44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում
Դիտել նաև
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Պատերազմից հետո, գյուղատենտեսությունն աղետալի վիճակում է. Գորիս համայնքի արոտավայրերի, ցանկատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է
Լեւոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գորիս–Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում. Իրինա Յոլյան
«Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է». Իրինա Յոլյան
Ես էլ ասեմ երեկ ինչի՞ իշխանական լրատվամիջոցները իրար հերթ չէին տալիս, թե Սյունիքի համայնքների ղեկավարների հարցերը պետք է շտապ լուծվեն։ Նրանք խանգարում և խանգարելու են այս դավադիր գործարքի կայացմանը, բացասական են արձագանքում թշնամու ամեն շարժին, խոչընդոտում են Զանգեզուրում ալիևի տնավորվելուն։
44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում։ Թուրքը խրամատ է փորում, բայց քարոզչամեքենան դեռ ասում է` հաղթելու ենք, ֆեյքաբուծարանն էլ կազմ-պատրաստ թիկունքը պահում է։ Չենք սթափվում անգամ այս չարիքի սպառնալիքներից` տեսնելով, որ թշնամին կտոր-կտոր մասնատում է մեր երկիրը։
Եթե ուշքի չգանք, վերջում մնալու է Երևանի հրապարակը, բեմին գոռգոռող կապիտուլյանտը, մի քանի երեսփոխան։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից