Բայդենը Պուտինին «մարդասպան» է անվանել
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում: Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով ԱՄՆ հետախուզության 2020 թվականի ընտրություններին արտասահմանյան միջամտության մասին հրապարակված զեկույցը՝ Բայդենն ասել է, որ հունվարի վերջին հեռախոսազրույցի ժամանակ «զգուշացրել էր» Պուտինին հնարավոր պատասխանի մասին:
«Նա կվճարի դրա համար: Մենք երկար զրուցել ենք… Ես նրան լավ գիտեմ: Եվ խոսակցության սկզբում ես ասել եմ. «Ես գիտեմ ձեզ, իսկ դուք գիտեք ինձ, եթե ես պարզեմ, որ դա տեղի է ունեցել, պատրաստ եղեք»»,-ասել է Բայդենը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, Բայդենն ասել է՝ «Այո»:
Zham.am