2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Փաշինյանին զեկուցել է, որ անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացվում է
Գեղարքունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է:
Նա նշել է, որ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը:
Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո:
«Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու»,-ընդգծել է Փաշինյանը: