Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությանը. ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյան
Դիտել նաև
Ինչո՞ւ ենք էս օրին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Դրա համար էլ էս օրին ենք
Ռազմական ոստիկանության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է
Ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել համոզել գեներալիտետին. Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել
Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Aravot.am-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում: Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»: