«Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը Մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու Ներդրումային միջավայրի բարելավումը 1998-2007-ին կտրուկ մեծացրեց հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ
13
Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Փաշինյանն ուղղում է փոխկապը և իր «շպարգալկան» ՌԴ նախագահի հետ հանդիպման համար. Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման չհրապարակված կադրեր. Տեսանյութ Ի՞նչ քաղաքական առևտուր են սկսել Միացյալ նախանգներն ու Ադրբեջանն` Արցախի շուրջ Արմեն Սարգսյանը կրկին ատամ՞մ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել․ Արցախի ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ. Լուսանկար Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում Ֆրենսիս Ֆուկույաման՝ Ղարաբաղում թուրքական բայրաքթարների հաջողության մասին Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին Պատերազմ Արցխում
Նամակ Նիկոլի դամբարանին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի, ապա շրջվեց ու փախավ․ անհետ կորած զինծառայողի մայր. Տեսանյութ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Սերժ Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է արցախյան պատերազմի հետեւանքների հետ կապված մի շարք հարցեր Կային ժամանակներ, երբ ադրբեջանցիները բողոքում էին իրենց քոչվոր լինելուց, համակերպվել էին, որ իրենք ձեռքից բաց են թողել Արցախը. Տեսանյութ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Դոնբասում պատերազմի համար «Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը Իլհամը հայ «զինվորին» պատկերել է Նիկոլի դեբիլ դեմքով.Գագիկ Համբարյան Տրամաբանությունն այն է, որ 55 տարեկանից բարձր մարդկանց առողջությանը, որ բան լինի, դե ոչինչ, կարևորը պատվաստանյութն իրացնելու հարցը կլուծեն նիկոլը վայրկյան առաջ պիտի պաշտոնանկ արվի, որ հասցնենք իր քաղաքակիրթ գործընկեր իլհամի հարցերն էլ լուծենք Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար Խաղաղապահները Արցախում վերականգնում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները. Տեսանյութ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրգործն ուղղորդելուց հետո Աննա Վարդապետյանը կհեռանա Լոնդոն Մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու Ո՞վ է ասել, որ 55-ից բարձր տարիքի անձանց կարելի է պատվաստել հնարավոր ռիսկեր պարունակող պատվաստանյութով Մոսկվան նախազգուշացրել է Անկարային Կիևում ռազմական տրամադրությունների ավելացման մասին․ Լավրով Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Դե, ի՞նչ թրքասեր, ադրբեջանասեր վիժվածքներ, Ալիևից ոչ պակաս հպարտությունը համակե՞լ է ձեզ. Լուսանկար Լենա, Ալեն, Նիկոլ, Մարիա, Անդոն և մյուս դավաճաններ, գնացեք ապրեք Արցախում ու խաղաղություն արեք ադրբեջանցիների ու թուրքերի հետ Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը «Կպատժվեն բոլորը». Միքայել Մինասյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ. ՊՆ «Իսկանդերի» բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈՒ հրթիռահրետանային մարտկոցների անձնակազմերը զորավարժություններ են անցկացնում. Տեսանյութ Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու «Հայությունն ու հայկականությունը մշտապես ունեն պաշտպանության ու պահպանության կարիք: Դա է մեր Խաչը». Նազենի Հովհաննիսյան. Լուսանկար Ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ասկերանում «Բաքվում բացված հայկական ռազմավարների այգում Ալիևն անցնում է զոհված հայ զինվորների սաղավարտների մոտով». Արթուր Ղազարյան Պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ երկու արաբների մասնակցելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է Սյունիքի մարզում քաղաքացին դուրս է եկել տնից ու չի վերադարձել «Տոկիոյում արդեն 200-տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու». Սիմոն Մարտիրոսյան. Տեսանյութ Շիշ բռնողների, քայլողների կառավարություն ա, սրանք մեր հարցը լուծողը չեն. զինվորի ծնող. Տեսանյութ Իշխանությունները գերիների հարցով ստում են ու թաքցնում իրական թվերը Արտակ Թովմասյան. Տեսանյութ ՀՀԿ-ն չի մասնակցել Ծառուկյանի որոդու հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը եւս հրաժարվել է մասնակցել «Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է հանրությանը. իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք Ես մեկնաբանություն չունեմ․ Մանե Գևորգյանը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին. Տեսանյութ Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանը շատ շուտով կտա. Արմեն Աշոտյան. Տեսանյութ Փաշինյանն ուղղում է փոխկապը և իր «շպարգալկան» ՌԴ նախագահի հետ հանդիպման համար. Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման չհրապարակված կադրեր. Տեսանյութ Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ Գերիների ծնողներից չեք ուզո՞ւմ ներողություն խնդրել. հարց՝ իմքայլական Նազելի Բաղդասարյանին. Տեսանյութ Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու 3 մլն դոլարից ավելին. որքա՞ն է արժեցել Ծառուկյանի որդու հարսանիքը Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան. Տեսանյութ Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից Նիկոլական սազանդարները սկսել են թեմա փչել, թե. «նոր ատոմակայան է պետք» Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿՄԽԽ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել

ԳՇ-ն անելիք ունի, պետք է գնա մինչև վերջ, իսկ Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն, եթե չսատարեն ԳՇ-ին, ուրեմն՝ Փաշինյանի շարունակությունն են. Սերոբ Գասպարյան. Տեսանյութ

2018 թվականի իշխանափոխությունն արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակից առավել կարևոր դասող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և, միևնույն ժամանակ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը պատերազմի ավարտից չորս ամիս անց հարցազրույց է տվել ու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի պարտությունը համարել պատերազմին 30 տարի չպատրաստվելը, զենք ու զինամթերք, համապատասխան  կահավորմամբ դիրքեր չունենալը, նաև հավելել՝ հետագայում կխոսի մանրամասների մասին, իսկ մինչև դա մարդկանց կոչ է արել համախմբման։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար ու Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի համախմբման կոչին, ընդգծեց, որ կիսում է Միքայելյանի՝ համախմբման կոչը, սակայն հարց է ծագում, թե համախմբման կոչ ինչպե՞ս կարող է անել Սասուն Միքայելյանը, երբ ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 25-ին, Հանրապետության հրապարակում կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, այն դեպքում, երբ Փաշինյանը ժողովրդին դուրս էր հանում բանակի դեմ՝ ասելով, թե ժողովրդին ուզում են տրորել տանկերի թրթուրների տակ։

«Չեմ հասկանում նրա այս պահվածքը, չեմ հասկանում նաև, թե նա՝ որպես Երկրապահի նախագահ, ինչո՞ւ չի պատասխանում Ալիևին, երբ Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, չէ՞ որ նա երկիրը պահող Երկրապահ կամավորականների միության նախագահն է։ Չի պատասխանում Ալիևին, բայց որակումներ է տալիս իր հետ ճանապարհ անցած մեկ այլ ազատամարտիկի՝ Ռուբեն Գևորգյանին. Իհարկե, չեմ ուզում մտնել Միքայելյանի և Գևորգյանի հարաբերությունների միջև. բայց ընդհանուր այդ պահվածքն ինձ համար անհասկանալի է»,- ասաց Սերոբ Գասպարյանը։

Ըստ նրա՝ այսօր Երկրապահ կամավորականների միությունն իր տեղում չէ, ինչն էլ  պատճառ է  դարձել, որ հրամանատարներ են լքում այդ կառույցն ու համախմբվում մեր երկիրը փրկելու գաղափարի շուրջ, ու համախմբվում են այսօր մարդիկ, որոնց հետաքրքում է հայրենիքի փրկությունը։

Արդյո՞ք երկիրը պահող Երկրապահ կամավորականների միությունը պետք է միանա Գլխավոր շտաբի տարածած այն հայտարարությանը, որտեղ նշված է, որ  գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, Սերոբ Գասպարյանը  պատասխանեց.

«Ժամանակն է, որ Սասուն Միքայելյանն աչքերը բացի ու տեսնի՝ ո՞ւր ենք գնում. եթե խնդիրներ ունի նախկինների հետ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ապա հիմա պետք է մի կողմ թողնի դա։ Մենք էլ շատ խնդիրներ ունենք, և հիմա մեզ անձերը չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է հայրենիքը. այսպես պետք է մտածի Սասուն Միքայելյանը։ Եթե Երկրապահ կամավորականների միությունը չսատարի ԳՇ-ի տարածած հայտարարությանը, ապա դա կնշանակի՝ այդ կառույցը շարժվում է Նիկոլ Փաշինյանի ծրագրով։ Եթե ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը չեն կանգնում ԳՇ-ի կողքին ու ասում՝ «Նիկո՛լ, կանգ առ», ապա դա նշանակում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի շարունակությունն են, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր շարժվում է այն ուղղությամբ, որի մասին խոսում են Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Գասպարյանը։

Շարունակելով խոսել Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մասին՝ Սերոբ Գասպարյանն այդ հայտարարությունը թեև համարեց ուշացած և շեշտեց, որ պատերազմի ողջ ընթացքը Փաշինյանի հետ անցած Օնիկ Գասպարյանը պետք է խոսեր կապիտուլյացիայի ակտի ստորագրումից անմիջապես հետո, բայց այդ ամենով  հանդերձ, հնչեցված հայտարարությունն ահազանգ է երկրի ծանր վիճակի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավաճանների փնտրտուքը և այս անգամ պարտության մեղքը բարդում է Օնիկ Գասպարյանի և բանակի վրա։

«Նախ ուզում եմ նշել, որ «Սև Հովազ» ռազմահայրենասիրական  կազմակերպությունն ու մեր բոլոր զինվորները սատարում են Օնիկ Գասպարյանին։ Ես չեմ կարծում, որ նա կաներ մի բան, որը կվնասի հայրենիքին, և կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը թույլ չի տա, որ իրեն դարձնեն քավության նոխազ, որին կկպցնեն  դավաճանի պիտակը։ Գլխավոր շտաբն անելիք ունի, պետք է գնա մինչև վերջ, Օնիկ Գասպարյանը շատ լավ գիտի ՀՀ-ի Սահմանադրությունը և գիտի՝ ինչպես պետք է վարվել»,- ասաց Գասպարյանը։

Ինչ վերաբերում է, բացի Փաշինյանից, Օնիկ  Գասպարյանից հեռացումը պահանջող՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի արած այն պնդմանը, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, որովհետև դեմ է դուրս եկել իր հրամանատարին, Սերոբ Գասպարյանը նախ նշեց, որ իր համար տարօրինակ է, որ Արամ Սարգսյանը հրապարակում կանգնել էր այն մարդկանց կողքին, որոնք համարում էին, որ Արցախն Ադրբեջանինն է, ու ասում, թե Շուշին Վազգեն Սարգսյանն իր տղաներով գրավեց։

«Արամ Սարգսյանն ինքն իր եղբոր դեմ է դուրս եկել։ Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կանգնել են մի տեղ, որտեղ ասում են՝«դե, Շուշին Վազգենն իր տղաներով գրավեց»։ Սա Արամ Սարգսյանի ու Փաշինյանի աջակիցն է ասել։ Շատ հնարավոր է, որ մի ժամանակ հետո սրանք Վազգենին հետմահու դատեն ուրիշ երկրի տարածք գրավելու համար։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ թեզ է դրվում այս ժողովրդի մեջ»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝  168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan