Հետո կասեմ կառուցել ենք, թե՛ ինչ ձև ենք կառուցել. Սասուն Միքայելյանը լրագրողի՝ բանակ չե՞նք կառուցել հարցին. Տեսանյութ
Այսօրվա խորհուրդն ուրիշ է, այսօր հարցազրույց չեմ տալիս, հետո կտամ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Լրագրողները տարբեր հարցեր էին հնչեցնում, մասնավորապես, ինչու նոր իշխանությունները փոխեցին սխպառազինության գնման պլանը, արդյոք մտահոգւչ չէ, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը բարեբերաբար թիրախավորվում է:
«Քո ասելով ես չպետք է արձագանքեմ, իմ իրավունք է, ես ասում եմ՝ երբ պետք կլինի, ասուլիս կհրավիրեմ, կխոսեմ: Ինչ պետք է, ես ասել եմ»:
Հարցին, թե դուք հիմա բանակի կողքի՞ն եք, թե քաղաքական իշխանությանն եք պապում, նա ասաց. «Իմ ասելուց պետք է հասկանյիք, որ ես ոչ մեկին չեմ պահում: Ես իմ ժողովրդին եմ պահում»:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում