Ավտովթար՝ Ագաթանգեղոսի փողոցում․ կա տուժած
Դիտել նաև
Խոշոր վթար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին. զոհվել 11 մարդ. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթարից մեկ շաբաթ անց մահացել է 7-ամյա ըմբիշը, ում հայրը ևս զոհվել էր նույն վթարից
Խոշոր ավտովթար՝ Ադրբեջանում․ 8 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
Ավտովթար Արմավիր քաղաքում. Վիրավորներից մեկը 5 տարեկան երեխա է
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը
Մարտի 14-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: