Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել

Եթե փորձեն ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել ևս՝ ձերբակալել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ

Եթե հանրապետության նախագահը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի հարցով չդիմի Սահմանադրական դատարան, կարելի է նախագահի գործողությունները որակել պարզ դավաճանություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թեև նախագահը դեռ մեկ օր ժամանակ ունի, սակայն, նա քիչ հավանական է համարում նախագահի կողմից այդ հարցով ՍԴ դիմելը։

«Նախագահը, եթե չդիմի ՍԴ, հակասում է իր գործողությունների տրամաբանությանը, որովհետև, երբ առաջին անգամ վարչապետին վերադարձրեց հրամանագրի նախագիծը, առարկությունները հիմնավորում էր նրանով, որ վարչապետի առաջարկությունը հակասում Սահմանադրությանը։ Եթե այդ հիմքով էր վերադարձրել, պարտավոր էր նաև դիմել ՍԴ»,-ասաց նա՝ նշելով, թե մանիպուլյատիվ էր Արմեն Սարգսյանի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը։

«Այն ժամանակ, երբ օրենքում այդ հակասահմանադրական փոփոխությունը կատարում էին, նա մինչև ստորագրելն իրավունք ուներ վետո դնել և դիմել՝ ՍԴ դրանով արգելափակելով, որ այդ հակասահմանադրական դրույթը օրենքի ուժ ստանա։ Այս պարագայում դրա մասին հիշելն առնվազն ծիծաղելի է»,-նշեց նա։

Ըստ Այվազյանի՝ իրավական պաշտպանության կառուցակարգերը դեռևս չեն ավարտվել, և եթե նախագահը չդիմի ՍԴ, Օնիկ Գասպարյանն անմիջապես կարող է վարչապետի միջնորդությունը բողոքարկել Վարչական դատարան, որ վերջինս կասեցնի վարչապետի այդ ակտը՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։ «Կարծում եմ՝ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին խոսելը վաղ է, և նա իրավական պաշտպանության միջոցներից կօգտվի»,-նշեց սահմանադրագետը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքական իշխանությունը փորձում է քրեական գործ հարուցել Օնիկ Գասպարյանի նկատմամբ, Այվազյանն ասաց․

«ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելն անհեթեթություն է, որովհետև որևէ հանցակազմ չկա։ ԶՈւ առաքելությունը ժողովրդի անվտանգությունը, հայրենիքի պաշտպանությունն է։ ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ պաշտպանում է ժողովրդի իրավունքները և կանգնած է ժողովրդի թիկունքին։ Դա դիտարկել որպես հանցագործություն և այդ հիմքով փորձել գործ հարուցել, առավել ևս ձերբակալելը, կարելի է հայրենիքի դավաճանության շարունակություն դիտարկել»,-ասաց Վարդան Այվազյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan