Նիկոլ Փաշինյանի հետ մարզերում հանդիպման տարվող քաղաքացիներին բյուջեից 50.000-ական դրամներ են տալիս
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա
Ո՞ր ՔՊ-ականներն են, «Փաշինյանի կամքին հակառակ», բնակարան գնել Երևանի կենտրոնում․ ցանկ
Ձերբակալվել են Գևորգ Ալթունյանը, Սուրեն Ալոյանը և երեք այլ անձիք. Տեսանյութ
$ 873 հազար կամ ինչպես վատնել պետբյուջեն՝ հանուն վարչապետի գավաթի. Yerkir.am
ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց
Մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ողջունող քաղաքացիները վճարվում են Հայաստանի բյուջեից ավելի կոնկրետ՝ վարչապետի ֆոնդից:
Yerkir.am-ը հրապարկել է Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ:
Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»:
Քաղաքացու կողմից գումարը կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր հետո: