Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Կշեռքի նժարին է դրված Հայաստանի և հայի լինելու, կամ չլինելու հարցը

Ինչ իրավիճակում է գտնվում մեր տնտեսությունն այսօր, ինչ ունեինք և ինչ է մնացել այսօր՝ Նիկոլի եռամյա ավերածություններից հետո: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

- Անկեղծ ասած, այս հարցերը քննարկելու ժամանակը չէ, և դրա համար առկա է մի շատ ծանրակշիռ իրողություն: Այսօր կշեռքի նժարին է դրված Հայաստանի և հայի լինելու, կամ չլինելու հարցը, և այդ պայմաններում քննարկել ինչ-որ տնտեսական, ոլորտային հարցեր, գնաճ, բանկային տոկոսադրույքներ, կամ չգիտեմ ինչ, համոզված եմ` անարդյունավետ է և ժամանակավրեպ: Պատճառը մեկն է` հայկական պետությունը գտնվում է փլուզման եզրին, և խոսել այսօր տնտեսության ներկայի, անցյալի կամ ապագայի մասին` պարզապես անհետաքրքիր ու անմիտ գործ է, քանզի վտանգված է մեր` հայ տեսակի պատմական գոյությունն ընդհանրապես: Կարծում եմ, մամուլն առաջին հերթին և ամբողջությամբ պետք է լծված լինի հասարակությանը իրազեկել միայն և միայն այն հարցերը, որոնք մարդկանց կտեղեկացնեն ու կպարզաբանեն քաղաքական իրողությունները, դրանց վտանգավորության աստիճանը, կներկայացնեն գործող վարչախմբի օր առաջ հեռացման անհրաժեշտությունը հիմնավորող անժխտելի և անհերքելի փաստեր և դրանով իսկ կարթնացնեն թմբիրի և մղձավանջի մեջ գտնվող մեր հայրենակիցների զգոնությունը:

- Այդ ամենը հասկանալի է: Բայց նաև չմոռանանք, որ մարդիկ նաև պետք է ամեն օր ինչ-որ տեղից եկամուտ հայթայթեն, գոնե հաց գնեն, որ մինչ իշխանություն փոխելը, գոնե սովից չկոտորվեն: Իսկ դա նշանակում է, որ անկախ Նիկոլից, տնտեսությունը մնում է կարևոր ու հետաքրքիր:

- Ճիշտ նկատեցիք, տնտեսական իրավիճակի մասին պետք է հարցնել մեր շարքային քաղաքացիներին: Նրանք շատ ավելի առարկայական ու փաստարկված կներկայացնեն այն ամենը, ինչ առկա է: Խոսել տնտեսության մասին այսօր կամ մասնագիտական կանխատեսումներ անել նույնն է, թե բազմաթիվ անհայտներով խնդիրը լուծես մեկ հավասարումով: Իսկ անհայտները հետևյալներն են` ո՞րն է Հայաստանի սահմանը, որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում, արդյոք Սյունիքի տարածաշրջանում գործող հսկա ձեռնարկությունները աշխատո՞ւմ կամ աշխատելո՞ւ են անխափան և անվտանգ, արդյոք չի՞ խոչընդոտվելու նրանց տրանսպորտային և էներգետիկ կապուղիները: Ի՞նչ է լինելու Արցախի հետ, որո՞նք են Արցախի տնտեսության պահպանման և Հայաստանի հետ ինտեգրման շարունակականության ապահովման երաշխիքները: Ի՞նչ է լինելու Գեղարքունիքի և Տավուշի մարզում, և այդպես շարունակ: Ու ամենամեծ հարցը՝ արդյոք գոյությո՞ւն է ունենալու Հայաստան պետություն և այդպիսի երկիր: Չի կարող լինել տնտեսություն՝ առանց կանխատեսելիության, անվտանգության և կայունության: Եթե, այնուամենայնիվ, անդրադառնանք տնտեսությանը, ապա պատկերը հակիրճ հետևյալն է. արդեն երեք տարի է՝ չկա տնտեսական քաղաքականություն, և տնտեսությունը գոյատևում է զուտ իներցիայի ուժով: Քաղաքական վայրիվերումները, իրավունքի գերակայության ոտնահարումները, դատական համակարգի և սեփականության ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունները, տնտեսական և ներդրումային միջավայրի նկատմամբ քամահրական ու անպատասխանատու վարքագիծը մսխել են տնտեսության երբեմնի ներուժը: Դրան գումարվել է համավարակի պայքարի ժամանակ դրսևորած արխայիկ և անհաշվենկատ գործելակերպը, ինչպես նաև` հրահրված ու տանուլ տված պատերազմի հետևանքները: Իսկ այս ամենի տնտեսական ու սոցիալական հետևանքները, բնական է, որ իրենց երկար սպասել տալ չէին կարող` տնտեսական անկում, գնաճ, բիզնեսների փակում, գործազրկության աճ, հիասթափություն, ներդրումների իսպառ բացակայություն, աղքատության և ծայրահեղ աղքատության շեշտակի աճ, արտագաղթ: Սա է իրողությունը, մնացած արդարացումներն էական չեն: Եթե չես արտադրում, ծառայություններ չես մատուցում և չես իրացնում, որքան ուզում ես, ասենք, տոկոսադրույք փոխիր և արտարժույթի հետ խաղա, միևնույնն է...

Աղբյուրը՝ iravunk.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan