Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական եկեղեցի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Մոսուլի հայկական եկեղեցի, Twitter-ում հայտնել Է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինը:
«Նախքան Մոսուլից մեկնելը, Ֆրանցիսկոս պապն այցելել է սիրիական և հայկական եկեղեցիներ»,- գրել է Սան Մարտինը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Հռոմի պապը պատմական այցով մեկնել էր Իրաք։
Zham.am