.
Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը Պայքար սեփական «ես»–ի դեմ 140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան
ԼՐԱՀՈՍ
 Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ) Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ)  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի մասին. Տեսանյութ  Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ Հոլիվուդյան դերասանն ամուսնացել է հայուհու հետ՝ թողնելով նախկին ընտանիքը. Լուսանկարներ  Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության Նախագահ Քոչարյանն ի սկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության  Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը Ապարանի Շողակն գյուղում վեր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը  Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. հարվածողը ներկայացել է ոստիկանություն  Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ  Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ  Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ Գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները. տե՛ր կանգնիր «Մաքրելո՛ւ ենք» կարգախոսիդ  Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք Իսկ երբ Ռադիոտունն էիք գրավում, ԱԺ-ն շրջափակում, օրենքի մասին հիշո՞ւմ էիք  «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ «Ստամբուլի կոնվենցիայի փաստաթղթի բնագրում տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ, արտահայտություններ կան». Արամ Ա.Տեսանյութ  Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը Փողոց փակելու, ԱԺ-ի դարպասները բացելու ու պատգամավորներին շանտաժի ենթարկելու «սուրբ» առաքելությունն ունի միայն Աննայի ամուսինը  Պայքար սեփական «ես»–ի դեմ Պայքար սեփական «ես»–ի դեմ  140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է 140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է  Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան  Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. ՈՒՂԻՂ  Փաշինյանը պատրաստվում է  ու՞ժ կիրառել Ամուլսարի ճանապարհը փակող ցուցարարների դեմ Փաշինյանը պատրաստվում է ու՞ժ կիրառել Ամուլսարի ճանապարհը փակող ցուցարարների դեմ  Սերժ Սարգսյանի կալանավորման լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել. որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից Սերժ Սարգսյանի կալանավորման լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել. որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից  Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է  Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել, գերադասում է լինել զուսպ. խոսնակ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել, գերադասում է լինել զուսպ. խոսնակ  Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը  Լիլի Մորտոն սեքսուալ լուսանկարներ է հրապարակել Դուբայից Լիլի Մորտոն սեքսուալ լուսանկարներ է հրապարակել Դուբայից  Թարգեք «в любой непонятной ситуации ձերբակալի» պրինցիպով պետություն կառավարել Թարգեք «в любой непонятной ситуации ձերբակալի» պրինցիպով պետություն կառավարել  «Նիկոլն այսօր աշխարհում շոուների լավագույն մասնագետն է». Գ. Եղիազարյան. Տեսանյութ «Նիկոլն այսօր աշխարհում շոուների լավագույն մասնագետն է». Գ. Եղիազարյան. Տեսանյութ  Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան  Դուք դիրք գրավող չեք տիկնայք, պարոնյք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք Դուք դիրք գրավող չեք տիկնայք, պարոնյք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք  Տեսնես վարչապետը մի օր կհասկանա, որ ժողովրդին այլևս հետաքրքիր չեն ո՛չ հհկ-ական մի քանի հոգու անիմաստ մուտիտները, ո՛չ էլ դրանց հերքումը Տեսնես վարչապետը մի օր կհասկանա, որ ժողովրդին այլևս հետաքրքիր չեն ո՛չ հհկ-ական մի քանի հոգու անիմաստ մուտիտները, ո՛չ էլ դրանց հերքումը


Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․ Վիկտոր Սողոմոնյան

Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․ Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-       Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։

-       Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերանգրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որպեսզի հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի այսպես կոչված՝ նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

-       Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։

-       Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

-       Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։

-       Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

-       Խորհրդանշանական է՝ այն պահին, երբ հարցազրույց էր տալիս վարչապետը ու իր ամենակարևոր ձեռքբերումը համարում ժողովրդավարությունը, իր հայրենի Իջևանում ոստիկաններն ու քաղաքացիներն իրար գլուխ էին ջարդում, կան ձերբակալվածներ, հիվանդանոցներում մարդիկ։ Երկու դեպքերում էլ կարծես գործող անձ է Փաշինյանը․ նույն քարերը, երկաթե ձողերն ու փայտերն էին մարտի 1-ին, նույնն են այստեղ։

-       Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Իջևանում, Փաշինյանը միանգամից անվանում է հանցագործություն։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանենք այն մասսայական անկարգությունը, որ տեղի էր ունենում 2008 թվականի մարտի 1-ին, և որը հրահրվում էր հենց իր կողմից։ Հիշեք, որ հենց ինքն էր ուրախանում, երբ ոստիկաններից խլում էին վահանները, ասում էր՝ դա մեր ռազմավարն է։ Դա՞ ինչպես անվանենք։ Հիմա այստեղ երկակի ստանդարտներ են։ Այնպես որ, Փաշինյանին այս իրավիճակում անկեղծ՝ չեմ նախանձում։

-       Արդյո՞ք սա այն բհումերանգն է, որ հետ է գալիս․ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներով եկավ իշխանության, բայց այսօր ամենօրյա բողոքի ակցիաներ են իր իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իր դեմ։

-       Կարելի է և այդպես անվանել։ Ամեն դեպքում, չգիտեմ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել փողոցի միջոցով և հետո դա չի կրկնվել, և փողոցը կամ մասսայական այդպիսի դրսևորումները որոշակի ու շեշտակի դեր չեն խաղացել հետագա քաղաքական կյանքում։ Այնպես որ, այո, բումերանգի էֆեկտի հետ մենք վստահաբար գործ ունենք, իսկ թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան, կապրենք՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ դրանք մարդկային կորուստների, աստված մի արասցե, չեն բերի։ Հուսամ՝ ամեն ինչ կանցնի խաղաղ։

-       Նիկոլ Փաշինյանը հրամայեց խստիվ պատժել քաղաքացիներին։ Նա ինչո՞ւ է դիմում ռեպրեսիվ մեթոդների, արդյո՞ք իշխանությունը պահելու այլ տարբերակ չկա։

-       Իշխանություն պահելու մեջ չէ խնդիրը, ուղղակի նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մերվել է այն բանի հետ, որ ինչպես ինքն էր ժամանակին ասում, որ պետք է իշխանությունները ոստիկանական վահանների ծակերից նայեն քաղաքին, ինչ –որ մի օր է գալու, որ ինքն էլ այդ արանքներից է նայելու այն բազմահազար մարդկանց, որոնք դժգոհելու են իր կառավարումից։ Իսկ ուրիշ տարբերակ, որքան հասկանում եմ, չկա։ Իր կառավարման որակին նայելով, գնում ենք հենց այդ ճանապարհով։ Այնպես որ, սա արդեն նոր իրողություն է, որի հետ ինքը, ըստ ամենայնի, կամ մերվել է կամ փորձում է մերվել։

Աղբյուր՝ Yerevan.Today.am

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company