Հրդեհ Գյումրիում. տան բազմոցին հայտնաբերվել է բնակչի դին
Դիտել նաև
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Երևանում վրաերթի է ենթարկվել երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. վարորդը եղել է ոչ սթափ
Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է...․ «Փաստ»
«Վերնագրակառավարվող», մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող․ «Փաստ»
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։