Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Լուսանկար Այս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ դա ներկայացնելով որպես վստահության երթ
17
Վահրամ Սահակյանի ներկայացումը չեղարկելու սպառնալիք են արել թատրոնի տնօրենին Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Թուրքիան ծաղրում է Ռուսաստանին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է արձագանք ստանալ Արցախում Ընտրություններից առաջ Փաշինյանը նպատակ ունի սեփականաշնորհել ողջ դատական համակարգը Փաշինյանի ցինիզմը՝ Օնիկ Գասպարյանի` պատերազմի շարունակության վտանգների մասին իբր չզգուշացման վերաբերյալ, սահմաններ չունի Փաշինյանը հունիսի 20-ին ընտրություններ նշանակեց, որպեսզի մայիսի 9-ին վարչապետ չլինի՞ Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, տարհանվել է 11 հիվանդ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը,դա է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը Փաշինյանն Արցախում կորուստների համար մեղադրել է Ռուսաստանին. Տեսանյութ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ նախագահ են ուզում նշանակել Գագիկ Ջհանգիրյանին Պատերազմ Արցխում
Քոմենթ ջնջող ուսապարկ տեսե՞լ եք Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը՝ Politique Internationale-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել Սեյրան Օհանյան. «Անդրանիկ Քոչարյանը խոսում է իմ կնոջ հագուստների մասին…Թող ասի՝ ո՞ր զգեստն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա» Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհն ու երկաթգիծը, նրանց աշխատավարձերը 4-5 անգամ պակասել են․ Թագուհի Թովմասյան Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է Առողջապահության նախարարությունը հղիներին հորդորում է կորոնավիրուսի նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները Նոր Հայաստանի ոսկե ձվերը Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին Բայրաքթարը Վայոց Ձորի մարզում է Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով չէր կարող զբաղեցնել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը. Տ. Խաչատրյանը դիմել է դատարան Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա․ Վալերիյ Օսիպյանը՝ ընտրությունների մասին Վահրամ Սահակյանի ներկայացումը չեղարկելու սպառնալիք են արել թատրոնի տնօրենին ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան Ադրբեջանի և Իրանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Թորոս գյուղում զոհված 3 հերոսների անունով դասասենյակ է բացվել Հայաստանի «փրկության» ճանապարհը Զինծառայողների աճյունների որոնումները երեկ ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Լուսանկար Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով Գիտակից հայերի համար ծանր երեք տարիներ էին՝ ողբերգական եզրահանգմամբ Սկի կինո նկարելուց էսքան կամեռա չկա ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ Հրվ. Կովկասի հարցերով մշտական ներկայացուցչի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ Էրիկի աչքերը ես երբեք չեմ մոռանա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 33 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 207 973 է, մահվան դեպքերինը՝ 4837 Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր մարտեր են սպասվում Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է Բոլորս կարծում էինք, որ Էրիկը գերի է, կադրերը տեսել ենք, բայց պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ Մեր նպատակը Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծումն է․ Մգեր Արմենիա. Տեսանյութ Նախագահի հույսով․ ԱԺ-ի՝ մեծ աղմուկով ընդունած օրենքը մշուշոտ ապագա ունի Պատկերավոր ասած, Քարվաճառը, Շուշին և Քաշաթաղը և ոչ մի դեպքում չեն կարող տեղավորվել վաչկատունի նույնիսկ ամենամեծ վրանում Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա տուժած Ե՞րբ եք դադարելու «ստռախովկայի» համար բողոքներ ներկայացնելը, թե՝ իրոք կարծում եք, որ բոլոր դեպքերում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ է Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների «Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով»․ Նաիրի Հոխիկյան Մհեր Մկրտչյանի ֆիլմը բոլորիս մասին է` նիկոլին հավատացողների ու չհավատացողների մասին, դավաճանների ու իրենց տեսակը ընտրածների մասին է Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին՝ որոշ պաշտոնյաների անօրեն, ձեւախեղված հանրային վարքի առթիվ քննություն իրականացնելու նպատակով Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմտամետները շատ լինեն Ոչ պատերազմը, ոչ համավարակը չեն խանգարել, որ մարզեր այցելեն Հայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծափահարությունների ներքո Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծրագիրը

ՀՀ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով կարող է Սահմանադրական դատարան դիմել մինչև մարտի 9-ը ներառյալ. Արամ Օրբելյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը Linkedin-ի իր էջում ծավալուն վերլուծություն է ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահի կողմից ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ժամկետների հետ: 

Ստորև ներկայացված վերլուծությամբ փաստաբանը եզրահանգման է գալիս, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: 

«Վերջին շաբաթվա ընթացքու տարբեր կարծիքներ հնչեցին առ այն, թե ինչ ժամկետում պետք է Հանրապետության նախագահը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իրեն ներկայացված վարչապետի միջնորդությանը կից ներկայացված նախագահի հրամա­նագրի նախագծի սահմանադրականության հարցը (Օնիկ Գասպարյանին ՀՀ Գլխավոր շտաբի պաշտոնից ազատելու մասին): Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էի, որ գործընթացն առոչինչ է, և չի առաջացնում իրավական հետևանքներ, և որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել (չունի որոշման ազատություն) Սահմանադրական դատարան:

Քննարկման առարկ է դարձել, թե ինչ ժամկետում է Հանրապետության նախագահը պարտավոր դիմել Սահմանադրական դատարան: Որոշ վերլուծություններում նշվում է, որ Նախագահը պետք է Սահմանադրական դատարան դիմել վարչապետի կողմից առաջարկությունը կրկին ներկայացնլեուց հետո եռօրյա ժամկետում, մյուսները նշում են, որ եռօրյա ժամկետը պետք է հաշվարկվի Հանրապետության նախագահի կողմից առա­ջին անգամ ներկայացված միջնորդությունը վերադարձնելուն հաջորդող հինգօրյա ժամկե­տից հետո (այսպես կոչված ութօրյա ժամկետ):

Սույն վերլուծությամբ հիմնավորում ենք, որ Հանրապետության նախագահն իրա­վասու է Սահմանադրական դատարան դիմել ութօրյա ժամկետում:

1. Ժամանակագրություն

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

2021 թ. փետրվարի 27-ին Հանրապետության նախագահն արձանագրել է,

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:
Համապատասխանաբար, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

2021 փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում արձանագրել է

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին:

2021թ. մարտի 1-ին Հանրապետության նախագահը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես արձանագրել է՝

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով
Այսպիսով, ժամկետների մասին հիմնական հարցադրումը հետևյալն է՝ որ առաջարկվող նախագաիծը չի համապատասխանում Սահմանադրությանը (ինչպես նշված է հաղորդագրության մեջ), մինչև երբ է իրավասու Սահմանադրական դատարան դիմել Հանարապտեության նախագահը՝ մինչև մարտի 4/5-ը (առարկությունները ստանալուց հետո երրորդ օրը /կամ դրան հաջորդողղ օրը - ակտերի ուժի մեջ մտնելու օրը (վերջին օրը կամ հաջորդ օրը) սույն վելրուծության առարկայից դուրս է, դրա համար առանձին չեմ անդրադառնում/, թե մինչև մարտի 7/8 - քանի որ ոչ աշխատանքային օր է, ապա՝ մինչև մարտի 9՝ իր առարկությունները վարչապետին ներկայացնելուց հետո ութերորդ օրը (առարկություններն ընդունելու համար նախատեսված հինգօրյա ժամկետից ավարտից հետո երրորդ օրը):

2. գործող իրավական ակտերի վերլուծություն

Որպես հարցի քննարկման առաջին կետ պետք է անդրադառնանք Սահման­դրության տեքստին: Համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի (որը կարգավորում է Հանրապետության նախագահի իրավական ակտերը և դրանց ընդունումը) 2-րդ և 3-րդ մասերի

«2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդ­վածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առա­ջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրա­պետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:»
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի իրավասությունը սահման­ված է Սահմանադրության 168-րդ հոդվածում, որի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն

«Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մա­սին օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետու­թյան նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառա­վարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.

Սահմանադրության 169-րդ հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատա­րան դիմելու հետ կապված իրավահարաբերությունները (ով կարող է դիմել որ հարցով): Նշված հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի համաձայն՝

«1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝

4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդ­վածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչ­պես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպ­քե­րում.»

Նշված նորմերի վերլուծությունից կարելի է կատարել երկու եզրահանգում

Սահմանադրությունը տարանջատում է Հրամանագրերի սահմանադրականնու­թյան հարցով ՍԴ դիմելու (168-րդ հոդվածի 1-ին կետ) և վարչապետի առաջարկու­թյանը կից ներկայացված հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով (139-րդ հոդվածի 2-րդ մաս) Հանրապետության նախագահի՝ Սահմանա­դրական դատարան դիմելու դեպքերի միջև, և
Սահմանադրական դիմելու հարցով որևէ ժամկետ ուղղակի կերպով (explicit) Սահմանադրությամբ սահմանված չէ, սակայն նշվածը կարող է բխել այլ նորմերի վերլուծությունից, ինչի մասին ավելի մանրամասն կներկայացնենք ստորև:

Միևնույն ժամանակ Սահմանադրության 139-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարան դիմելու՝ Հանրապետության նախագահի իրավասությունը (և դրա իրագործման ժամկետը) կապում է համապատասխան ակտի ուժի մեջ մտնելու հետ: Չնայած ուղղակիորեն ժամկետային սահմանափակում չկա, սակայն ըստ էու­թյան Սահմանադրությունը դա փոխկապակցում է ակտի՝ ուժի մեջ մտնելու հետ: Ասյինքն Հանրապետության նախագահը 139-րդ հոդվածի 2-րդ մասով իրավասու է դիմել Սահմա­նադրական դատարան ցանկացած ժամանակ, քանի դեռ նախագիծը իրավունքի ուժով չի մտել ուժի մեջ (դրանից հետո Հանրապետության նախագահը կարող է վիճարկել արդեն իսկ ուժի մեջ տած հրամանագրի սահմանադրա­կանությունը 168-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա):

Հիմնական վեճը ժամկետների հետ կապված առաջանում է օրենսդրությունում առկա հնարավոր հակասությունների պատճառով (իրականում հակասու­թյուն չկա, ինչպես ցույց կտրվի ստորև):

Ժամկետները հստակեցված են Սահմանադրական դատարանի մասին սահմա­նադրական օրենքով (ՍԴ մասին օրենք) և նաև ժամկետներ են սահմանված Զինվորա­կան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով (Զինծառա­յու­թյան օրենք)

Այսպես ՍԴ մասին օրենքի 86-րդ հոդվածը կարգավորում է 139-րդ հոդվածի 2-րդ մասով [150-րդ հոդվածով] նախատեսված հարցերով գործի քննությունը Սահմանա­դրա­կան դատարանում: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դի­մում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավա­սու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առա­ջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:»

Միևնույն ժամանակ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածը կարգա­վորում է ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն (վաչապետը միջնորդու­թյունը ներկայացրել է նշված իրավական հիմքով, և անկախ դրա իրավաչափ ու կիրա­ռելի լինելու կամ չլինելու հանգամանքից Սահմանադրական դատարան դիմելու հարցը կարգավորվում է նաև այս մասով) Հանրապետության նախա­գահի հրամանագիր ընդունելու կարգը (ներառյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը): Համաձայն նշված հոդվածի 3-5-րդ մասերի՝

«3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապե­տության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախա­գահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստո­րագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:»

Այսպիսով ՍԴ մասին օրենքը (որը Սահմանադրական դատարանի գործունեու­թյունը կարգավորող օրենքն է) սահմանում է եռօրյա ժամկետ՝ Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու դեպքում սահմանադրական դատարան դիմելու համար:

Միևնույն ժամանակ ՍԴ մասին օրենքը չի կարգավորում (և վերջինիս կարգավորման առարկայից դուրս է) վարչապետի կողմից առարկությունները ընդու­նելու կամ չընդունելու հարցը, ներառյալ դրա ձևը և ժամկետները):

Դրան զուգահեռ Զինծառայության մասին օրենքը՝ ի հավելում Սահամնադրական դատարան դիմելու ժամկետի (կրկին եռօրյա ժամկետ է սահմանված, ինչով և այն համապատասխանում է ՍԴ մասին օրենքին), նաև սահմանում է վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընունելու կարգը, այն է առարկությունները ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետը չի դիմում Հանրապետության նախագահին դրանք ընդունելու մասին, կամ Հանրապետության Նախագահին վերադարձնում է միջնորդությունը և անցնում է հինգ օր:

Այսինքն, Նախագահի առարկությունները համարվում են չընդունված միայն Հանրապետության նախագահի կողմից առարկությունները ներկայացնելուն հաջորդող հինգերորդ օրը և ոչ ավելի շուտ:

Նշված օրենքների համադրված վերլուծությունը բխում է նաև նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոններից: Այսպես Նորմատիվ իրավական ակտերի 41-րդ հոդվածը սահմանում է նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոնները, համաձայն որի

«1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առ­նելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտու­թյունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմա­տիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբե­րու­թյունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»

Նշվածի համաձայն պետք է հաշվի առնել ՍԴ մասին օրենքում սահմանված ժամ­կետների դրույթների (դրանց հաշվարկման սկզբի հարցը որոշելիս) ընդունման նպա­տակը և ընդհանուր առմամբ Սահմանադրական կարգավորումները: Նշվածի համաձայն օրենքների մեկնաբանման կարևորագույն կանոններից է դրանց՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանումը:

Այսինքն, եթե հնարավոր է երկու մեկնաբանություն (եռօրյա ժամկետը հաշվում են վարչապետի գրությունը Հանրապետության նախագահի կողմից ստանլու պահից և եռօրյա ժամկետը հաշվարկվում է առարկություններ ներկայացնելու հնգօրյա ժամկետը անցնելու պահից), պետք է ընտրվի այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատաս­խանի օրենսդրի կամքին և Սահմանադրությանը (և սահմանադրի կամքին):

Այս համատեքստում կարևոր է Սահմանադրության կարգավորումները Նախա­գահի կարգավիճակի և գործառությների վերաբերյալ, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելու նպատակը: Այսպես, համաձայն Սահմա­նա­դրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝

«2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:»

Նշված գործառույթից և Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների համադրված վերլուծությունից բխում է, որ Հանրապետության նախագահը իրավասու է դիմել Սահմանադրական դատարան ցանկացած ակտի սահմանադրականության հարցով՝ առանց ժամկետային սահմանափակման:

Հետևաբար 139-րդ հոդվածի 2-րդ մասի գործերով Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելն ունի միայն մեկ նպատակ, դա գործընթացների բնականոն ընթացքը չխաթարելն է: Իրականում նշված ժամկետը նախատեսվել է ոչ թե որպես ժամկետային սահմանափակում Սահմա­նադրական դատարան դիմելու համար (ի հա­կադրություն անհատական դիմումների համար նախատեսված ժամկետների), այլ նախատեսված է հրամանագրի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու իրավական ֆիկցիան իրագործելու նպատակով: Ինչպես նշվեց վերը Հանրապետության նախագահը կարող է դիմել դատարան նշված հիմքով այնքան ժամանակ, քանի դեռ ակտը ուժի մեջ չի մտել իրավունքի ուժով, հակառակ դեպքում կստացվի դեպք, որ Հանրապետության նախա­գահը զրկված կլինի իրավական ակտը (կամ նախագիծը) Սահմանադրական դատարա­նում վիճարկելու հնարավորությունից և հետևաբար զրկված կլինի Սահմանադրության պահպանման իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից, ինչը որևէ մեկնա­բանության արդյունքում չի բխում Սահմանադրությունից:

Միանշանակ է, որ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի հիման վրա նախատեսված նախագահի հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի կողմից դրա սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, ուժի մեջ կմտնի Հանրապեության նախագահի առարկությունները վարչապետին ներկա­յացնելուց հետո դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու համար նախատեսված հնգօրյա ժամկետը ավարտվելուց հետո եռօրյա ժամկետը լրանալցու հետո (չորրորդ օրը), և ոչ ավելի շուտ:

3. Ժամկետների հարցով այլ մեկնաբանության «անհեթեթ» հնարավոր հետևանքները, որպես ևս մեկ մեկնաբանության գործիք

Ժամկետների հարցով տարբերվող մեկնբանությունը բերում է նաև այլ հակա­սության (կազուսային վիճակի): Զինապարտության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորում են այն դեպքը, երբ Հանրապետության նախագահը ամեն դեպքում օրենքով սահմանված ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան: Համաձայն նշված կարգավորումների՝

«4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչա­պետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջար­կությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստո­րագրում է հրամանագիրը:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապե­տի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկու­թյունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վար­չապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն»:

Օրենքը չի սահմանում, թե ինչ պետք է լինի, եթե ակտը դեռևս ուժի մեջ չի մտել (քանի որ օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան), իսկ վերջինս այլ կերպ մեկնաբանելով ՍԴ մասին օրենքը վարույթ չի ընդունում դիմումը, նշելով որ այն չի ներկայացվել ՍԴ մասին օրենքով սահմանված ժամկետում: Այդ դեպքում առկա չի լինի ոչ Սաահմանադրական դատարանի որոշում հրամանագրի նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանա­չելու, ոչ էլ հակասող ճանաչելու վերաբերյալ: Այս դեպքում փաստացի ակտը ուժի մեջ չի մտնի, սակայն նախագծի սահմանադրականությունը նույնպես քննության առարկա չի դառնա: Կստացվի, որ Հանրապետության նախագահը ստանում է գործիք խաթարելու խորհրդարանական երկրին բնորոշ գործընթացները:

Հետևաբար տվյալ երկու օրենքերի մեկնաբանման ցանկացած կանոնի կիրառման դեպքում պետք է գալ եզրահանգման, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan