Նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը. Արա Զոհրաբյան. Տեսանյութ
Մի շարք քաղաքացիներ և փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում։
Նրանք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
«Պահանջի ներկայացում ենք նախաձեռնել ՀՀ նախագահին։ Հասկանալի է, որ նախագահը հայտարարել է, թե չի ստորագրելու ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիրը։ Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ։ Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։
«Եթե ՀՀ նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչից ելնելով է նա վախենում վարչապետից, ինչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին», - ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am