Մեր էմոցիաները հա՜ հոսում են սխալ ուղղություններով. Նրանք դեռ անգամ հեղափոխական «նվաճումներ» են արձանագրում
Մեր էմոցիաները հա՜ հոսում են սխալ ուղղություններով։ Նախարար֊լրագրող հակամարտության ժամանակ բոլորին հետաքրքրում է` ի՞նչ էր ասել լրագրողը, որ այն Հանդարտ Նախարարն ափերից դուրս էր եկել, և արդյո՞ք կոռեկտ է մոտենալ խաղաղ ճաշող Նախարարին ու տալ «սադրիչ» հարցեր։
Իսկ մենք իրականում պիտի հարցնեինք` ինչպե՞ս կարող է աշնան սարսափներից ու մեր անչափելի կորուստներից հետո այս կառավարությունը` իր «հանդարտ» ու «կիրթ» նախարարներով, մնալ ղեկին ու դեռ վրդովվել, թե ոմանք հանդգնում են խանգարել իրենց ճաշը։ Նախարարներ, որոնք կռվի ողջ ընթացքում ու դրանից հետո անշեղորեն պաշտպանել են իրենց քաղաքական ղեկավարի բոլոր ցինիկ ու էգոիստական նախաձեռնությունները, հպարտ մասնակցել են մարտիմեկյան ու եռաբլուրյան երթերին, տապալել են կարևորագույն ոլորտներ, բայց շարունակում են պահանջել, որպեսզի իրենց հանգիստ ճաշի իրավունքը չխաթարվի։
Որովհետև նրանք «կիրթ» են։ Նրանք դեռ անգամ հեղափոխական «նվաճումներ» են արձանագրում։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից