Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Տագնապի մեջ գտնվող իշխանությունները քաղաքական ճնշումների փորձեր են կատարում. Վանաձորի նախկին քաղաքապետ

168.am-ը գրում է. 2018թ. իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր: Վերջիններիս հիմնականում վերագրվում էին տնտեսական բնույթի հանցագործություններ:

Նրանցից էր նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում նկատմամբ, մասնավորապես, 2019թ. օգոստոսի 29-ին քրեական գործ հարուցվեց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարածքներ սեփականաշնորհելու փաստով։

2020թ. ապրիլի 6-ին Դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ 2020թ.  մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ»։

Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ: Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում ևս աղմուկն ավելի մեծ էր, քան դրա հետևանքը:

168.am-ին, սակայն, տեղեկություններ հասան, որ բոլոր նախկին պաշտոնյաների նկատմամբ իշխանությունները ճնշումների նոր ալիք են սկսել: Ոմանց սպառնում են նոր քրեական գործերով, որոշներին էլ՝ հները կրկին վեր հանելով:

Նման տեղեկություններ մեզ հասան նաև հենց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի առնչությամբ:

Մենք կապ հաստատեցինք Վանաձորի նախկին ղեկավարի հետ՝ ցանկանալով ճշտել՝ որքանո՞վ են մեր տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

«Ճիշտն ասած՝ իմ տեսակը միանշանակ ճնշվող տեսակ չէ: Ինձ ոչ ոք երբևէ չի կարող ճնշել, բայց տագնապի մեջ գտնվող իշխանությունները քաղաքական ճնշումների փորձեր են կատարում: Զավեշտը հասել է նույնիսկ այնտեղ, որ քրեական գործերով վախեցնելով՝ միջնորդներ են ուղարկում, որպեսզի իմ քաղաքացիական գործունեությունը դադարեցնեմ և աջակցեմ իրենց: Ես որևէ մեկի աջակցելու խնդիր չունեմ»,- ասաց Սամվել Դարբինյանը:

Նրա խոսքով՝ իր համար անհայտ է մնում, թե քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք որտեղի՞ց են այդքան մանրամասն տեղեկություններ ստանում այդ քրեական գործերի մասին:

Հարցին՝ նո՞ր, թե՞ այնուամենայնիվ հին գործերով են սպառնում իրեն, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ ոչ. դրանք դեռ իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին վերաբերող շինծու գործեր են, որոնք ինչպես հարուցել են, այնպես էլ՝ փակել:

«Ավելի մանրամասներ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում բոլոր փակագծերը կբացեմ: Ուզում եմ, որ և իշխանությունները, և բոլորն իմանան՝ իմ պայքարը քաղաքական չէ, իսկ քաղաքացիական պայքարս հանուն հայրենիքի է, իմ երկրի ու պետականության»,- ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ անմիջականորեն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է ներգրավված իր նկատմամբ ճնշումներ իրականացնելու գործընթացում, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ այս պահին չեմ ուզում այդ հարցը մանրամասնել, ըստ անհրաժեշտության՝ դրան կանդրադառնամ:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan