Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել. Արշավիր Ղարամյանը՝ Արմեն Սարգսյանին
13
Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը «Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև Ազգային ժողովի հերթական նիստերն են. օրակարգում 33 հարց է, այդ թվում Դատական օրենսգրքի փոփոխությունները. Ուղիղ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊ Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Փաշինյանն ուղղում է փոխկապը և իր «շպարգալկան» ՌԴ նախագահի հետ հանդիպման համար. Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման չհրապարակված կադրեր. Տեսանյութ Ի՞նչ քաղաքական առևտուր են սկսել Միացյալ նախանգներն ու Ադրբեջանն` Արցախի շուրջ Պատերազմ Արցխում
Սամվել Բաբայանի ստի հետքերով. Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, հրահանգել է արգելել փորձառու զինվորականների մուտքը հրամանատարական կետ Ինչու է Ալիևը, խոսքը փոխելով, ՀՀ-ում նախընտրական շրջանում «պադդերժկավատ» անում «նախկինների» դեմ պայքարող Հայաստանի իշխանություններին «Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են՝ ոչ ավել, ոչ պակաս». Արման Աբովյանը հայերի ցեղասպանության մասին. Տեսանյութ Խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում ի հեճուկս Ալիևի. Լենա Նազարյան. Տեսանյութ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ ՀՀ իշխանությունները Կանադային չեն տվել «Բայրաքթար»-ներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի «Իրավունքի ուժով» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ Արցախի ԱԳՆ ղեկավար. Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի Պատերազմին կամավոր մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Փաշինյանն արդեն հաթաթա ա տալիս. մանրամասներ՝ անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից. Տեսանյութ Իշխանությունը թքած ունի գերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան Առողջապահության նախարարությունը հրապարակել է կամավոր պատվաստված քաղաքացիների անունները Կայացել է Անվտանգության խորհրդի նիստ Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Երկիրը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի, ո՞վ փող կդնի. Արա Գալոյան. Տեսանյութ Կգա ժամանակը, որ մենք կվերադառնանք Երևան. Իլհամ Ալիև Ասում են՝ պատերազմը, սահմանային դիրքերը հանձնելը, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, բա ի՞նչը քաղաքականացնենք, ձեր տգիտությունը. Էլինար Վարդանյան Մենք ակնկալում ենք աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից․ Ալիևը ուղիղ խոսքով դիմեց Հայաստանի սորոսակններին և մյուս գրանտակերներին Մենք պետք է ապագայում կորոնավիրուսի արձանը դնենք, որը հետ գցեց հանրաքվեով երկիրը տապալելը․ Իսագուլյան. Տեսանյութ Իրականում պատկերը սենց պետք ա լիներ… Բաքվի բռնապետի այսօրվա ելույթը անհասկանալիորեն խեղաթյուրված, կամ կոնտեկստից կտրված թարգմանաբար ներկայացվել է մեր հանրությանը. թարգմանություն Դուք ձեզ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ եք․ լրագրողը՝ «Իմ քայլի» նոր պատգամավորին. Տեսանյութ ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Պատժի անխուսափելիությունը․ Գեղամ Նազարյանի հոդվածը Սահմանադրական դատարանի վճիռը՝ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման վերաբերյալ դիմումի մասին Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով քովիդ թեստ է հանձնել, դատական նիստը հետաձգվեց Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը Կառուցելով հարաբերություններ․ Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոս Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա Խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս մի նավում ենք, եթե այն խորտակվի, կխորտակվենք բոլորս, իսկ Փաշինյանը կարողանում է թիավարել այդ նավը․ իմքայլական պատգամավոր. Տեսանյութ Նիկոլը ընտրությունները կվերածի կատակերգության. Անդրանիկ Միհրանյանի ասուլիսը. Տեսանյութ Արցախի անհետ կորած հերոսի հորեղբայրն այնքան էր վրդովվել, որ համայնքում ուզում է արգելել ընտրությունը. Տեսանյութ Իմքայլականներ, ձեզ պետք էր, որ Ալիևը հայ զինվորի խրտվիլակ սարքեր, ցցեր Բաքվում, որ նո՞ր հասկանայիք «կառուցողական» դեգենռատի բարբարոս լինելը «0,5» Հովի՛կ, հիմա Իլհամի դեմքի ինչո՞վ ես ուրախանում Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Տեղեկություններ կան, որ բնակիչների համար գազի գինը կբարձրանա, ի՞նչ եք պատրաստվում անել. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ

«Վնգստացող» արտահայտության հետեւանքով դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների

Իմքայլականներն այս շաբաթ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «ինադու», տապալեցին վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին նրանց ընտրությանը։ Առաջադրվել էր երեք թեկնածու՝ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ԲԴԽ անդամ, գիտնական Արմեն Հայկյանցն ու Սյունիքի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը։

Արսեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքում մի փոքր դժվար է դա տապալում գնահատելը, քանզի ԱԺ կանոնակարգ օրենքով առավելագույն ձայներ հավաքածները դեռ երկրորդ փուլ են գնում, եւ ինքն ու Հայկյանցն առավելագույն ձայներ են հավաքել՝ համապատասխանաբար 15 ձայն՝ ինքը, 13 ձայն՝ Հայկյանցը։ Իսկ քանի որ Սամվել Գրիգորյանն էլ վերջին պահին չէր ցանկացել մասնակցել, ուստի նրա օգտին չէին քվեարկել, այսինքն՝ զրո ձայն էր ստացել։ Բայց արդեն երկրորդ փուլում որեւէ մեկի ընտրվելու համար անհրաժեշտ է, որ նրա օգտին պատգամավորների թվի 3/5-ը քվեարկի, ու եթե այս անգամ էլ «Իմ քայլը» տապալի, ստիպված նորից են սկսելու գործընթացը։

- Պարոն Մկրտչյան, «Իմ քայլի» պատգամավորների կողմից ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված արշավն ինչպե՞ս եք գնահատում։

- Չեմ կարող գնահատական տալ, ուղղակի ինքը խիստ քաղաքականացված է, էնպես որ, ես էդ հարցին նույնիսկ մոտ չեմ գա։

- Իհարկե, Դուք կաշկանդվածություն ունեք՝ քաղաքական հարցերի պատասխանելու, բայց այսօր ակամա դատական համակարգը ներքաշվել է  քաղաքական պրոցեսների մեջ, որքան էլ դուք չցանկանաք զբաղվել քաղաքականությամբ, մեկ է՝ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները ձեզանով զբաղվում են։

- Դե, մի քիչ դժվար է ասել, որ դատական համակարգը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, քանի որ դատական համակարգը չի ներքաշվում, այլ քննում է կոնկրետ գործեր։ Դեպքը կոնկրետ ԲԴԽ նախագահի արած հայտարարության ընկալման հետ է կապված, հետեւանքների եւ կոնկրետ անձի։ Ազգային ժողովի էդ ամբողջ քննարկումների ընթացքում ուղիղ շեշտադրում էին անում, որ հենց հայտարարությանն է վերաբերում, որ հենց հայտարարությունից բխող իրենց վերաբերմունքն էին արտահայտում, այսինքն՝ էդ շեշտադրումը պատգամավորները կատարել էին, եւ ճիշտ չի լինի ասել, որ դա դատական համակարգին էր ուղղված։

- Բայց սա առաջին դեպքը չէ, Վարդազարյանի դեմ արշավը մի կողմ թողնենք, դրանից առաջ էլի են քաղաքական արշավներ կազմակերպվել դատական համակարգի նկատմամբ, օրինակ՝ դատարանների դռներն էին շրջափակել։

- Դատական իշխանության նկատմամբ որեւէ քաղաքական արշավ ինձ համար ընդունելի չէ։ Կան բազմաթիվ այլ գործիքակազմեր, եւ դրանք, բնականաբար, կարելի է կիրառել։

- Նաեւ երկրի ղեկավարի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է հնչել, հետո այդ արտահայտությունը շրջանառվեց Ազգային ժողովում, պատգամավորներն այդպես անվանեցին ԲԴԽ նախագահին։

- Ես էդ արտահայտության շրջանառության, դրա բացասական հետեւանքների մասին արդեն շատ հստակ արտահայտվել եմ Ազգային ժողովում, իմ մոտեցումը հստակ է՝ այդ արտահայտության օգտագործման հետեւանքը բերեց նրան, որ դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների։ Եվ ես խնդիր էի տեսնում, որ նման ազդեցություն ունեցող դահլիճից այդ խոսքը հնչեցնելով՝ այս հասարակության՝ արդար դատավոր ունենալու իրավունքը, ըստ էության, խեղաթյուրվում է։ Դրա համար ես խնդրեցի բոլորին՝ չօգտագործել ուղղակի այդ հասկացությունը։

 

- Դուք է՞լ եք կարծում, որ դատական համակարգն այս իշխանության օրոք էապես անկախացել է, ինչպես ԲԴԽ նախագահն էր ասում։

- Դատական իշխանությունն անկախ գործում է, եւ բավականին անկախ ու ազատ են գործում դատավորները, դրա վառ օրինակը հատուկ կարծիքների քանակն է։ 

- Գործադիր իշխանության կողմից ճնշումներ չկա՞ն դատական իշխանության նկատմամբ՝ թեկուզ հայտարարությունների տեսքով։

- Չէ, ճնշում դատավորը ո՞նց կզգա, դրանք երեւույթներ են, որոնք եղել են, կան, կլինեն, դա ո՞նց կարելի է համարել գործող դատավորի նկատմամբ ճնշում։

- Խոսքը նման արտահայտություններ թույլ տալու, Ազգային ժողովում ԲԴԽ նախագահին նման վերաբերմունքի արժանացնելու մասին է, դա ճնշում չէ՞։

- Դատական իշխանություն կրողներն ունեն վարքագիծ՝ չենթարկվելու բոլոր տեսակի ճնշումներին, այդ թվում՝ չվախենալ որեւէ քննադատությունից։ Այնպես որ, «դատական իշխանությանը ճնշել» ասելը շատ բարդ գործընթաց է։

- Իհարկե, մենք տեսնում ենք, որ դատավորները բավականին համառորեն դիմադրում են այդ ճնշումներին, բայց ոմանք նկատում են այս իշխանությունների կողմից դատական համակարգը եւս՝ որպես կայացած ինստիտուտ, կազմաքանդելու, խարխլելու միտում։

- Չէ, ես նման միտում չեմ տեսնում, ավելին, ես տեսնում եմ բոլոր քաղաքական հայտարարություններում, որ դատական իշխանության անկախությունն իրենց քաղաքական նպատակն է, ուղղությունն է եւ այլն։ Ձեր ասածը, երեւի, առանձին գործողություններ, առանձին դեպքեր են, որ չեն կարող գնահատվել որեւէ ձեւով դատական իշխանության կազմաքանդում եւ այլն։ Բայց այն, որ գործող իշխանությունը հստակ է արտահայտվել, եւ վերջին այդ քննարկումները նորից խոսում էին իրենց մոտեցումների մասին, որ իրենց ձգտումը, համենայնդեպս՝ ես այդպիսի ընկալում ունեմ, այն է, որ մենք ունենանք երկրում անկախ դատական իշխանություն, եւ դա տեսանելի էր:

«Հրապարակ»

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan