Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում

Դիտել նաև
Ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկը՝ Արշակ Կարապետյանը նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում
Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն. Տ. Աբրահամյանը հայ գերիների վերադարձի մասին
ԶՈՒ-երում բարեփոխումներից խոսում են մարդիկ, որոնց կյանքի նպատակը եղել է այդ բանակի կազմաքանդումը
Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ
Ռուս-ադրբեջանական հարաբերություններն հարթ չեն. Ադրբեջանը դեռ չի վավերացրել խաղաղապահ առաքելության մանդատը
Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի անցկացնում։
Ռազմական նոր իրողությունների պայմաններում զորակոչ, մարտական հերթապահության նախապատրաստում և հերթափոխ, ուսումնական գործընթաց։ Մի խոսքով, ակտիվ անցուդարձ։
Հետպատերազմական փուլում, յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան՝ վերևում թվարկածս թեմաները միայն հերիք են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնելու, քննարկելու, բանավիճելու և փոփոխություններ առաջարկելու համար։
Սակայն երկրի վիճակը, օրակարգ փոխելու առաջնահերթությունը մեզ անընդհատ ստիպում է այդ փոփոխությունները դիտարկել մեկ հարցի կոնտեքստում՝ վարչապետի և նրա քաղաքական թիմի հեռացման։
Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից