Սևանի լողափում վագոն-տնակ է այրվել
Դիտել նաև
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
200 բոլորովին մերկ ու ամբողջությամբ այրված տղամարդիկ գոռալով մտնում էին հիվանդանոց. Տեսանյութ
Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված 4 քաղաքացի
Մարտի 13-ին, ժամը 06։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտաճանապարհին՝ «Դրախտ» լողափում, այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ վագոն-տնակում (18 քմ) այրվում են պլաստմասսայե արկղեր։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։44-ին, մարել՝ 07։53-ին։ Այրվել են երկաթյա վագոն-տնակի (18 քմ) ներսի փայտյա երեսպատումը (մոտ 62 քմ) և ներսում գտնվող պլաստմասսայե արկղեր։