Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ

Դիտել նաև
Տավուշի մարզպետի պաշտոնը պետք է զբաղեցներ մի մարդ, որը մարզում ձայներ կապահովեր իշխանության համար․ Սոֆյա Հովսեփյան
Բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելը, ռուս զինծառայողների այցերը Տավուշ մշտական բնույթ են կրում. մարզպետ
Գլխավոր շտաբը ճշտում է Տավուշի սահմաննե՞րը
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Տավուշում խուճապ չկա, բայց ինչ-որ բան է կատարվում
ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշվում է հաղորդագրությունում: