Մարտի 7-ին հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը. բոլորը հրավիրվում են Շուռնուխ
Դիտել նաև
Իշխանությունը նորից տապալել է Շուռնուխի նոր թաղամասի հանձնման ժամկետները
Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից
ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները․ Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց
Շուռնուխի համար այլընտրանքային ճանապարհն այս պահին չի գործում. գյուղապետ
Հարգելի հայրենակիցներ
Մարտի 7-ին բոլորին սիրով հրավիրում ենք Շուռնուխ․ հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում։
Հանուն հայկականության վերադարձի, մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի։ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին ենք։ Մարտի 7-ին, ժամը 14։00-ին կմեկնարկվեն միջոցառումները։ Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ուտելիքներով, Շուռնուխում ամբողջ օրը մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ կլինեն։
Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից