Կապանում համայնքապետի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ու Արցախի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին. Լուսանկար
Դիտել նաև
Ցանկացած պահի առավոտյան մեզ ասելու են՝ փակ է այլևս Կապանի մուտքը․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանցիների կողմից կրակելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ խոսնակ
Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է
Կայացել է Կապան-Երևան չվերթը, ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը
ԱՅՍՕՐ ՍՊԱՐԱՊԵՏԸ ԿԴԱՌՆԱՐ 62 ՏԱՐԵԿԱՆ
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Բաղաբուրջի հուշահամալիրում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում: Այս տարին ևս բացառություն չէր: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների, զորամասի զինվորականների ուղեկցությամբ այցելել է հուշահամալիր՝ ծաղիկներ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել նաև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։