Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն

Քանի դեռ Փաշինյանն իշխանության է, գերիների հարցը երբեք չի լուծվի

Ընդհանրապես գերիների հարցը շահարկման առարկա է դարձել գրեթե բոլորի կողմից: Այն շահարկվում է Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում, նույնը փորձում է անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անուղղակիորեն գերիների մասին չի ուզում խոսել նաև Թուրքիան: Հետաքրքիր է, որ գերիների վերաբերյալ ակտիվություն են ցուցաբերում Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը: Փորձենք հասկանալ, թե ինչու այդ խնդիրը չի լուծվում ու ինչ պետք է անել` այն լուծելու համար:

Այն, որ դա կարող էր շահարկման առարկա դառնալ Հայաստանի ներսում, հասկանալի է: Փաշինյանի թիմակիցներն այս հարցում մեղադրում են ընդդիմությանը` նշելով, որ նրանց պատճառով այս հարցը չի լուծվում, ընդդիմությունն էլ, իր հերթին, մեղադրում է Փաշինյանին, համարելով նրան «փալաս», որը չի կարող լուծել այս հարցը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ ունեն գերիների հարցում Մոսկվայում, Վաշինգտոնում ու Բրյուսելում, և ինչ նպատակներ են նրանք հետապնդում:

Ռուսաստան

Ռուսաստանի համար գերիների հարցի լուծումն անչափ կարևոր է, որպեսզի Հայաստանի, Ադրբեջանի հարաբերությունները լիցքաթափվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին:
Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ առանց գերիների հարցի լուծմանը Փաշինյանը չի կարող թույլ տալ ճանապարհ բացել Սյունիքով` Նախիջևանից դեպի Ադրբեջան:  

Այդ իսկ պատճառով էլ  Մոսկվան փորձում Է ճնշումներ գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս լուծի այս հարցը: Իսկ եթե այն չլուծվի, կրկին կմեծանա պատերազմի վտանգը, ինչը շահավետ չէ Ռուսաստանին:

ԱՄՆ, Եվրոմիություն

ԱՄՆ-ի ու Եվրոմիության համար նույնպես կարևոր է, որ գերիների հարցը լուծվի, և նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Արտաքուստ Արևմուտքի ու Ռուսաստանի դիրքորոշումներն այս հարցում նույնն են, սակայն նրանց մոտիվացիաներն են տարբեր:

Արևմուտքի համար անչափ կարևոր է, որ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը, իսկ առանց գերիների հարցի լուծման ու կոմունիկացիաների բացման դա հնարավոր չէ կյանքի կոչել:

Մոսկվայի համար Փաշինյանի իշխանության պահպանումը երկրորդական հարց է: Մոսկվան ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն պահպանվի ու ռուս-թուրքական բախում չլինի:

Իլհամ Ալիև

Ալիևը նույնպես դեմ չէ լուծել գերիների հարցը, բայց նա չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային և մտածում է, որ եթե նա գերիներին հանձնի  Հայաստանին Փաշինյանի կառավարման ժամանակ, ապա նա կկորցնի իր գլխավոր խաղաթուղթը Հայասատնի հետ հարաբերություններում: Եվ հատկապես Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից հետո Ալիևն իր ձեռքում էլ լուրջ խաղաթուղթ չի կարող ունենալ: Ալիևը հիշում է Էլչիբեյի պատմությունն ու շատ լավ հասկանում, որ Փաշինյանը Հայաստանում չի կարող երկար ապագա ունենալ: Այդ իսկ պատճառով էլ նա սպասում է, որ Հայաստանում կատարվի իշխանափոխություն, և միայն դրանից հետո, գերիների խաղաթուղթն օգտագործելով, նա կփորձի կորզել նոր զիջումներ նոր իշխանությունից, ու դրանով կկարողանա պահպանել այսօրվա «status quo»-ն Հայաստանի ու Արդբեջանի միջև:

Ահա թե ինչու Փաշինյանի իշխանության պարագայում գերիների հարցը, մեծ հաշվով, չի լուծվելու:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա նա այս հացրում ունի ամենադեստրուկտիվ դիրքորոշումը: Թուրքիան նույնպես շահագռգրված չէ, որ Ալիևը վերադարձնի գերիներին Հայաստանին, բայց այլ պատճառով: Ըստ թուրքական քաղաքական շրջանակների` եթե գերիները չվերադարձվեն Հայաստանին, ապա Փաշինյանը չի կարողանա բացել Սյունիքի ճանապարհը Նախիջևանից դեպի Ադրբեջան: Ինչը կնշանակի նոյեմբերի 9-ի պայմանվորվածությունների կոպիտ խախտում և լեգիտիմ հիմք կտա Թուրքիային նոր ռազմական գործողություններ սկսել արդեն Սյունիքի ուղղությամբ:

Մեծ հաշվով, Թուրքիային այսօրվա «status quo»-ն, ի տարբերութուն Ադրբեջանի, այդքան էլ շահավետ չէ: Թուրքիան անբավարարաված է մնացել այս իրավիճակից: Ահա թե ինչու նա ուզում է փոխել այս «status quo»-ն, որպեսզի վճռականորեն մեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Ահա թե ինչու Թուրքիայի համար նույնպես գերիների խաղաթուղթը անչափ կարևոր է:


Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan