեպ: Բնականաբար, թիրախներից մեկը  հենց դատավոր Գրիգորյանն էր:

Հուլիսի 16-ին դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարվեց խուզարկություն, որի արդյունքում առգրավվեցին  ՀՀ 2-րդ նախագահի գործին առնչվող փաստաթղթեր: Խուզարկության ենթարկվեցին  նաև դատավորի օգնականի  և գործավարի աշխատասենյակները:

Սակայն հետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է անմիջապես այն բանից հետո, երբ  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները  դատարանների նախագահներին, ԲԴԽ-ին և Արմեն Դանիելյանին գրություն են ուղարկում՝  նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի:

Հասկանալի է, որ իշխանության այս քայլերը պատահական բնույթ չեն ունեցել:

Դատավոր   Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան   Մելիքյանը դիմել է ԲԴԽ  ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։  Ընդ որում, ոստիկանությանը ներկայացրած հաղորդումը    կապված էր  խուզարկության և առգրավման ընթացքում քննիչի կողմից թույլ տրված ապօրինությունների հետ։

Դատավորի, փաստաբանի  խոսքով՝  Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնքվել է մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշում ստանալը: Ինչը մերկացնում է, որ քննիչները հապճեպ են գործել՝ խախտելով նույնիսկ օրենքի ֆորմալ կողմը:

Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի շրջապատում իսկական խուճապ է, քանզի այստեղ մտավախություն կա, որ վեթինգի, անցումային արդարադատության և Սահմանադրական դատարանի հարցերի հետ միասին  կարող են պարտվել նաև  Քոչարյանի գործը:

Սա ցույց է տալիս,  որ Փաշինյանի թիմը գրեթե բոլոր ուղղություննեում  ձախողվել է:

Այն, որ Փաշինյանը ուզում է վախեցնել դատավոր Գրիգորյանին ակներև է:

Այսօր Հայաստանում չկա գետ մի մարդ, ով կհավատա, որ Փաշինյանը « չի փորձում ճնշել իր համար վտանգավոր դատավորներին»:

Ավելին՝  Փաշինյանը ցանկանում էր վեթինգի միջոցով այնպես զտել դատավորներին, որ  նրանց շարքում չմնային իր համար վտանգավոր դատավորներ:

Սակայն դա իրեն չի հաջողվում, քանզի  ժամանակներն  արդեն ուրիշ են: Բացի այդ  սա նուրբ  ոլորտ է որտեղ փաշինյանական կոպիտ քայլերը հաջողության չեն կարող հասնել:

Նույնիսկ Հիտլերին անցած դարի 30-ական թվականներին  5 տարի պահանջվեց, որպեսզի  կարողանար ամբողջապես իր վերահսկողության տակ վերցնի  երկրի դատական համակարգը: Այն էլ՝   1939 թվականի Լեհաստանի դեմ պատերազմը օգնեց  իրականացնելու այդ ամենը:

Այսօր Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել և շարունակելու է այդ գործընթացը նաև հետագայում: Այնպես  որ Փաշինյանին այլևս չի հաջողվելու հանրահավաքներից կամ  ասուլիսներից սպառնալ դատավորներին:

Մարդկանց աչքերն արդեն բացվել են, և Փաշինյանի ՝ դատական իշխանության նկատմամբ հետագա ոտնձգությունները  մի պահ կարող  են նույնիսկ   պատրվակ դառնալ, որ իր հանդեպ Սահմանադրական կարգը խախտելու համար իշխանությունից հեռացման գործընթաց սկսեն:

Սա է իկրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company