«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Եթե իշխանության չլինենք ու չկարողանամ ինձ աշխատաքնով ապահովել, կարող է արտագաղթեմ․ Հովիկ Աղազարյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից, ապա Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին գրառումից րոպեներ անց՝ 168.am-ը Հանրապետության հրապարակին հարակից այգում  նկատեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Պարզվեց՝  Աղազարյանը սպասում էր իր ետևից եկող մեքենային, առիթից օգտվելով՝  մի քանի հարց ուղղեցինք, մասնավորապես՝ իշխանական պատգամավորների հետ քննարկե՞լ են արտահերթ խորհրդարանական ընտրութուններ անցկացնելու, ինչպես նաև ընտրության օրը որոշելու հարցը․

«Իհարկե խորհրդակցություն եղել է, բայց ոչ թե՝ կոնկրետ հունիսի 20-ին, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ հնարավոր համաձայնության գալուց հետո տարբեր հարցերի շուրջ»։

Պատգամավորն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալու գործընթացում է եղել այս պայմանավորվածությունը, հետևաբար՝ նորմալ է, որ արտահերթ ընտրությունների օրը նշանակելու մասին իրենք նախքան Փաշինյանի գրառումը չեն տեղեկացվել։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, երբ նա անգամ Երևանում չի կարողանում ազատ տեղաշարժվել՝ կառավարական մի մասնաշենքից մյուսը գնալու համար ոստիկանական զորք է կուտակում։

«Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին կմասնակցի համապատասխան միջոցառումների ձեռնարկմամբ, այսինքն՝ պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության համապատասխան ծառայությունը պետք է ապահովի վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, և ոչ մի տարօրինակ բան չկա այդտեղ, որ մի քիչ ավելի ուժեր են կուտակվում պաշտպանելու համար, որովհետև մենք վկա ենք վերջին ժամանակների նաև կոչերին՝ ներքաղաքական ընդդիմադիր գործընկերների կողմից՝ ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ այսինքն՝ վա՞խ կա իշխանությունների մոտ, որ քարոզարշավն էլ պետք է մեծաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ անեն, իմքայլական պատգամավորը պատասխանեց, որ վախ չկա, կա անհանգստություն․

«Մենք նաև գիտենք հոկտեմբերի 27-ի մասին, հետևաբար՝ լրացուցիչ ուժերով անվտանգություն ապահովելով՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այդ միջոցառումների կիրառմամբ էլ կանցկացվի նաև քարոզարշավը»։

Հարցին՝ նորմա՞լ եք համարում թեկուզ հեռավոր գյուղերում քարոզարշավի համար մի քանի ավտոբուսով զորքի տեղափոխումը, որոնք պետք է ապահովեն Փաշինյանի անվտանգությունը, Հովիկ Աղազարյանը զարմանալի պատասխան տվեց․

«Պարտադիր չէ, որ վարչապետը գնա հեռավոր գյուղերը, հեռավոր գյուղերը կգնանք մենք»։

Իշխանական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինքը չունի՞ այդ անհանգստությունը․

«Ես չունեմ այդ անհանգստությունը, այսինքն՝ ոչ թե չունեմ այդ անհանգստությունը, հնարավոր է ամեն ինչ էլ, բայց դե, եթե այդպես մտածենք՝ չենք կարող մենք մեր վրա վերցրած պարտականությունները կատարենք։ Մյուս կողմից՝ ուրիշ բան է պատգամավորի անվտանգության ապահովության հարցը, այլ բան է՝ վարչապետի անվտանգության ապահովության հարցը»։

Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի այս ընտրություններից․

«Ընտրությունները միշտ անկանխատեսելի են, դժվար է կանխատեսել, որովհետև բոլոր դեպքերում իմ կարծիքը կլինի սուբյեկտիվ, իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ։ Ես ակնկալում եմ, որ մեր թիմը հնարավորություն կունենա 50 տոկոսից մի փոքր ավելի ձայն ապահվել։ Անկումն ապահովված է մի քանի հանգամանքներով՝ 1-ին հանգամանքը, որ մենք 2018 թվականին հավաքեցինք այդքան տոկոս ձայն՝ 70 քանի տոկոս, դրա մի մասը, չեմ կարող ասել՝ ինչքանը, պայմանավորված էր նաև ժողովրդի մոտ այն էյֆորիկ դրական լիցքերով, վիճակով, 2-րդ՝ անկախ ամեն ինչից՝ իշխող քաղաքական ուժը միշտ էլ դժվարանում է իր ծրագրային դրույթներն ամբողջությամբ կյանքի կոչել, և 3-րդը՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմում արձանագրված ցավալի իրողություններով, որովհետև շատերի մոտ կարծիք կա, թե իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ այդ խնդիրների լուծման համար։ Այդ ամենով պայմանավորված՝ այդ անկումը սպասելի է»։

Հարցին, թե ինչպե՞ս է եկել այն եզրահանգման, որ հենց 50 տոկոս և ավելի քվե կվաստակեն, «Իմ քայլ»-ի պատգամավորը նշեց, որ պարբերաբար հանդիպում են քաղաքացիների հետ, և այդ շփումների արդյունքում են եկել նման եզրահանգման։

Մեր դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ այս իշխանություններն այնքան ապօրինություններ են գործել, որ իշխանափոխությունից հետո ներկայիս իշխանությունները փախուստի են դիմելու, Հովիկ Աղազարյանն ասաց, որ նախ պետք է ներկայանան ժողովրդի դատին, որից հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ տեղի կունենա։

Այդուամենայնիվ, եթե  իրենք այլևս իշխանություն չլինեն, ինքը կհեռանա՞ երկրից, թե՞ կշարունակի ապրել Հայաստանում, հարցրեցինք իմքայլական պատգամավորին.

«Հեռանալը գիտեք՝ ոնց, եթե աշխատանք չունենամ՝ ֆիզիկական գոյության իմաստով, որովհետև ես մի 100 անգամ արդեն պատգամավոր եմ դառել, ոչ բիզնես ունենք, ոչ եսիմ ինչ ունենք, կներեք, նույնիսկ բնակարան էլ չունենք։ Հետևաբար, եթե ես չկարողանամ աշխատանքով ինձ ապահովել և իմ ընտանիքին ապահովել, կարող է և՝ արտագաղթեմ մի որոշ ժամանակ, ինչպես եղել է  արդեն իմ կյանքում, մի տասը տարով ես գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում և հոգացել եմ իմ ընտանիքի ծախսերը, ինչպես շատ մեր հայրենակիցներ, բայց ես հուսով եմ, որ մենք կարժանանանք մեր ժողովրդի վստահությանը և այնպես կանենք, որ այդ արտագաղթումը լինի շատ փոքր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan