ՌԴ-ի և Իրանի դեմ վարվող գլոբալ քաղաքականության շրջանակներում Հայաստանը շարունակում է Թուրքիայի և ԱՄՆ-ի համար մնալ ուղղակի որպես մանրադրամ. Տեսանյութ

Դիտել նաև
Այս ամենը Փաշինյանի արածն է, հետևաբար` ես չեմ հասկանում, թե ինչու է արգելափակվում Պաշտպանության նախարարության շենքը
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել Ջավախքում
«Ադրբեջանական բաստիոնը» մայրաքաղաքի սրտում պետք է ազատագրվի
Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով «Հայկական հարցը» լուծելու համար
«Իրավունքի ուժով» չի ուզո՞ւմ ՍԴ մուտքերը փակել տա
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան. «Երբ տեսնում ենք, որ, մի կողմից, ԱՄՆ-ը $150,000 դրամաշնորհ է հատկացնում ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների միջև բարեկամական հարաբերությունների վերականգնման համար»: Իսկ մյուս կողմից, մենք տեսնում ենք պաշտոնական Անկարայի կողմից Փաշինյանի աննախադեպ աջակցությունը, այս ամենից պարզ է դառնում, թե Փաշինյանի՝ իշխանության մնալն որ կենտրոնների համար է շահավետ: Հասկանալի է լինում, թե ովքեր կարիք ունեն այս տեսակի եւ որակի իշխանություն ունենալ ՀՀ-ում: Նա դեռ չի ավարտել իր առաքելությունը, քանի որ Հայաստանը դեռ գոյություն ունի:
Պետք է հասկանալ, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Թուրքիան, որը մեր պատմական թշնամին է, շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների իրական զարգացման մեջ: ՌԴ-ի և Իրանի դեմ վարվող գլոբալ քաղաքականության շրջանակներում Հայաստանը շարունակում է Թուրքիայի և ԱՄՆ-ի համար մնալ ուղղակի որպես մանրադրամ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am