Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մուղլա նահանգի շրջանում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,98 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվածների և տուժածների մասին չի հաղորդվում: